Բեսլան (օսերեն՝ Беслæн հնչողություն ); ռուս.՝ Беслан), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիայի Աջափնյա շրջանի վարչական կենտրոն։

Քաղաք
Բեսլան
Беслæн
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀանրապետությունՀյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիա
ՇրջանՊրավոբերեժնի շրջան
ՔաղաքապետՄաիրբեկ Խուբայթի
Հիմնադրված է1847 թ.
Տվյալ կարգավիճակում1950 թվականից
Մակերես24 կմ²
ԲԾՄ484 մետր
Պաշտոնական լեզուՕսերեն, Ռուսերեն
Բնակչություն 37․037 մարդ (2013)
Ազգային կազմՕսեր, Ռուսներ
Կրոնական կազմՈւղղափառներ, ՀԱԵ, Մուսուլմաններ
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(+7) 86737
Փոստային դասիչ363020, 363021, 363023—363029
Պաշտոնական կայքbeslan.ru
Բեսլան (Ռուսաստան)##
Բեսլան (Ռուսաստան)

Բեսլանը Հյուսիսային Օսիայի մեծությամբ երրորդ քաղաքն է՝ Վլադիկավկազից և Մոզդոկից հետո։ Քաղաքը գտնվում է Թերեկ գետի աջ ափին՝ Վլադիկավկազից դեպի հյուսիս 15 կմ հեռավորության վրա։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2010 թվականին Ռուսաստանում անցկացված մարդահամարի, քաղաքի բնակչությունը կազմում է 37 037 մարդ։ Ազգային կազմը՝ օսեր  - 81,77 %, ռուսներ  - 13,51 %[1]։

Արդյունաբերություն խմբագրել

Բեսլանը օսական սպիրտի արտադրության գլխավոր կենտրոններից է։

Հայտնի մարդիկ խմբագրել

  • Ալան Բադոև  - ուկրաինացի ռեժիսոր
  • Վադիմ Բերոև  - խորհրդային կինոյի և թատրոնի դերասան
  • Ալան Ձագոև  - ֆուտբոլիստ, ԲՄԿԱ և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան
  • Ռամազան Ձագոև  - Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ
  • Ալան Դուդաև  - ռուս ըմբշամարտիկ, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
  • Ասլան Զասեև  - ռուս ֆուտբոլիստ
  • Բեսիկ Քուդուխով  - ռուս ազատ ոճի ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր
  • Թիմուր Քուսով  - ռուս հեռուստալրագրող
  • Սոսլավ Քցոև  - ռուս ազատ ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի և Եվրոպայի չեմպիոն
  • Թայմուրազ Մամսուրով - Հյուսիսային Օսիայի նախագահ

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեսլան» հոդվածին։