Ազեդին Ալայա (արաբ․՝ عز الدين عليّة‎‎‎, փետրվարի 26, 1935(1935-02-26)[1], Թունիս, Ֆրանսիա[2][3] - նոյեմբերի 18, 2017(2017-11-18)[2][3], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[2][3]), ֆրանսիացի մոդելավորող և կոշիկի դիզայներ, որն առավել հաջողակ էր 1980-ական թվականներին։

Ազեդին Ալայա
ֆր.՝ Azzedine Alaïa և արաբ․՝ عز الدين عليّة‎‎
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1935(1935-02-26)[1]
ԾննդավայրԹունիս, Ֆրանսիա[2][3]
Մահացել էնոյեմբերի 18, 2017(2017-11-18)[2][3] (82 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ[2][3]
ԳերեզմանՍիդի Բու Սաիդ
Քաղաքացիություն Ֆրանսիա,  Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և  Թունիս
ԿրթությունTunis Institute of Fine Arts?
Մասնագիտությունgrand couturier
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Կայքmaison-alaia.com
 Azzedine Alaïa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալայան ծնվել է Թունիսում 1935 թվականի փետրվարի 26-ին[4]՝ ցորենի մշակմամբ զբաղվող ֆերմերների ընտանիքում։ Բարձր նորաձևության նկատմամբ սերը նրա մոտ ի հայտ է եկել զույգ քրոջ և մոր ֆրանսուհի ընկերուհու շնորհիվ, որը նրան ծանոթացրել է «Վոգ» ամսագրի հետ[5]։ Ալայան սովորել է Թունիսի գեղարվեստի դպրոցում, որտեղ սկսել է զբաղվել քանդակագործությամբ։ Ուսուցումը սկսելու համար ստել է իր տարիքը[6]։

Ուսումն ավարտելուց հետո սկսել է աշխատել որպես դերձակի օգնական։ Շուտով սկսել է հագուստ կարել մասնավոր հաճախորդների համար[7]։ 1957 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ որպես դերձակ աշխատանքի է տեղավորվել Քրիստիան Դիորի նորաձևության տանը։ Նա ստիպված էր հինգ օր հետո հեռանալ, քանի որ սկսվել էր Ալժիրի պատերազմը։ Շուտով աշխատանքի է տեղավորվել Գի Լարոշի մոտ երկու սեզոնով, ապա աշխատել է Թերի Մյուգլերի մոտ։ 1970-ական թվականներին իր առաջին ատելյեն է բացել Ռու դե Բելեշասի փոքր բնակարանում։ Այդ փոքրիկ ատելյեում գրեթե 20 տարի մասնավոր կարգով հագնվել են բարձր հասարակության անդամները՝ Մարի Էլեն Դե Ռոտշիլդից մինչև Լուիզա դե Վիլմորեն (որը դարձել է նրա մտերիմ ընկերուհին) և Գրետա Գարբո, որը գաղտնի է հաճախել ատելյե[8]։

Նա իր առաջին պրետ ա պորտե հավաքածուն թողարկել է 1980 թվականին և տեղափոխվել է ավելի ընդարձակ շինություն Մարե շրջանում՝ Ռյու դյու Պարկ Ռոյալում։ 1984 թվականին Ալայեն Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից ճանաչվել է տարվա լավագույն դիզայներ։

Նրա կարիերան վերելք է ապրել այն ժամանակ, երբ այդ ժամանակների երկու հայտնի նորաձևության խմբագիրներ՝ «Depeche Mode»-ից Մելկա Թրինթոնը և «Elle» ամսագրից Նիկոլ Կրասան, սկսել են նրա մասին գրել իրենց առաջնորդող հոդվածներում[9][10]։

1988-ին բացել էր սեփական բուտիկները Նյու Յորքում, Բևեռլի Հիլզում և Փարիզում։ Նրա՝ իրանը գրկող հիասքանչ շրջազգեստները մեծ հաջողություն են ունեցել և նա ԶԼՄ-ներում կոչվել է «իրանը գրկող ուրվապատկերի թագավոր»։ Նրա հաճախորդներն են դարձել շատ մոդայամոլներ և հայտնիներ՝ Գրեյս Ջոնս (նրա ստեղծագործություններից մի քանիսն է կրում «Հայացք սպանությանը» ֆիլմում), Թինա Թըրները, Ռաքել Ուելչը, Մադոննան, Ջանեթ Ջեքսոնը, Բրիջիտ Նելսոնը, Նաոմի Քեմփբելը, Ստեֆանի Սեյմուրը, Տատյանա Սորոկոն, Շակիրան, Իզաբել Օբենը, Կարլա Սոցանին, Ֆրանկա Սոցանին, Կարին Ռոիթֆելդը։

