Վահրամ Աթանեսյան

հայ լրագրող, մանկավարժ, հասարակական֊քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահրամ Սերգեյի Աթանեսյան (դեկտեմբերի 7, 1959, Առաջաձոր, Մարտակերտի շրջան, ԼՂՀ), հայ լրագրող, մանկավարժ, հասարակական֊քաղաքական գործիչ[1]։

Վահրամ Աթանեսյան
Ծնվել էդեկտեմբերի 7, 1959(1959-12-07) (64 տարեկան)
ԾննդավայրԱռաջաձոր, Արցախ
ԿրթությունՍտեփանակերտի մանկավարժական ինստիտուտ
Մասնագիտությունլրագրող և ուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վահրամ Աթանեսյանը 1981 թվականին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։ 1989-1994 թվականներին աշխատել է «Ազատ Արցախ» թերթի խմբագրությունում, 1992-1994 թվականներին եղել է գլխավոր խմբագիրը, իսկ 1995-1996 թվականներին՝ «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիրը։

1990-1995 թթ.՝ ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր ընտրված Արցախի թիվ 255 ընտրատարածքից։ ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի, Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի անդամ։ «Արցախ» պատգամավորական խմբի անդամ։

1994-1995 թվականներին եղել է ԼՂՀ Կառավարությանն առընթեր լրատվության և մամուլի դեպար­տամենտի բաժնի վարիչ, 1998֊2000 թվականներին՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, 2001-2012 թվականներին՝ «Հայրենիք» թերթի հիմնադիր-խմբագիր[1]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 36, էջեր 36 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։

Գրականություն խմբագրել