Հովիկ Աֆյան
Հովիկ Աֆյան (29 հուլիսի 1983 թ., ք.Աբովյան, Հայաստան) լրագրող, խմբագիր, սցենարիստ, գրող, արձակագիր։ Տասնյակ պատմվածքների հեղինակ է, որոնք հրապարակվել են տարբեր գրական հանդեսներում ու կայքերում, ունի 5 տպագրված գիրք, որոնք տարբեր ժամանակներում ընդգրկվել են երևանյան բեսթսելլերների առաջին տասնյակում։ Նրա «Մի գավաթ ռոմ» պատմվածքն 2013 թ. ընդգրկվել է Lավագույն արձակ մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում, իսկ «Մարդերեն չխոսող աղջիկը» պատմվածքն արժանացել է «Գրանիշի» 2020 թ. «Լավագույն արձակ» մրցանակին։ «Միս ուտողները» և «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուի, «Կարմիր», «Քաղցր կյանք» և «Ժողովրդի հայրերը» վեպերի հեղինակն է։ 2021 թվականին «Կարմիր» վեպը ներկայացրել է Հայաստանը TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում և ճանաչվել է «Տարվա լավագույն գեղարվեստական գիրք»։ Բացի այդ, վեպն ընդգրկվել է Եվրոպայի միության գրականության մրցանակի կարճ ցանկում։ Հովիկ Աֆյանը 2021թ. օգոստոսի 1-ին արժանացել է Գրքի երևանյան 4-րդ փառատոնի /Yerevanbookfest/ առաջին մրցանակին։ Պարգևատրվել է «Եղիշե Չարենց» հուշամեդալով։ 2022թ-ի հոկտեմբերի 5-ին պարգևատրվել է «Ստեփան Ալաջաջյան» երիտասարդական մրցանակով` «Քաղցր կյանք» վեպի համար։

Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |


Կենսագրություն խմբագրել
Հովիկ Աֆյանը ծնվել է 1983 թ. Հայաստանի Աբովյան քաղաքում։ 2000-ին, դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետ՝ հեռուստալրագրության բաժին։ 2005-ին, ուսումն ավարտելուց հետո, անցել է ծառայության Հայաստանի զինված ուժերում, զորացրվել է 2007-ին։ 2009-ից մինչև այսօր աշխատում է «Ազգ» շաբաթաթերթում՝ որպես լրագրող, վերլուծաբան և հրապարակախոս։ 2010-ից մինչև 2013 թ-ն աշխատել է Report.am լրատվավերլուծական կայքում՝ որպես սյունակագիր-հրապարակախոս։ 2013-ից մինչև 2014-ն աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ որպես վերլուծական, թեմատիկ ռեպորտաժների հեղինակ։ 2014-ից մինչև 2016-ն աշխատել է Yerkir.am կայքում՝ որպես սյունակագիր-հրապարակախոս։ 2017-2018 թթ. աշխատել է Հանրային հեռուստաընկերության լրատվավերլուծական հաղորդումների բաժնում՝ որպես «Օրակարգից դուրս» հաղորդման և լուսագրերի ու հավելումների խմբագիր։ 2018 թ-ից աշխատում է «5-րդ ալիք» հեռուստաընկերությունում՝ որպես գլխավոր խմբագիր։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Ստեղծագործություններ խմբագրել
- Անվճար աղավնիներ
- Առաջին բառը
- Դավաճանություն
- Սև օվկիանոսը
- Մի գավաթ ռոմ
- Մարդերեն չխոսող աղջիկը
- Կարմիր բլուզը
- Գարունը շատ էր արևոտ ու ջերմ Archived 2021-05-18 at the Wayback Machine.
- Յուլո
- ԱԿՈՐԴԵՈՆ, ԶՈՒՌՆԱ, ԴՀՈԼ
- Սուրճ եփողը
- Նոր գիրք
- Դաշտը հնձելու օրերը
- Շները մի կողմում, տղերքը` մյուս
- «Միս ուտողները», պատմվածքների ժողովածու, 2017 թ.
- «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածու, 2019 թ.
- «Կարմիր», վեպ, 2020 թ.
- «Քաղցր կյանք», վեպ, 2021 թ.
- «Ժողովրդի հայրերը», վեպ, 2022 թ.