Նիյազի

ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր, երաժշտագետ

Նիյազի Թակիզադե Հաջիբեկով (օգոստոսի 7 (20), 1912[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 2, 1984(1984-08-02)[1][2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ստալինի 2-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր։

Նիյազի
Բնօրինակ անունադրբ.՝ Niyazi Tağızadə-Hacıbəyov
Ի ծնե անունNiyazi Tağızadə Hacıbəyov
Նաև հայտնի է որպեսMaestro
Ծնվել էօգոստոսի 7 (20), 1912[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 2, 1984(1984-08-02)[1][2] (71 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Ժանրերդասական
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա, Բաքվի երաժշտական ակադեմիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Niyazi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Նիյազի տուն-թանգարանի պատկերը

Նիյազին ծնվել է 1912 թ. օգոստոսի 20-ին Թբիլիսիում[3]։ 1921 թվականին նվագել է ջութակ թուրքական ռազմական նվագախմբում։ 1933-1934 թթ. սովորել է Բաքվի կոնսերվատորիայում, 1935-1937 թթ. եղել է Ադրբեջանի կինոստուդիայի երաժշտական մասի ղեկավար, 1938-1944 թթ.՝ կազմակերպչական կոմիտեի նախագահի տեղակալ, 1956 թվականից` Ադրբեջանի ԽՍՀ կոմպոզիտորների միության խորհրդի անդամ։ Նիյազին 1937-1948 թթ. աշխատել է դիրիժոր, 1951-1952 և 1958-1959 թթ.՝ գլխավոր ռեժիսոր, 1961-1965 թթ.՝ գլխավոր դիրիժոր Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնում։ 1960-1961 թթ. եղել է Մարիինյան թատրոնի գլխավոր դիրիժոր, 1979 թվականից՝ Ադրբեջանի ֆիլհարմոնիկի տնօրեն։

Մահացել է 1984 թ. օգոստոսի 2-ին։

Հիշատակ խմբագրել

1994 թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Նիյազիի տուն թանգարանի բացումը։ 2017 թվականին Բաքվում բացվեց Նիյազիի հուշարձանը[4]։

Երաժշտական ստեղծագործականություն խմբագրել

Նիյազին կրկին աշխատել է մի շարք երաժշտական կտորների վրա։

  • «Աշուղ Ղարիբ» (Զ․ Հաջիբեկով)
  • «Արշին սալ ալան» (Ու․ Հաջիբեկով)
  • «Կարագիլե» (ժողովրդական երաժշտություն)
  • «Այ բերի բախ»(ժողովրդական երաժշտություն)
  • «Ռասթ մուղամ» (1935)
  • «Շուր մուղամ» (1935)
  • «Զակաթալա սուիթաի» (1934)
  • «Հերոսություն» սիմֆոնիա(1944)
  • «Չիթրա» պալետը (1960)

Ծանոթագրություններ խմբագրել