Վիկտոր Օրեշնիկով

ռուս նկարիչ

Վիկտոր Օրեշնիկով (ռուս.՝ Орешников, Виктор Михайлович, հունվարի 7 (20), 1904 կամ հունվարի 7, 1904(1904-01-07)[1], Պերմ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 15, 1987(1987-03-15)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և ուսուցիչ, դիմանկարների վարպետ, պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր։

Վիկտոր Օրեշնիկով
ռուս.՝ Виктор Михайлович Орешников
Ծնվել էհունվարի 7 (20), 1904 կամ հունվարի 7, 1904(1904-01-07)[1]
ԾննդավայրՊերմ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էմարտի 15, 1987(1987-03-15)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն[3]
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ, գծանկարիչ և նկարչության ուսուցիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչVladimir Denissov? և Իսաակ Բրոդսկի
ԱշակերտներԱնդրեյ Միլնիկով, Q85854766? և Q124738862?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ և Ստալինյան մրցանակ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա (1964 թվական, 1947 թվականից թղթակից անդամ)։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1969)։ Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1948, 1950)։

Կենսագրություն խմբագրել

 
Օրեշնիկովի գերեզմանոցը Սանկտ Պետերբուրգում

Վիկտոր Օրեշնիկովը ծնվել է 1904 թվականի հունվարի 7-ին (20), Պերմում։ Սովորել է Պերմի գեղարվեստի տեխնիկումում։ 1927 թվականին ավարտել է Լենինգրադի բարձրագույն գեղարվեստի ինստիտուտը, Կուզմա Պետրով-Վոդկինի արվեստանոցը։ 1930-1987 թվականներին դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Գիտությունների թեկնածու (1937)։ Գիտությունների դոկտոր (1948)։ 1953-1977 թվականներին եղել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի ռեկտոր։

Օրեշնիկովը ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի լիիրավ անդամ (1954)։ Նկարչի անձնական ցուցահանդեսները տեղի է ունեցել Լենինգրադում (1954, 1974, 1985) և Մոսկվայում (1975)։ 1989-1992 թվականներին, արդեն նկարչի մահից հետո, նրա աշխատանքները մեծ հաջողությամբ ներկայացվել են Ֆրանսիայի L' Ecole de Leningrad ռուսական գեղանկարչության ցուցահանդեսներում և աճուրդներում[4]։

Վ. Օրեշնիկովը մահացել է 1987 թվականի մարտի 15-ին։ Թաղվել է Սանկտ Պետերբուրգում, Լիտերատորնիե մոստիում։

Սանկտ Պետերբուրգի այն տանը, որտեղ 1967-1987 թվականներին ապրել է Օրեշնիկովը, տեղադրվել է հուշատախտակ։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը` Միխայիլ Օրեշնիկով, եղել է դատարանի խորհրդատու։
  • Մայրը` Օլգա Օրեշնիկով։
  • Կինը` Մադինա Կալմանովա (1912-1987)։
  • Որդին` Ալեքսանդր Օրեշնիկով (ծն. 1939 թվականին), նկարիչ։
    • Թոռնուհին` Օլգա Օրեշնիկովան (ծն. 1962 թվականին), նկարիչ։
    • Թոռը` Պավել։

Մրցանակներ խմբագրել

Նկարների հեղինակ խմբագրել

Աշակերտներ խմբագրել

  • Նիկոլայ Աբրամով (1930-1999)
  • Ելենա Ամշինսկայա (ծնվ. 1934)
  • Ռահիմ Ահմեդով (1921-2008)
  • Անատոլի Վասիլև (1917-1994)
  • Ռոստիսլավ Վովկուշևսկի (1917-2000)
  • Վասիլի Վոլկով (1909-1988)
  • Իրինա Գետմանսկայա (ծնվ. 1939)
  • Կիմ Եֆրեմով (1933-2008)
  • Բատր Կալմանով (1920-1981)
  • Ռուդոլֆ Կարկլին (1927-1993)
  • Կուլչորո Կերիմբեկով (1922-1989)
  • Լարիսա Կիրիլով (ծնվ. 1943)
  • Բորիս Կորնեև (1922-1973)
  • Ալեքսանդր Կորովյակով (1912-1993)
  • Ելենա Կոստենկո (ծնվ. 1926)
  • Յուրի Մացկո (ծնվ. 1947)
  • Յուրի Մեժիրով (1933-2012)
  • Ստանիսլավ Մոլոդիխ (1942-2003)
  • Անդրեյ Միլնիկով (1919-2012)
  • Վյաչեսլավ Նաբատով (1939-1995)
  • Վիկտոր Օտիև (1935-2000)
  • Վսեվոլոդ Պետրով-Մասլակով (ծնվ. 1930)
  • Վալենտին Պեչատին (1920-2006)
  • Նիկոլայ Պոզդնեև (1930-1978)
  • Էրիխ Ռեբանե (1922-1999)
  • Մարիա Ռուդնիցկայա (1916-1983)
  • Ալեքսանդր Սոկոլով (1918-1973)
  • Նիկոլայ Տելեպով (1916-2001)
  • Ալեքսանդր Տոկարև (1926-2015)
  • Բորիս Ուգարով(1922-1991)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Орешников Виктор Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00133373
  4. L' Ecole de Leningrad. Auction Catalogue. — Paris: Drouot Richelieu, 16Juin 1989. — p.60-61.
  5. Наш современник. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1972. — с.17.

Աղբյուրներ խմբագրել

  • Выставка произведений ленинградских художников. 1947 год. Живопись. Скульптура. Графика. Театрально-декорационная живопись. Каталог. Л., ЛССХ, 1948.
  • Бойков В. Изобразительное искусство Ленинграда. Заметки о выставке ленинградских художников // Ленинградская правда, 1947, 29 ноября.
  • Иванов П. Лицо современника // Искусство. 1965, № 8. С.5-10.
  • Аникушин М. О времени и о себе // Вечерний Ленинград, 1967, 17 октября.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.25,40.
  • Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.18.
  • Левандовский С. Живопись на Ленинградской зональной // Искусство. 1981, № 2. С.63.
  • Виктор Михайлович Орешников. Каталог выставки. Живопись. М., Изобразительное искусство, 1985.
  • L' Ecole de Leningrad. Auction Catalogue. — Paris: Drouot Richelieu, 12 Mars 1990. — p. 100—101.
  • L' Ecole de Leningrad. Auction Catalogue. — Paris: Drouot Richelieu, 11 Juin 1990. — p. 60-61.
  • Иванов С. В . Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.9, 15, 19, 356, 358, 359, 362, 367—371, 383—385, 387—392, 396, 398, 399, 402, 406, 441, 443, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.