Մարտիկ (թերթ)
«Մարտիկ», շաբաթաթերթ։ ԼՂՀ ՊԲ պաշտոնաթերթ։
Մարտիկ | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1993 |
Պատմություն
խմբագրելԼույս է տեսնում 1993 թվականից Ստեփանակերտում (№ 1–4-ը՝ «Մարտական թերթիկ»)։ Խմբագիրներ՝ Վալերի Աթաջանյան (1993-1994), Վահրամ Աթանեսյան (1995-1996), Հրանտ Ալեքսանյան (1996-1998), Մարսել Պետրոսյան (1998-2004), Սուրեն Սարումյան (2004 թվականից)[1]։
Լուսաբանում է ԼՂՀ ՊԲ-ի կարևոր իրադարձությունները, բանակային կյանքը, վերլուծում Ղարաբաղյան պատերազմի դասերը, ներկայացնում ռազմական գործողությունների ժամանակագրությունը, բանակի կազմավորման գործընթացը, տպագրում նյութեր զոհված ազատամարտիկների և պատերազմի մյուս մասնակիցների սխրագործությունների մասին, հոդվածներ՝ ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակ-հասարակություն կապերի վերաբերյալ։
«Պատերազմական օրագիր» խորագրով ներկայացրել է ռազմաճակատային շաբաթվա իրադարձությունների ամփոփագրերը։
Մինչև 2006 թվականը տպագրել է նաև ռուսերեն նյութեր։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Մարտիկ» շաբաթաթերթ Արխիվացված 2023-09-29 Wayback Machine – ԱՀ ՊՆ կայք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |