Հակոբ Ասատրյան

հայ լրագրող, խմբագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ասատրյան Հակոբ Լեոնիդի (նոյեմբերի 16, 1967(1967-11-16), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, խմբագիր։

Հակոբ Ասատրյան
Ծնվել էնոյեմբերի 16, 1967(1967-11-16) (56 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող և խմբագիր

Կենսագրություն խմբագրել

Սովորել է ԵՊՀ-ում (Երևանի Պետական Համալսարան) (1984-1987 թթ), ավարտել է ՄՊՀ (Մոսկվայի Պետական Համալսարան) (19901991-1998 թվականներին՝ «Ազգ» օրաթերթի աշխատակից, 1992-1998 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ-ում «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության, 1993-1997 թվականներին՝ «Արմինիըն Ինտերնեշընըլ Մեգըզին» (Գլենդել, ԱՄՆ) և «Նուվել դ'Արմենի» (Փարիզ) ամսագրերի թղթակից։ 1991 թվականից «Ազգի» սեփական թղթակիցն է Չեխիայում։ 1999 թվականին Պրահայում հիմնադրել է «Կովկաս-Արևելյան Եվրոպա» լրատվական կենտրոնը, «Օրեր» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է։

ԹՄՄ Վարդգես և Ռիտա Պալյանների «Տարվա լավագույն լրագրող» (1995), ՀԺՄ և Համաշխարհային հայկական կոնգրեսի (2011, լավագույն լրագրողական հրապարակումների համար) մրցանակներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ գրատպություն և գրքարվեստ, Երևան, 2015, էջ 108։