Ազգային տեխնիկական թանգարան

Ազգային տեխնիկական թանգարան, թանգարան Պրահայում, որտեղ ներկայացված են տեխնիկական ձեռքբերումները, այդ թվում՝ լուսանկարչության զարգացման հավաքածուներ, տպագրական արհեստներ, տրանսպորտային արդյունաբերություն, ռազմական գործ, աստղագիտություն։ Հիմնադրվել է 1908 թվականին։

Ազգային տեխնիկական թանգարան
Տեսակresearch institution?, կազմակերպություն և թանգարան
Երկիր Չեխիա[1]
Պատկանում էMinistry of Culture?
Ղեկավարության նստավայրՊրահա, Չեխիա[2]
Հիմնադրվել է1908
Այցելուներ142 700 մարդ (2020)[3]
Հավաքածուի չափս76 930[4], 77 411[4], 41[4] և 41[4]
Կայքntm.cz
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ավելի քան մեկ դար առաջ Չեխիան իրավամբ համարվում էր ամենազարգացած երկրներից մեկը արդյունաբերության տեսանկյունից։ Բնակիչները շատ հպարտ էին դրանով, և 1908 թվականին դռները բացեց եվրոպական ամենահայտնի տեխնիկական թեմաներով թանգարաններից մեկը։ Այդ ժամանակից ի վեր հավաքածուն ակտիվորեն համալրվել է նոր ցուցանմուշներով։ Որպեսզի բոլոր օրինակները հասանելի լինեն դիտման համար, որոշում կայացվեց կառուցել նոր ընդարձակ կառույց, որտեղ էլ տեղափոխվեցին թանգարանի ակտիվները[5]։

Շինարարությունն ավարտվել է 1942 թվականին[5][6]։

Այսօրվա դրությամբ շենքի ընդհանուր տեսքը չի փոխվել։

Ազգային տեխնիկական թանգարանը երկար ժամանակ փակվել է վերակառուցման համար։ Այսօր վերականգնված օբյեկտներն իրենց ողջ հմայքով ներկայանում են հանդիսատեսին։ Նրանց շնորհիվ այցելուները ծանոթանում են չեխական տրանսպորտի պատմությանը, տարբեր ժամանակների տեխնիկական դիզայնին, ինչպես նաև գրատպությանը և լուսանկարչական արվեստին։

Սրահներ և ցուցահանդեսներ խմբագրել

Տրանսպորտային միջոցների ցուցահանդես խմբագրել

Տաղավարներից մեկում կենտրոնացված է տրանսպորտի մեծ հավաքածուն։ Յուրաքանչյուր ոք կարող է դիտել անցած հարյուրամյակի մեքենաները, որոնք օգտագործվել են չեխերի կողմից։ Որոշ նմուշներ պատկանել են հայտնի քաղաքական և մշակութային գործիչների։

Այստեղ են գտնվում նաև առաջին ինքնաթիռները։ Օրինակ՝ չեխական առաջին ինքնաթիռը, որով օդաչուն երկարատև թռիչք է կատարել։ Ուշադրության են արժանի նաև բազմաթիվ հին հեծանիվներ, մոտոցիկլետներ, շոգեքարշեր[7]։

Լուսանկարների սրահ խմբագրել

Այցելուների ուշադրությանն են ներկայացվում ժամանակի լուսանկարչական սարքավորումները, այդ թվում նաև լուսանկարներ ստանալու ամենահին մոդելը։ Տեխնիկայի ընդարձակ հավաքածուն համալրված է վերջիններիս միջոցով նկարահանված հին լուսանկարներով։

Տպագրության պատմության ցուցահանդես խմբագրել

Այստեղ ներկայացված է տպագրության ձևավորման պատմությունը, ինչպես նաև, թե ինչպես է զարգացել տպագրական սարքավորումն ինքնին։ Թանգարանում ներկայացված նմուշներից մի քանիսը բացառիկ բնույթ ունեն։ Դահլիճում կարող եք գտնել նաև աշխատող մեխանիզմներ[7]։

Ճարտարապետական ցուցադրություն խմբագրել

Այս բաժինը պարունակում է երկրում հայտնի շենքերի և շինությունների մեծ թվով մակետներ[7]։ Այցելուն հետաքրքրությամբ կարող է հետևել, թե ինչպես է փոխվել քաղաքի տեսքը ժամանակի ընթացքում, քաղաքաշինության որ ոճերին են հավատարիմ եղել դիզայներները նախկինում, և որոնք են ներկայումս կիրառվում։

