«Լեգենդ» (անգլ.՝ Legend), 1985 թվականի ֆիլմ։ Ռեժիսորը Ռիդլի Սքոթն է։ Ժանր՝ Ֆենտեզի։

Picto infobox cinema.png
Լեգենդը
անգլ.՝ Legend
Լեգենդը (ֆիլմ, 1985).jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, էպիկական ֆիլմ և dark fantasy?
Թեմադև
Թվական1985, նոյեմբերի 21, 1985[1], դեկտեմբերի 13, 1985 և ապրիլի 18, 1986
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիդլի Սքոթ
ՊրոդյուսերԱրնոն Միլչեն
Սցենարի հեղինակWilliam Hjortsberg?
ԴերակատարներԹոմ Քրուզ, Միա Սառա, Թիմ Քարի, Դավիթ Բեննենտ, Alice Playten?, Բիլլի Բարթի, Cork Hubbert?, Annabelle Lanyon?, Ռոբերտ Պիկարդո և Կիրան Շահ
ՕպերատորAlex Thomson?
ԵրաժշտությունՋերի Գոլդսմիթ
ՄոնտաժՏերի Ռոուլինգս
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունRegency Enterprises
Տևողություն114 րոպե և 125 րոպե

ՍյուժեԽմբագրել

Խավարի Տիրակալը ցանկանում է ներքաշել աշխարհը իր խավարի մեջ և Բրիկսի գլխավորությամբ երկիր է ուղարկում իր գոբլիններին, որպեսզի սպանեն բոլոր ողջ մնացած միաեղջյուրներին։

Արքայադուստր Լիլին գնում է անտառ զբոսնելու, որպեսզի հանդիպի Ջեքի հետ։ Ջեքը արքայադստերը սովորեցնում է կենդանիների լեզուն և հենց այդ օրը որոշում է ցույց տալ միաեղջյուրներին։ Նրանք հիանում էին միաեղջյուրներով, չիմանալով, որ գոբլիները հետևում էին նրանց և պատրաստվում էին հարձակման։ Լիլին, չնայած նրան, որ Ջեքը արգելել էր մոտենալ միաեղջյուրներին, մոտենում է նրանց։ Դա թույլ տվեց Բրիկսին թունավոր նետով խոցել միաեղջյուրին։ Միաեղջյուրին սպանում են և եղջյուրը կտրում։ Ջեքը ու Լիլին ոչինչ չեն նկատում և շարունակում են զբոսանքը։ Արքայադուստրը որոշում է փորձել Ջեքին և խնդրում է նրան լճից հանել իր մատանին։ Մինչ Ջեքը սուզվում էր մատանիի հետևից, գոբլինները կտրում են միաեղջյուրի եղջյուրը և անտառում ձմեռ է սկսվում, նույնիսկ լիճը ծածկվում է սառույցով։

Ջեքը արթնանում է անտառային արարածների և փերիների շրջապատում։ Նրանք մեղադրում են նրան կանոնների խախտման մեջ, նրա համար, որ նա ցույց էր տվել միաեղջյուրներին օտար մարդուն։ Նրանք որոշում են փոխել իրավիճակը և գնում են որոնումների։ Նրանք գտնում են միաեղջյուրի դիակը։ Նրանցից մեկը մնում է միաեղջյուրին հետևելու համար, իսկ մյուսները գնում են Ջեքի հետ նրա համար զենք գտնելու համար։

Խավարի տիրակալը ստանում է եղջյուրը և ուղարկում է գոբլիններին երկրորդ միաեղջյուրի հետևից։ Արքայադուստրը լսեց այդ խոսակցությունը և շտապեց դրա մասին հայտնել Տոմին, բայց արդեն շատ ուշ էր և նրան միաեղջյուրի հետ միասին գերի են վերցնում։

Խավարի Տիրակալը հավանում է Լիլի արքայադստերը, և նա առաջարկում է Լիլիին ամուսնանալ իր հետ։ Նա համաձայնվում է, բայց մի պայմանով, եթե նա իրեն միաեղջյուրին սպանել թույլատրի։ Այդ ընթացքում Ջեքը ընկերների հետ պատրաստում է լուսարտացոլիչ։ Արարողակարգի ժամանակ Լիլին եղջյուրը կտրելու փոխարեն արձակում է միաեղջյուրի կապերը, և նա փաղչում է։ Իսկ Ջեքին և իր ընկերներին հաջողվում է վռնդել Խավարի տիրակալին։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Թոմ Քրուզ Ջեք
Միա Սառա Լիլի
Թիմ Կարի Խավարի Տիրակալ
Դավիթ Բեննենտ Գամպ
Էլիս Պլեյտեն Բրիկս
Բիլլի Բարտի Սկրյուբոլ

Ֆիլմի ստեղծողներԽմբագրել

  • Հատուկ Էֆեկտներ, գրիմ։ Ռոբ Բոտտին
  • Սցենարիստ։ Ուիլյամ Խյոբստեր
  • Երաժշտություն։ Ջերրի Գոլդսմիթ, «Tangerine Dream»

ՄրցանակներԽմբագրել

«Օսկար» (1987) մրցանակ:

BAFTA (1986)[2]

  • Լավագույն Էֆեկտներ —Նիք Ալդեր Պիտեր Վոյսի (Առաջադրվել է)
  • BAFTA մրցանակ լավագույն գրիմի համար — Պիտեր Ռոբբ-Քինգ և Ռոբ Բոտտին (Առաջադրվել է)
  • BAFTA լավագույն զգեստների դիզաընի համար — ЧՉառլզ Նոուդ (Առաջադրվել է)

Սատուռն (1987)[2]

  • Սատուռն մրցանակը լավագույն գրիմի համար — Ռոբ Բոտտին (Առաջադրվել է)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. 2,0 2,1 2,2 «Legend (1985) - Awards»։ IMDb։ Վերցված է հունիսի 2, 2012 

Արտաքին հղումներԽմբագրել