1990-ական թվականներին կեսերին՝ քրոջ մահից հետո, Ալայան գործնականորեն անհետացել է նորաձևությունից, սակայն շարունակել է սպասարկել մասնավոր հաճախորդներին և առևտրային հաջողություն է ունեցել պատրաստի հագուստով։ Նա ներկայացրել է իր հավաքածուն սեփական տարածքում՝ Մարեի սրտում, որտեղ ստեղծել է ստեղծագործական արվեստանոց, բուտիկ և շոուրում մեկ հարկի տակ։

1996 թվականին նա մասնակցել է Ֆլորենցիայում Biennale della Moda-ին, որտեղ հին նկարիչ ընկերոջ՝ Ջուլիան Շնաբելի նկարների հետ միասին ցուցադրել է աչքի ընկնող շրջազգեստ՝ ստեղծված միջոցառման համար։

2000 թվականին գործընկերության պայմանագիր է ստորագրել Պրադայի հետ։ Պրադայի հետ աշխատանքը դարձել է նրա վերածննդի դարաշրջանը, իսկ 2007 թվականի հուլիսին նա հետ է գնել իր տունն ու բրենդի անունը։

Սակայն Ալայան, այնուամենայնիվ, հրաժարվել է լյուքս կոնգլոմերատների շուկայավարվող տրամաբանությունից՝ շարունակելով կենտրոնանալ հագուստի, այլ ոչ թե պայուսակների վրա։ Եկատերինա Լարդերը 1980-ական թվականներին ֆրանսիական «Մերի Քլեր»-ի խմբագիրը, որը նույնպես օգնել է Ժան Պոլ Գոյեի կարիերայի մեկնարկին «Crowd Magazine»-ին հարցազրույցի ժամանակ հայտարարել է․ «նորաձևությունը մահացել է, մեր ժամանակներում դիզայներները ոչինչ չեն ստեղծում։ Դիզայներների իրական փողերը օծանելիքի և պայուսակների մեջ են։ Այդ ամենը իմիջ է։ Ալայան մնում է թագավոր։ Նա բավականին խելացի է, որ մտահոգվի այն մասին, թե ինչ են խոսում իր մասին մարդիկ։ Նա անցկացնում է նորաձևության ցուցադրություններ, երբ ինչ-որ բան ունենում է ցուցադրելու։ Նույնիսկ այն ժամանակ, երբ աշխատում էր Պրադայի մոտ, նա մնում էր ազատ և անում էր այն, ինչ ուզում էր անել»։

2017 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարվել է, որ Ալայան մահացել է Փարիզում։ Նա 82 տարեկան էր[11][12]։

«Վոգ»-ի խմբագիր Էդվարդ Էնիֆուլը հայտարարել է, որ «Ազեդին Ալայան իսկական մարգարե էր և հիանալի մարդ։ Ովքեր ճանաչում և սիրում էին նրան, նաև ողջ աշխարհի կանայք, որոնք կրում էին նրա ստեղծած զգեստները, շատ կզգան նրա կարիքը»։

Ստեղծագործություն խմբագրել

Աշխատանք թատրոնում խմբագրել

  • 2016 — «Ֆրեսկա»՝ Անժելենա Պրելժոկաժի բալետը։

Ճանաչում խմբագրել

1998 թվականին Ալայան արժանացել է Նիդերլանդներում Գրոնինգեն թանգարանում անհատական ցուցահանդեսի, 2000 թվականին այն անցկացվել է Նյու Յորքում՝ Գուգենհայմի թանգարանում։ 2008 թվականին նա դարձել է Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետ։

Հաճախորդներ խմբագրել

ԱՄՆ-ում «Ազեդին Ալայա» ապրանքանիշի հագուստը հասանելի է Barneys New York խանութում, իսկ կոշիկները վաճառվում են Bergdorf Goodman-ում։

Կարին Ռոիթֆելդը, որը 2007 թվականի փետրվարին Նորաձևության շաբաթին կրում էր նրա վերարկուներից մեկը, ըստ «Նյու Յորք Թայմսի» հայտարարության՝ եղել է միակ կինը 2007 թվականի աշնանը «որը ապագայից եկածի տեսք ուներ»։ Ալայան Վիկտորյա Բեքհեմի սիրելի մոդելավորողն էր․ 2007 թվականին «Օսկար»-ի երկու մրցանակաբաշխությունների ժամանակ վերջինս կրել է դիզայների ստեղծած հագուստները։

Մարիոն Քոտիարը 2005 թվականի մայիսին ֆրանսիական Elle ամսագրի թողարկման ֆոտոսեսիայի ժամանակ կրել է շրջազգեստ Ալայայից։ 2009 թվականի հունիսին նա Madame Figaro ֆոտոսեսիայի ժամանակ կրել է Ալայայից սև շրջազգեստ։ 2010 թվականի մարտին «Jalouse magazine» ամսագրի համար ֆոտոսեսիայի ժամանակ եղել է Ալայայից սև շրջազգեստով։ 2012 թվականի նոյեմբերի 27-ին Նյու Յորքի Ruhlmann ռեստորանում «Ժանգ և ոսկոր» ֆիլմին նվիրված լանչի ժամանակ կրել է Ալայայից սև-սպիտակ ծալադարսերով շրջազգեստ[13]։

Միշել Օբաման Ալայայի հիմնական հաճախորդն է եղել[14]։ Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունին 2009 թվականին Իսպանիա կատարած պետական այցի ժամանակ կրել է ժակետ Ալայայից։

1993 թվականին Մադոննան նրան հիշատակել է իր «Վատ աղջիկ» տեսանյությում։ Ալայայից հագուստ են կրել Լեդի Գագան, Բիյոնսեն, Նիքի Մինաժը, Վիկտորյա Բեքհեմը, Քիմ Քարդաշյանը, Գվինեթ Փելթրոուն, Սոլանժ Նոուլզը, Նաոմի Քեմփբելը, Բեհատի Փրինսլուն։ Ռիհաննան 2013 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ նրա զգեստներից է կրել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.lesinrocks.com/2017/11/18/style/le-createur-azzedine-alaia-est-mort-111011049/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Friedman V. Azzedine Alaïa, Fashion’s Most Independent Designer, Is Dead at 82 // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2017. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Fichier des personnes décédées
  4. In French : Laurence Benaïm, Azzedine Alaïa, le Prince des lignes, Éditions Grasset & Fasquelle (collection Documents Français), October 2013, Paris, 978-2-246-81055-1, p. 77 «Lui [Azzedine Alaïa], dont les intimes ignorent également la date exacte de son années de naissance. Né un 26 février, […]»
  5. Laurent Dombrowicz Fashion Icons, Azzedine Alaïa and Thierry Mugler. — Wound Magazine.
  6. The FMD- FashionModelDirectory.com. «Azzedine Alaia - Fashion Designer | Designers | The FMD». The FMD - FashionModelDirectory.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  7. Ann T Kellogg In an influential fashion: an encyclopedia of nineteenth-and twentieth-century fashion designers and retailers who transformed dress. — Westport, Conn.: Greenwood Press, 2002. — ISBN 978-0-313-31220-5
  8. «Azzedine Alaïa: The Final Interview». British Vogue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Little Big Man». The New York Times. 2006 թ․ փետրվարի 26. 0362-4331. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «Rechercher un article, une information, une archive — Le Figaro». recherche.lefigaro.fr. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  11. «Azzedine Alaïa: Popular Tunisian couturier dies aged 77». BBC Online. 2017 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. Pithers, Ellie (2017 թ․ նոյեմբերի 18). «Fashion World Mourns The Death Of Azzedine Alaïa». Vogue. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. «Marion Cotillard and Azzedine Alaïa». coolspotters.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  14. «Home - Mrs.O - Follow the Fashion and Style of First Lady Michelle Obama». mrs-o.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.