Վասիֆ Զուլֆիղար օղլի Ադիգյոզալով (ադրբ.՝ Vasif Zülfüqar oğlu Adıgözəlov, հուլիսի 28, 1935(1935-07-28), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 15, 2006(2006-09-15)[1][2], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, հասարակական գործիչ, Արվեստի Վաստակավոր Գործիչ (1973 թ.), Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1988 թ.), պրոֆեսոր (1989 թ.), Պետական Մրցանակի Դափնեկիր (1990 թ.)[3]:

Վասիֆ Ադիգյոզալով
Բնօրինակ անունադրբ.՝ Vasif Adıgözəlov
Ծնվել էհուլիսի 28, 1935(1935-07-28)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էսեպտեմբերի 15, 2006(2006-09-15)[1][2] (71 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
«Անկախություն» շքանշան «Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Վասիֆ Զուլֆիղար օղլի Ադիգյոզալովը ծնվել է 1935 թվականի հուլիսի 28-ին Բաքվում երգիչ Զուլֆի Ադիգյոզալովի ընտանիքում։ Առաջին երաժշտական կրթությունը ստացել է Կոնսերվատորիայի 10-ամյա երաժշտական դպրոցում։ 1953 թվականին նա ընդունվել է Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական կոնսերվատորիա։ Նա շարունակեց իր կրթությունը կոմպոզիտոր Կարա Կարաևի դասարանում։ 1959 թ.-ին ավարտել է Կոնսերվատորիան `երկու մասնագիտությամբ[4]։

Գործունեություն խմբագրել

1958 թ.-ից աշխատել է որպես Ռադիոյի և Հեռուստատեսության կոմիտեի երաժշտական խմբագիր։ Հետագայում աշխատել է Ադրբեջանի կոմպոզիտորների միության քարտուղար։ Աշխատել է նաև պետական ֆիլհարմոնիայի գլխավոր երաժշտական խմբագիր, Ա. Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական դպրոցի տնօրեն և այլն պաշտոններում։ 1972 թվականից աշխատել է Հաջիբեկովի անվ. Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում որպես դասախոս։ 1990 թվականին ընտրվել է Ադրբեջանի կոմպոզիտորների միության առաջին քարտուղար[5]։

Կոչումներ ու պարգևներ խմբագրել

  • Ադրբեջանի Հանրապետության Արվեստի Վաստակավոր Գործիչ(1973 թ.)
  • «Պատվի նշան» օրդեն(1971 թ.)
  • Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ(1988 թ.)
  • Պետական Մրցանակի Դափնեկիր(1990 թ.)
  • պրոֆեսոր(1989 թ.)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել