Աթենական ագորայի թանգարան

Աթենական ագորայի թանգարան (հուն․՝ Μουσείο Αρχαίας Αγοράς), Աթենական ագորա երկրամասում գտնվող, XX դարի կեսին վերականգնված Ատտալոսի ստոայում (մ.թ.ա. II դարի հուշարձան) տեղակայված հնագիտական թանգարան։

Աթենական ագորայի թանգարան
հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Αρχαίας Αγοράς
Տեսակթանգարան և հնագիտական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ
ՎայրԱտտալոսի ստոա
Ղեկավարության նստավայրԱթենք, Հունաստան
ՀասցեΑδριανού 24105 55
Հիմնադրվել է1957
Կայքodysseus.culture.gr/h/1/eh151.jsp?obj_id=3290
Քարտեզ
Քարտեզ

Ընդհանուր տեղեկություն

խմբագրել
 
Թանգարանի ցուցասրահներից մեկը

Թանգարանի բնորոշիչ առանձնահտկությունն այն է, որ ցուցանմուշների մեծ մասը սերտ կապված է աթենական ժողովրդավարության հետ, քանի որ Աթենական ագորան ծառայում էր որպես Հին Աթենքի հասարակական կյանքի կենտրոն։

Ատտալոսի ստոայի ավերակները հայտնաբերվել են Աթենական հնագիտական կազմակերպության կողմից անցկացված պեղումների ժամանակ՝ 1859-ից 1902 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ 1953-1956 թվականներին ամերիկացի արդյունաբերողներ Ռոկֆելլերների ընտանիքը ֆինանսավորեց Աթենքում դասական հետազոտությունների ամերիկյան դպրոցի կողմից ստոայի վերակառուցումը՝ նախնական ենթադրելի տեսքով՝ հատուկ նրա համար, որ այդ շենքում տեղավորի հին ժողովրդավարության[1] պատմության ցուցադրությունը։

1957 թվականին հունական պետությունն իր վրա վերցրեց թանգարանի ղեկավարման և անվտանգության ապահովման պատասխանատվությունը, ինչպես նաև հետագա հնագիտական պեղումները։

Հիմնական ցուցադրություն

խմբագրել

Աթենական ագորայի հավաքման ֆոնդերը ներառում են.

  • գտածոներ՝ ջրհորներից, հանքավայրերից, դամբարաններից, արվեստանոցներից և տաճարներից՝ մ.թ.ա. IV հազարամյակից մինչև մ.թ.ա. VII դար
  • կավե, բրոնզե, ոսկրե կամ փղոսկրե, ապակյա օբյեկտներ՝ մ.թ.ա. VI—III դարեր
  • մ.թ.ա. VI—III դարերի քանդակագործություն
  • մ.թ.ա. VI դարից մինչև 1831 թվականի մետաղադրամներ
  • հին հունական կերամիկա մ.թ.ա. VI դար
  • գրեր՝ թվագրված մ.թ.ա. V—II դարեր
  • մ.թ.ա. V—II դարերի առարկաներ, որոնք կապված են Աթենքի հասարակական կյանքի հետ, մասնավորապես՝ օստրակոնները
  • մ.թ.ա. XI—VII դարերի կավե ջահեր
  • առարկաներ, որոնք գտնվել են խորը ջրհորներում և թվագրված են մ.թ.ա. X—I դարեր
  • բյուզանդական ժամանակշրջանի և Օսմանյան Հունաստանի կերամիկա, X—XII դարեր և XVII դար
  • մ.թ.ա. VI դարի սափորների հավաքածու, բյուզանդական ժամանակաշրջան
  • Ատտալոսի ստոայի սյունազարդ սրահից քանդակներ, մ.թ.ա. V—III դարեր
  • ստոիցիզմի քանդակներ և ճարտարապետական տարրեր։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Klio Tsoga (2012). «Ancient Agora of Athens. History» (անգլերեն). Ministry of Culture and Sports. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենական ագորայի թանգարան» հոդվածին։