Արամ Սաֆարյան (քաղաքական գործիչ)
հայ լրագրող, քաղաքական գործիչ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Սաֆարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Վիլենի Սաֆարյան (հոկտեմբերի 3, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ։ ԲՀԿ անդամ։
Արամ Վիլենի Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Պարգևներ և մրցանակներ | |
Aram Safaryan Վիքիպահեստում |
Կրթություն
խմբագրել- 1979-1984 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
- 1987 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների (ժուռնալիստիկա) թեկնածու։
- Մասնակցել է լրագրողական վերաորակավորման ծրագրերի Ֆրանսիայում (1998), ԱՄՆ-ում (2002), Իսրայելում (2004), Ավստրիայում (2004)։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1987-1992 թթ. - ԵՊՀ արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմության դասախոս, այնուհետև՝ ավագ դասախոս։
- 1990-1992 թթ. - «Հայք» շաբաթաթերթի միջազգային մեկնաբան։
- 1991-1992 թթ. - Հայաստանի պետական հեռուստատեսության քաղաքական տեսաբան։
- 1993-1996 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար։
- 1996-1997 թթ. - Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության տեղեկատվության և մշակութային կապերի գծով խորհրդական։
- 1997 թ. - ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի դեպարտամենտի տնօրեն։
- 1998 թ. - Հայաստանի ազգային հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական-վերլուծական գործակալության տնօրեն։
- 1998-1999 թթ. - աշխատել է «Ժամանակ» շաբաթաթերթում որպես միջազգային մեկնաբան։
- 1998 թ.-ից - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ։
- 1999-2001 թթ. - աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերությունում որպես «Լրաբեր» լրատվական-վերլուծական ծրագրի ղեկավար, քաղաքական մեկնաբան։
- 2001-2003 թթ. - աշխատել է «Պրոմեթևս», ապա «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով փոխտնօրեն, քաղաքական մեկնաբան։
- 2002-2006 թթ. - աշխատել է «Պրոմեթևս», ապա «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով փոխտնօրեն, քաղաքական մեկնաբան։
- 2002-2006 թթ. - հանդիսացել է Երևանի մամուլի ակումբի խորհրդի անդամ։
- 2003-2006 թթ. - հանդիսացել է Երևանի մամուլի ակումբի վարչության անդամ։
- 2005-2006 թթ. - հանդիսացել է Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն։
- 2012 թ.-ից - «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ։
- 2018 թ.-ից - Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ (Կանադա)։
- 2019 թ.-ից - Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
- 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։
- 2007-2010 թթ. - Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2008-2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
- 2010 թ. փետրվարի 23-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։ Պաշտոնավարել է մինչև 2012 թ․-ը։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- «Բարեկամության Շքանշան» (ՌԴ պետական պարգև, 2014)։
- Մեդալ «ԵԱՏՄ զարգացման մեջ ներդրման համար» (Բարձրագույն Եվրասիական Տնտեսական Խորհրդի որոշմամբ 2019)։
- ՀՀ ԱԺ Պատվո Մեդալ (2012)։
- ՀՀ ԱԺ Պատվոգիր (2011)։
- «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ (2009)։
- ԵՊՀ արծաթե մեդալ (2019)։
- Խորհրդական (1994)։
- Հայաստանի ինտելեկտուալների միության կողմից ճանաչվել է «Տարվա լրագրող» (2001)։
Ամուսնացած է, ունի որդի, դուստր, մեկ թոռ։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյան հունիսի 7, 2007 - մայիսի 31, 2012 |
Հաջորդող Նաիրա Զոհրաբյան |
Նախորդող Մխիթար Մնացականյան |
ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյան փետրվարի 23, 2010 - մայիսի 31, 2012 |
Հաջորդող Էլինար Վարդանյան |