Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալախուելա (այլ կիրառումներ)

Ալախուելա (իսպ.՝ Alajuela), քաղաք Կոստա Ռիկայում, Սան Խոսեից և Լիմոնից հետո ամենամեծ քաղաքը։ Ալախուելա նահանգի մայրաքաղաքը։ Համարվում է համանուն կանտոնի կենտրոնը։ Քաղաքում ծնվել է Կոստա Ռիկայի ազգային հերոս Խուան Սանտամարիան։ Երեք կիլոմետր հարավ գտնվում է Խուան Սանտամարիայի անվան միջազգային օդանավակայանը, գլխավորը երկրում։

Քաղաք
Ալախուելա
Alajuela
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
Նահանգ Ալախուելա
Կանտոն Ալախուելա
ՔաղաքապետՌոբերտո Թոմպսոն
Հիմնադրված է1782 թ.
Մակերես8,88 կմ²
ԲԾՄ952 մ
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն42 975 մարդ (2012)
Կրոնական կազմկաթոլիկներ
Ժամային գոտիUTC-6
Փոստային ինդեքս20101-114
Փոստային դասիչ20101
Պաշտոնական կայքmunialajuela.go.cr
Ալախուելա (քաղաք) (Կոստա Ռիկա)##
Ալախուելա (քաղաք) (Կոստա Ռիկա)

Աշխարհագրություն խմբագրել

Տարածքի մակերեսը կազմում է 8,88 կմ²[1], բնակչությունը՝ 42 975 մարդ[2]։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 952 մետր[1]։

Բնակության համար կլիման համարվում է ամենալավերից մեկը, բայց նահանգը համարվում է սեյսմիկ ակտիվ (վերջին երկրաշարժը ֆիքսվել է 2009 թվականին, իսկ ուժգնությունը կազմել է 6 բալ)[3]։

Տնտեսություն խմբագրել

Տարածաշրջանից հիմնականում արտահանվում է սուրճ, եղեգնաքար, եգիպտացորեն, լոբի, ծխախոտ, ցիտրուսային մրգեր, ելակ, ծաղիկներ և դեկորատիվ բույսեր։ Զարգացած են նաև թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, խոզաբուծությունը և կաթնամթերքի արդյունաբերությունը։

Սպորտ խմբագրել

«Ալախուելենսե» ակումբը քաղաքի գլխավոր ֆուտբոլային ակումբն է, որը Կոստա Ռիկայի լիգան հաղթել 29 անգամ։ Ակումբի մարզադաշտը «Estadio Alejandro Morera Soto»-ն է։ «Estadio Alejandro Morera Soto»-յում իր խաղերն է անցկացնում նաև «Կառմելիտա» ակումբը։

Պատկերասրահ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Instituto Geográfico Nacional (IGN), 2001.
  2. Estimates of Instituto Nacional de Estadística y Censos (INEC), May 2003.
  3. «10 confirmed dead, 32 injured after quake in Costa Rica». CNN.com. Cable News Network. 2009 թ․ հունվարի 9.
  4. nacion.com: Costa Rican News in Brief Արխիվացված 2014-05-13 archive.today, accessdate: 5/13/2014, 9/21/1995
  5. Alajuela: Stadt Lahr online - Alajuela Արխիվացված 2015-05-18 Wayback Machine, accessdate: 5/13/2014
  6. 6,0 6,1 Page 2: Murals of La Guacima | Page 2 Արխիվացված 2014-05-17 Wayback Machine, accessdate: 5/13/2014
  7. : http://downeybeat.com/2012/05/downey-looking-for-a-sister-that-may-not-exist-43737/ Արխիվացված 2019-08-04 Wayback Machine, accessdate: 5/13/2014
  8. «Sister Cities, Public Relations». Guadalajara municipal government. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  9. pref.ibaraki.jp: IBARAKI Prefectural Government Արխիվացված 2012-06-25 Wayback Machine, accessdate: 5/13/2014

Արտաքին հղումներ խմբագրել