Արա Մարտիրոսյան (հունիսի 3, 1977(1977-06-03), Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2023(2023-12-15), Երևան, Հայաստան), հայ էստրադային երգիչ և դաշնակահար[1]։

Արա Մարտիրոսյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 3, 1977(1977-06-03)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 15, 2023(2023-12-15) (46 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ
Մասնագիտություներգիչ

Կենսագրություն խմբագրել

Արա Մարտիրոսյանը ծնվել է Մոսկվայում, 1977 թվականի հունիսի 3-ին։ Միջնակարգ կրթություն է ստացել Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։ Դրան զուգահեռ երաժշտական կրթություն է ստացել Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև` Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջիի դաշնամուրային բաժնում, որն էլ ավարտել է 1998 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Երգի պետական ​​թատրոն։ Երգչի առաջին տեսահոլովակը նկարահանվել է 1999 թվականին։ 2002 թվականին թողարկվել է նրա «Кореша» ալբոմը, որտեղ ընդգրկվել է 10 ռուսերեն երգ։

2004 թվականին Արա Մարտիրոսյանը Նովոռոսիյսկում մասնակցել է «Морской изгиб» փառատոնին և արժանացել մրցանակի։ Նույն թվականին մասնակցել է նաև «Հայաստանի տարվա երգ» մրցույթին։

2001-2005 թվականներին երգել է Երևանի «Օպերա» ակումբում։

2005 թվականից բնակվել է ԱՄՆ-ում[2]։

Արա Մարտիրոսյանը մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում, 46 տարեկան հասակում։ Պատճառը՝ սրտի կանգ[3][4][5]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Кореша (2002)
  • Ներիր (2006)
  • Հավատա (2016)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Звезды Армянской Эстрады». Euromusic entertainment (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. «Ара Мартиросян». HAYRENIQ - Армянский информационно-позновательный портал (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «Արա Մարտիրոսյանը «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում․ խոսնակ».
  4. ARTSAKH.news (2023 թ․ դեկտեմբերի 15). «Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը». ARTSAKH.news (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
  5. KENTRON.am (2023 թ․ դեկտեմբերի 15). «Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը». KENTRON.am (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել