Ֆրանգիզ Ալիաղա ղիզի Ալիզադե (ադրբ.՝ Frəngiz Əliağa qızı Əlizadə, մայիսի 28, 1947(1947-05-28)[1][2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ) Ադրբեջանի նշանավոր կոմպոզիտոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խաղաղության արտիստ[3], Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2000), պրոֆեսոր (1999), Ադրբեջանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (1990), թղթակից անդամ Ադրբեջանի ԳԱԱ (2017), Ադրբեջանի կոմպոզիտորների միության նախագահ[4]։

Ֆրանգիզ Ալիզադե
Բնօրինակ անունՖրանգիզ Ալիաղա կըզի Ալիզադե
Ծնվել էմայիսի 28, 1947(1947-05-28)[1][2] (76 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ադրբեջան և  ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտությունդաշնակահարուհի, կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր և ֆորտեպիանո
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա (1970, 1972)
Պարգևներ
Պատվո շքանշան «Փառքի» շքանշան Azerbaijan Democratic Republic 100th anniversary medal
Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ադրբեջանի ժողովրդական արտիստ
 Firanghiz Alizade Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրանգիզ Ալիաղա ղիզի Ալիզադեն ծնվել է 1947 թվականի մայիսի 28-ին Բաքվում։ Նա ստացել է իր առաջին երաժշտական կրթությունը հատուկ երկրորդական երաժշտական դպրոցում։ Այնուհետև սովորել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարանում։ 1972-1974 թվականներին աշխատել է որպես Կարա Կարաևի ասիստենտ։ 1974 թվականից սկսեց իր մանկավարժական գործունեությունը Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում (ներկա Բաքվի երաժշտական ակադեմիա)։ 2007 թվականին ընտրվել է Ադրբեջանի կոմպոզիտորների միության նախագահ[5]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Ադրբեջանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (1990)
  • Պրոֆեսոր (1999)
  • Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2000)
  • Օրդեն «Փառք» (2007)
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խաղաղության արտիստ (2007)
  • «Հաջողություն» մրցանակը (2010)
  • Օրդեն «Պատվո» (2017)
  • Ադրբեջանի ԳԱԱ թղթակից անդամ (2017)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանգիզ Ալիզադե» հոդվածին։