Բացել գլխավոր ցանկը

Արցախի Հանրապետության կառավարություն

(Վերահղված է ԼՂՀ կառավարությունից)

Արցախի կառավարությունը երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է (1992-1994 թվականներին՝ պատերազմական իրադրության պայմաններում, լիազորությունների մեծ մասը ժամանակավորապես փոխանցվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին, ՊՊԿ)։ ԼՂՀ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։

ԼՂՀ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետից և նախարարներից։ Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում նրա անդամների աշխատանքը։ Կառավարությունը նշանակում և ազատում է վարչակազմերի (տարածքային կառավարման մարմիններ) ղեկավարներին, Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը։ Կառավարությունը հաշվետու է ԼՂՀ նախագահին և Ազգային Ժողովին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png