Ադրբեջանի կոմպոզիտորների միություն

կազմակերպություն

Ադրբեջանի կոմպոզիտորների միություն (ադրբ.՝ Azərbaycan Bəstəkarlar İttifaqı), Ադրբեջանում գործող միություն[1]։

Ադրբեջանի կոմպոզիտորների միություն
Տեսակերաժշտական կազմակերպություն
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Հիմնադրված1934
Իրավ. կարգավիճակԳործող
Գլխադասային գրասենյակԱդրբեջան Բաքու, Ադրբեջան
Պաշտ. լեզու(ներ)ադրբեջաներեն
Գլխավոր քարտուղարՖիրենգիզ Ալիզադե
Գորձադիր տնօրենՖիրենգիզ Ալիզադե
ՀիմնադիրՈւզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով
Կայքcomposers.musigi-dunya.az/az/nizamname.html

ՊատմությունԽմբագրել

Ադրբեջանի կոմպոզիտորների միությունը ստեղծվել է Ուզեիր Հաջիբեկովի աջակցությամբ 1934 թվականի հունիսի 30-ին` որպես ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչություն։ Հիմնադիր ժողովին մասնակցում էին ԽՍՀՄ-ից 17 կոմպոզիտոր-հիմնադիրներ, ներառյալ երեք ադրբեջանական կոմպոզիտորներ `Աֆրասիաբ Բադալբեկլի, Զուլֆիկար Հաջիբեկով և Նիյազի։

Միության շենքը կառուցվել է 1912 թվականին։ Ավելի վաղ շենքում եղել է աշխատողների մշակույթի պալատ։ 1964 թվականին շենքում տեղակայված է Ադրբեջանի կոմպոզիտորների միությունը։ Միությունը ստեղծվել է 1934 թվականի հունիսի 30-ին։ Ուզեիր Հաջիբեկովը ղեկավարել է կոմպոզիտորների միությունը 1936 թվականից մինչև իր կյանքի ավարտը(1936-1948)։ 1948 թվականին Ուզեիր Հաջիբեկովի մահից հետո, Միության նախագահն ընտրվել է բազմաթիվ երգերի կոմպոզիտոր, Ժողովրդական նվագարանների անսամբլի գեղարվեստական ղեկավար Սեիդ Ռուսթամովը (1948-1952):

Ադրբեջանի կոմպոզիտորների միության 30-ամյա պատմությունը կապված է Կարա Կարաևի անվան հետ (1953-1982):

Ադրբեջանի կոմպոզիտորների միության ներկայիս նախագահը ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ֆիրենգիզ Ալիզադեն[2] է։

ՆախագահներԽմբագրել

  • Ուզեիր Հաջիբեկով (1936-1948՝ նախագահ), կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
  • Սեիդ Ռուսթամով (1948-1952՝ նախագահ), կոմպոզիտոր, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
  • Կարա Կարաև (1953-1982՝ նախագահ), կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր;
  • Ֆիքրեթ Ամիրով (1956-1984՝ քարտուղար), կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
  • Ռաուֆ Հաջիև (1979-1985՝ քարտուղար) կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
  • Աքշին Ալիզադե (1985-1990՝ նախագահ, 2007-2012՝ քարտուղար), կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
  • Ջովդեթ Հաջիև (1985-1990՝ քարտուղար), կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
  • Թոֆիկ Կուլիև (1990-2000՝ նախագահ), կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
  • Վասիֆ Ադիգյոզալով (1990-2006՝քարտուղար), կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
  • Ֆիրենգիզ Ալիզադե (2007՝ նախագահ), կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր

ԱղբյուրներԽմբագրել

  • "На улице Хагани, 27". Наталья Дадашева (2014)

ԾանոթագրություններԽմբագրել