Ալան Կալմանով (ռուս.՝ Калманов, Алан Батрович, նոյեմբերի 3, 1964(1964-11-03), Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, քանդակագործ։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (2010)։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2011)։

Ալան Կալմանով
Ծնվել էնոյեմբերի 3, 1964(1964-11-03) (59 տարեկան)
ԾննդավայրՎլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրգեղանկարչություն և քանդակագործություն
Պարգևներ
ՌԴ վաստակավոր նկարիչ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 3-ին, Օրջոնիկիձեում (այժմ` Վլադիկավկազ), նկարիչ Բատր Կալմանովի (1920-1981) ընտանիքում։ Սովորել է Օրջոնիկիձեի թիվ 5 դպրոցում։

1979-1982 թվականներին ուսանել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին կից Բորիս Իոգանսոնի անվան Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոցում։

1982-1990 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Անդրեյ Միլնիկովի արհեստանոցում), որն ավարտել է կարմիր դիպլոմով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Մտորում» նկարը (գնահատականը` «գերազանց»)։

1993 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության նկարիչների միություն։

Նկարչի աշխատանքները պահվում են Ռուսաստանի մի շարք թանգարաններում, Ռուսաստանում և այլ երկրներում գտնվող մասնավոր հավաքծոււներում, մասնավորապես` ԱՄՆում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Գերմանիայում։

Ապրում և աշխատում է Վլադիկավկազում։

Ընտանիք

խմբագրել
  • Հայրը` Բատր Կալմանով (1920—1981), գեղանկարիչ, Հյուսիսային Օսեթիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ։ Հյուսիսային Օսեթիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կոստա Խեթագուրովի անվան պետական մրցանակի դափնեկիր։
  • Մորեղբայրը` Վիկտոր Օրեշնիկով (1904—1987), գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։
  • Քույրը` Մադինա Կալմանովան, գեղանկարիչ է։
  • Դուստրը` Ալեքսանդրան, տնտեսագետ։

Որոշ աշխատանքներ

խմբագրել
  • «Ալֆա», «Նախադրոշ» և ԱԻՆ-ի աշխատակիցների հատուկ նշանակության հուշարձան, ովքեր մահացել են Բեսլան քաղաքի թիվ 1 դպրոցում պատանդների ազատ արձակման ժամանակ։
  • «Ծառի սուգը»։
  • «Գիշեր։ Օսական եկեղեցի»։
  • «Աշուն։ Ջեորգուբա»։
  • «Ինքնադիմանկար»։

Մրցանակներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել