Ազգ (թերթ, Երևան)
Ազգ, լրագիր, օրաթերթ, ապա՝ շաբաթաթերթ։ Ստեղծվել է 1991 թ. փետրվարի 16-ին, Երևանում, որպես եռօրյա թերթ[1]։ 1992 թ.-ից մինչև 2013 թ. դեկտեմբերի 27-ը եղել է օրաթերթ։ 2014 թ. փետրվարի 28-ից առայսօր՝ 16 էջանոց Ա3 չափսի վերլուծական շաբաթաթերթ է[2][3]։ 23 տարի շարունակ, և հատկապես 1999 թ.-ից հետո՝ Ազգը եղել է Հայաստանի ամենահեղինակավոր օրաթերթը[2][3][4]։ Ազգ թերթի հետ համագործակցում է Երևանի Պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը[1][5][6]։
Ազգ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | փետրվարի 16, 1991 |
Հիմնադիր | Հակոբ Ավետիքյան |
Հրատարակիչ | Ազգ օրաթերթ ՍՊԸ |
Երկիր | Հայաստան |
Հրատարակության պատմություն | 1991-ից |
Հաճախականություն | 1991-1993՝ եռօրյա, 1993-2013՝ օրաթերթ, 2014-ից՝ շաբաթաթերթ |
Կայք | azg.am |
էլեկտրոնային փոստ | info@azg.am |
Հեռախոս | +374-98-582-960 |
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՀայաստանի առաջին անկախ օրաթերթն է։ Առաջինը Հայաստանում «Ազգն» է տպագրվել նոր՝ այսինքն համակարգչային տեխնիկայի միջոցով։ 1991-2015 թթ.-ի ընթացքում թերթը կանոնավոր լույս է տեսել[3]։ Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթն է։
Հրատարակության վայրը՝ Երևան, Հայաստան։ Հիմնադիր և հրատարակիչ «ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ» ՍՊԸ։ Գործունեության տեսակը՝ թերթի հրապարակում։ Վերջին տարիներին լույս է տեսնում որպես շաբաթաթերթ։ 1999 թ.-ից Ազգն ունի ինտերնետային ծառայություն, որն ամեն օր թարմացվում է։ Թերթի ինտերնետային տարբերակը լույս է տեսել 6 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, արաբերեն և պարսկերեն։ Այն ընթերցում են աշխարհի ավելի քան 70 երկրներում, օրական միջին հաշվով 4000- 4500 հոգի[3]։
Օրաթերթը 1998 թ. վերագրանցվել է որպես ՍՊԸ, ունի 5 բաժնետեր[3]։ Թերթի համար լավագույն տարիներին, մասնավորապես՝ 1993 թ., տպաքանակը գերազանցել է 30.000 օրինակը[7], 1994 թ. հասել է 42.000-ի[8]։ Հրատարակվել է հայկական ավանդական կուսակցություններից մեկի՝ Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության, մասամբ Սփյուռքում գործող Ռամկավար ազատական կուսակցության ֆինանսավորմամբ[7]։ Ըստ Էդիկ Բաղդասարյանի, «Ազգը» այդ ժամանակաշրջանում հանդիսացել է «լավ դպրոց շատ լրագրողների համար»[9]։ Հետագայում տպաքանակը նվազել է մինչև 8.500-10.000[2][3]: 2003 թ.-ից մինչև 2009 թ.-ն «Ազգն» ունեցել է 3.000 օրինակ տպաքանակ[3][10][11]։
Աշխատակազմը
խմբագրելՄշտապես աշխատել են 11-13 լրագրողներ և 3-4 վերլուծաբաններ։ Օրաթերթի լրագրողներից 5-ը հետագայում հիմնել են իրենց թերթերը կամ ամսագրերը, մի մասն էլ անցել է դիվանագիտական աշխատանքի։
Գլխավոր խմբագիրը
խմբագրելԹերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է Հակոբ Ավետիքյանը[12][13]: Նա Ռամկավար ազատական կուսակցության հնագույն գործիչներից է[14]։ Ծնվել է Լիբանանում, 1945 թվականի նոյեմբերի 21-ին[15]։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Վերադարձել է Լիբանան։ 1980-ական թվականներին Հակոբ Ավետիքյանը հանդիսացել է Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի ՛՛Զարթօնք՛՛ պաշտոնաթերթի (օրաթերթ) գլխավոր խմբագիրը[14]։
Աշխատակիցներ և հեղինակներ
խմբագրել- Երվանդ Ազատյան․ իսկական անուն–ազգանունը՝ Էդմոնդ Կոտալազեան, ծնունդով լիբանանցի հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ[16], Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, 1988[17], Թեքեյան Մշակութային միության Միացյալ նահանգների և Կանադայի Կենտրոնական վարչության նորընտիր ատենապետ[18]։
- Վահրամ Աթանեսյան․ ծնունդով Արցախցի հայ լրագրող, մանկավարժ, հասարակական֊քաղաքական գործիչ[19]․ 1989-1994 թվականներին աշխատել է «Ազատ Արցախ» թերթի խմբագրությունում, 1992-1994 թվականներին եղել է գլխավոր խմբագիրը, իսկ 1995-1996 թվականներին՝ «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիրը․ 1994-1995 թվականներին եղել է Արցախի Կառավարությանն առընթեր լրատվության և մամուլի դեպարտամենտի բաժնի վարիչ, 1998֊2000 թվականներին՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, 2001-2012 թվականներին՝ «Հայրենիք» թերթի հիմնադիր-խմբագիր[19],
- Յակոբ Ասատրեան․ ծնունդով Գուգարաց աշխարհից հայ լրագրող, խմբագիր․ 1991-1998 թվականներին՝ «Ազգ» օրաթերթի աշխատակից, 1992-1998 թ.-ին, միաժամանակ՝ Հայաստանում ԱՄՆ–ի «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության, 1993-1997 թվականներին՝ «Արմինիըն Ինտերնեշընըլ Մեգըզին» (Գլենդել, ԱՄՆ) և «Նուվել դ'Արմենի» (Փարիզ) ամսագրերի թղթակից․ 1991 թ.-ից «Ազգի» սեփական թղթակիցն է Չեխիայում․ 1999 թ.-ին Պրահայում հիմնադրել է «Կովկաս-Արևելյան Եվրոպա» լրատվական կենտրոնը, «Օրեր» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է․ Թեքեյան Մշակութային Միության՝ ԹՄՄ, Վարդգես և Ռիտա Պալյանների «Տարվա լավագույն լրագրող» (1995), ՀԺՄ և Համաշխարհային հայկական կոնգրեսի (2011, լավագույն լրագրողական հրապարակումների համար) մրցանակներ[20],
- Սագօ Արեան․ ծնունդով լիբանանցի հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ՝ արաբերենից և անգլերենից[21],
- Հովիկ Աֆյան․ արձակագիր,
- Մելանյա Բադալյան․ «Ազգ»-ի մշակույթի հարցերի տեսաբան,
- Գոհար Բոտոյան․ Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից,
- Մարիետա Կոլյայի Խաչատրյան ․ ծնունդով Շիրակից լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Միքայել Նալբանդյանի անվան ԳՊՄԻ հայոց լեզվի ամբիոնի դասախոս,
- Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան․ ծնունդով Երևանից ռազմական պատմաբան, Հայաստանի զինված ուժերի պահեստազորի գնդապետ, միջազգային ռազմաքաղաքական հարցերի տեսաբան,
- Յակոբ Ծուլիկեան, «Ազգ»–ի հիմնադիր կազմի անդամ, 1991, անգլերեն լեզվի թարգմանիչ, դասախոս,
- Ռուբէն Հայրապետյան․ Մոսկվա,
- Աղավնի Հարությունյան,
- Հասմիկ Հարությունյան,
- Մանանա Հովակիմյան․ «Ազգ»–ի մշակույթի հարցերի տեսաբան,
- Անահիտ Հովսեփյան․ գերմանաբնակ հայ լրագրող, «Ազգ»-ի սեփական թղթակից Եվրոպայում, Գերմանիա՝ Բեռլին,
- Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերի մասնագետ,
- Արա Մարտիրոսյան, աշխարհագետ, տնտեսական քաղաքականության տեսաբան,
- Սուսաննա Մարգարյան,
- Գեղամ Մկրտչյան, «Ազգ»–ի սեփական թղթակից Շիրակում՝ Կումայրի,
- Նաիր Յան․ «Ազգ»–ի մշակույթի հարցերի տեսաբան,
- Երվանդ Տեր-Խաչատրյան․ Յուրա Խաչատրյան․ 2006 թ. ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ․ 2001 թ. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի դոցենտ․ 1979 թ. բանասիրական գիտություների թեկնածու, Երևան․ 1992 թ. Հայաստանի նկարիչների միության անդամ․ 1992 թ. Հայաստանի ժուռնալիստների միության անդամ․ 1995 թ. Հայաստանի գրողների միության անդամ, 2004 թ. Հայաստանի ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ․ 2010 թ. «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան մրցանակի» դափնեկիր[22]։
- Սուրեն Սարգսյան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող,
- Արամ Սաֆարյան․ ծնունդով Երևանից հայ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, «Ազգ» թերթի քաղաքական մեկնաբան[12]։
Ազգ թերթի պաշտոնական կայքը
խմբագրել«Ազգ» թերթի հիմնական բաժիններ
խմբագրել«Ազգ» թերթի պաշտոնական համացանցային կայքը պարունակում է 9 հիմնական բաժին[23].