Աստղագիտություն խմբագրել

Այստեղ ներկայացված են ժամանակի չափման, երկնքի, մոլորակների շարժի դիտարկման, աստղագիտական քարտեզների գործիքներ։ Այս տաղավարում կենտրոնացված են ինչպես երկնային մարմինների դիտարկման ժամանակակից սարքերը, այնպես էլ անցյալ դարաշրջանների սարքեր։ Գործիքներից բացի՝ կան բազմաթիվ սխեմաներ, քարտեզներ, աստղագիտական ժամացույցներ։ Ամենահիշարժան ցուցանմուշներից մեկը վստահորեն կարելի է համարել աստղագիտական ժամացույցը, որը մեզ է հասել Վերածննդի դարաշրջանից։ Ի սկզբանե դրանք պատկանել են ալքիմիկոս և աստղագետ Տիխո Բրահեին, իսկ այսօր դա Պրահայի թանգարանի հպարտությունն է։

Այս սրահի առանձին ցուցափեղկի վրա կարելի է տեսնել 81 կգ քաշով մեծ երկնաքար, որը ընկել է Արգենտինայի տարածքում։

Սրահում ներկայացված են այնպիսի ցուցանմուշներ, որոնք պատմում են քիմիական արտադրության մասին ՝ միջնադարյան ալքիմիայից սկսած մինչև մեր օրերը։ Հատուկ ուշադրություն է դարձվում առօրյա կյանքի տարբեր ոլորտներում տարատեսակ քիմիական տարրերի օգտագործմանը։

Ժամանակի չափում խմբագրել

Այս տաղավարում կան ժամացույցների մոդելներ ՝ առաջիններից (արևային, ջրային, կրակի և այլն) մինչև ժամանակակից քրոնոմետրեր։ Ցուցահանդեսի հպարտությունն է Տիխո Բրահեին պատկանող ժամացույցը[7]։

Կենցաղային տեխնիկա խմբագրել

Ցուցահանդեսը նվիրված է հիմնականում XX դարի կենցաղային տեխնիկայի էվոլյուցիային։ Այստեղ ներկայացված են լվացքի մեքենաներ, արդուկներ, փոշեկուլներ, սրճաղացներ, և այլ կենցաղային տեխնիկա[7]։

Մետալուրգիա խմբագրել

Այս սենյակը ներկայացնում է հանքաքարից երկաթ ստանալու բոլոր փուլերի և մարդկության պատմության վրա երկաթի ազդեցության մասին։

Հանքաքարի արդյունահանում խմբագրել

Ցուցահանդեսը նվիրված է ածուխի և այլ օգտակար հանածոների արդյունահանմանը։ Պարունակում է հանքերի մոդելներ, անցնող գործիքներ և հանքավայրերի կազմակերպման սխեմաներ[7]։ Ցուցահանդեսի առանձնահատկությունն իսկական ածուխի հանքն է, որը կարելի է այցելել առանձին տոմսով։

Վերջերս ամբողջ թանգարանում իրականացվել է կոլեկցիոն նյութի վերակառուցում և նորացում, որը տևել է շուրջ չորս տարի։ 2011 թվականի դեկտեմբերի 29-ին թանգարանի դռները բացվեցին ճանապարհորդների և քաղաքի բնակիչների առջև։ Վերանորոգումից հետո ցուցադրությունները նույնպես թարմացվեցին և էլ ավելի հետաքրքիր դարձան[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
  2. Administrativní registr ekonomických subjektů
  3. https://tourdata.cz/wp-content/uploads/2021/05/NTC-VYSTUP-2020-REVIZE.pdfCzechTourism, 2021.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Otevřené sbírky — 2021.
  5. 5,0 5,1 «History of National Technical Museum | National Technical Museum Prague». www.ntm.cz. 2012 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. Cohen, Paul; Cohen, Brenda (2000). «Journal of College Science Teaching». Journal of College Science Teaching. 30 (3): 213–214. JSTOR 42990702.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Национальный технический музей». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային տեխնիկական թանգարան» հոդվածին։