Քինգ-Քոնգ (ֆիլմ, 2005)
Քինգ-Քոնգ (անգլ.՝ King Kong), 2005 թվականի արկածային ֆիլմ, 1933 թվականին նկարահանված համանուն ֆիլմի ռիմեյքը։
Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը ֆիլմը նկարահանեց՝ հագեցած օրիգինալ ֆիլմի շնչով, սակայն օգտագործելով նորարական տեխնիկական միջոցներ։ Ֆիլմի համար գրվեց նոր սցենար, որը հավատարիմ էր մնում նախորդ ֆիլմին։
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողություններն սկսվում են Նյու Յորքում, 1933 թվականին՝ Մեծ Ճգնաժամի տարիներին։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Էնն Դերրոուն, կորցնելով դերասանուհու իր աշխատանքը, պատահաբար ծանոթանում է Կառլ Դենհամի հետ, որը բազմաթիվ պրոբլեմներ ունեցող կինոգործիչ էր։ Կառլը հրավիրում է Էննին նկարահանվել իր նոր ֆիլմում։ Իմանալով, որ ֆիլմի սցենարի հեղինակն իր սիրելի դրամատուրգ Ջեք Դրիսկոլլն է, աղջիկը համաձայնվում է և կնքում պայմանագիր։
Շուտով նրանք ուղևորվում են դեպի Գանգերի կղզի (Skull Island), որը տեղակայված էր Հնդկական օվկիանոսի խորքերում։ Հենց այնտեղ էլ պետք է նկարահանվեր ֆիլմը։ Ճանապարհին Էննը և Ջեքը սիրահարվում են միմյանց։ Սակայն տեղի է ունենում անհաջողություն՝ նավը հարվածում է ժայռաբեկորներին և նկարահանող անձնակազմը հազիվ է կարողանում դուրս գալ ափ։ Տեղացիները գողանում են Էննին։
Խումբը գտնում է աղջկան և տեսնում, որ նրան կապել են և հենել պատին։ Այդ պահին ջունգլիներից դուրս է գալիս հսկայական չափեր ունեցող մի գորիլա, որին կոչում են Քոնգ, և փախցնում է Էննին։ Աղջկան գտնել ցանկանալու հույսով նրանք սկսում են առաջ շարժվել և այդ ընթացքում անձնակազմի շատ անդամներ մահանում են հսկակյական միջատներից, սողուններից և այլ հրեշներից։ Սակայն Դրիսկոլլին հաջողվում է փրկել Էննին։
Դենհեմը որոշում է Նյու Յորք տանել հրեշին և ցուցադրելով մեծ գումարներ վաստակել։ Դա նրան հաջողվում է։ Վերադառնալով Նյու Յորք՝ նա իրականացնում է իր ցանկությունը։ Շոուի ժամանակ Քոնգը արձակում է կապերը, փախչում քաղաք և սկսում ավերածություններ գործել քաղաքում։ Միաժամանակ նա փորձում է գտնել Էննին և հանկարծ նրանք հանդիպում են։ Աղջկա հետ միասին նա բարձրանում է Էմփայր-սթեյթ-բիլդինգ շինության վրա։ Ինքնաթիռներով հարձակումներ գործելով՝ Քոնգին սպանում են և նա ընկնում է ցած։
Գորիլայի դիակը տեսնելով ֆիլմի վերջին տողերն է արտասանում Կառլը.
Օ, ոչ, պատճառը ինքնաթիռները չեն։ Գեղեցկությունը սպանեց հրեշին:
Դերերում
խմբագրելԴերասան | Կերպար |
---|---|
Նաոմի Ուոթս | Էնն Դերրոու |
Ջեք Բլեք | Կառլ Դենհամ |
Էդրիեն Բրոուդի | Ջեք Դրիսկոլլ |
Թոմաս Կրեչմանն | կապիտան Էնգլհորն |
Էնդի Սերքիս | Քինգ-Քոնգ (շարժումները և ձայնը), կոկ Լամպի |
Ջեյմի Բելլ | Ջիմմի |
Քայլ Չանդլեր | Բրյուս Բաքսթեր |
Քոլին Հենքս | Պրեստոն |
Էվան Փարք | Հեյզ |
Ջոն Սամներ | Հյորբ |
Լոբո Չան | Չոյ |
Կրեյգ Հոլլ | Մայք |
Տարբերություններ 1933 թվականի ֆիլմից
խմբագրել- Օրիգինալ տարբերակում Էննը միայն վախենում է Քոնգից և չի զգում սեր նրա հանդեպ։
- Օրիգինալ տարբերակում Ջեք Դրիսկոլլը կապիտան Էնգլհորնի օգնականն էր, իսկ ռիմեյքում՝ դրամատուրգը։
- Օրիգինալ տարբերակում պատկերված է Քոնգի մարտի երեք տեսարան, իսկ ռիմեյքում՝ երկու։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմի բյուջեն՝ 207 միլիոն դոլար, այն դարձնում է պատմության ամենաթանկարժեք ֆիլմերից մեկը։
- Փիթեր Ջեքսոնի եկամուտը ֆիլմից կազմեց 20 միլիոն դոլար, որը ռեկորդային է ռեժիսորական պատմության մեջ (չհաշված Ջեյմս Քեմերոնին)։
- Քոնգի ձայնը և շարժումները պատկանում են դերասան Էնդի Սերքիսին, որը նույն տեխնոլոգիայով նկարահանվել է նաև Գոլլումի («Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում), ինչպես նաև Կայսրի դերում («Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմում)։
- Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը՝ որպես կամեո, նկարահանվել է օդաչուներից մեկի դերում։
- 2007 թվականի «Վերափաթաթում» ֆիլմում Ջեք Բլեքն արդեն ինքն է նկարահանում «Քինգ-Քոնգ» ֆիլմը։
- Սկզբում ֆիլմը որոշել էին ստեղծել սև ու սպիտակ, սակայն այդ որոշումից հրաժարվեցին նրա անհետաքրքրության պատճառով։
- Ֆիլմում երկրորդական փոքրիկ դեր է կատարում Ջեսսիկա լի Ռոուզը, որը հետագայում դարձավ հայտնի կինոդերասանուհի[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.filmaffinity.com/en/film962157.html
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0360717/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.metacritic.com/movie/king-kong
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=46718.html
- ↑ http://www.interfilmes.com/filme_14957_King.Kong-(King.Kong).html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://bbfc.co.uk/releases/king-kong-10
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 http://www.imdb.com/title/tt0360717/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 http://www.ofdb.de/film/90597,King-Kong
- ↑ http://www.the-numbers.com/movie/King-Kong-(2005)
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 11,0 11,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=kingkong05.htm
- ↑ Fame game takes some getting used to for Lonelygirl на сайте nzherald.co.nz, 24 февраля 2007
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի պաշտոնական կայքը(անգլ.)
- «Քինգ-Քոնգ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Քինգ-Քոնգ»(անգլ.) Rotten Tomatoes կայքում
- Ֆիլմի ֆան-կայքը(անգլ.)
- Քինգ-Քոնգ
- [1]
- Մրցանակներ և անվանակարգեր IMDb կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քինգ-Քոնգ (ֆիլմ, 2005)» հոդվածին։ |