- գլխավոր,
- մշակույթ,
- ընտրանի,
- մեր մասին,
- որոնում,
- արխիվ,
- հեղինակներ,
- ծաղրանկարներ,
- թեմա, որն իր հերթին ունի հետևյալ ենթաբաժինները.
«Ազգ» թերթի հիմնական ենթաբաժիններ
խմբագրել- միջազգային,
- Արցախ,
- ցեղասպանություն,
- պետություն,
- կուսակցություններ,
- տնտեսություն,
- մշակույթ և գիտություն,
- ռազմագիտական,
- ռազմաքաղաքական,
- կրոն,
- սպորտ,
- օրենք և իրավունք,
- հարցազրույցներ։
«Ազգ» թերթի արխիվ
խմբագրելԱրխիվում պարունակվում են թերթի 1991-2023 թվականների բոլոր էլեկտրոնային համարները և տպագիր թերթի էլեկտրոնային տարբերակները[24]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 http://hetq.am/arm/news/32799/azgy-luys-ktesni-orpes-shabatatert.html/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ History on the Move: Views, Interviews and Essays on Armenian Issues, by Edmond Y. Azadian 117
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ https://web.archive.org/web/20151216211705/http://www.esiweb.org/index.php?lang=en&id=322&debate_ID=5&slide_ID=3
- ↑ 7,0 7,1 Herzig, Edmund; Kurkchiyan, Marina (2004). Armenians: Past and Present in the Making of National Identity. Routledge. էջեր 00+copies&hl=en&sa=X&ei=ky3cU4SIFc-wyASkkYHgDQ&ved=0CCcQ6AEwAA#v=onepage&q=azg%20regularly%20exceed%2030%2C00%20copies&f=false 187, 00+copies&hl=en&sa=X&ei=ky3cU4SIFc-wyASkkYHgDQ&ved=0CCcQ6AEwAA#v=snippet&q=azg%20of%20the%20opposition%20ramkavar&f=false 189. ISBN 9781135798376.
- ↑ http://hetq.am/arm/news/4941/hakob-avetiqyan-mer-lratvamijocneri-hayacqn-uxxvats-che-hasarakutyany.html
- ↑ Krikorian, Onnik (2002 թ․ մայիսի 26). «Q&A with Edik Baghdasarian». Eurasia.Net. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Freedom House. The circulation of Azg was 3,000 as of 2003
- ↑ Freedom House. «Armenia 2004 Report». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Յակոբ Աւետիքեան, Իրական Հայաստան, ՛՛Արևելք՛՛, 21 սեպտեմբեր, 2015, (հոդվածում պարունակվում են բազմաթիվ ինքնակենսագրական, ինքնաբնութագրիչ տեղեկութիւններ)
- ↑ 14,0 14,1 https://web.archive.org/web/20151216211705
- ↑ Hakobyan, Tatul (2009 թ․ հուլիսի 2). «Old Ramgavars join forces in Armenia». The Armenian Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «ZARK Foundation».
- ↑ ՌԱԿ Գերագույն Խորհրդի նախագահի և ԹՄՄ Ամերիկայի և Կանադայի Կենտրոնական վարչության ատենապետի հանդիպումը Լոս Անջելեսի Հայաստանի Հանրապետության հյուպատոսության ներկայացուցիչների հետ։ 25.09.2017. Hay Dzayn. [1](չաշխատող հղում)
- ↑ 19,0 19,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 36, էջեր 36 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ, Երևան, 2015, էջ 108։
- ↑ «Sako Aryan. Repat Armenia. AUG 20, 2013, 23:58 PM. Sako Arian». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Երուանդ Տէր–Խաչատրեան։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ https://azg.am
- ↑ Տպագիր մամուլի արխիվ
Արտաքին հղումներ
խմբագրել- Yerevan State University (YSU). [2] Արխիվացված 2017-08-08 Wayback Machine
- Երվանդ Ազատյան. «Սփյուռքահայ գրականության ճակատագիրը վտանգված է»
- Ե՛վ գիրք, և՛ ուղեցույց, գիտական ուսումնասիրություն / Երվանդ Ազատյանի հետ