Աբազերեն
Աբազերեն, աբազիներեն (Абаза Бызшва), աբազների լեզուն. այդ լեզվով խոսացողների թիվը 38 247 է[3] Ռուսաստանում (հիմնականում՝ Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, որտեղ աբազերենը ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ) և մոտ 10 000՝ Թուրքիայում[4]։ Աբազերենը պատկանում է կովկասյան լեզուների աբխազա-ադըգեական լեզվախմբին, քերականական և հնչյունաբանական կառուցվածքով շատ մոտ է աբխազերենին։ Ունի երկու հիմնական բարբառ, որոնք փոխըմբռնելի են։ Լեզուն պատկանում է իբերա-կովկասյան ընտանիքի հյուսիսարևմտյան խմբին։ Ունի բազմահամադրական տիպ (ստորոգյալի կառուցվածքով), նախադասության անդամների կայուն դասավորություն, բայական ժամանակների բարդ համակարգ, գործիական և վերածական հոլովներ[5]։
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | Աբազգի լեզուներ և աբխազա-ադըղեական լեզուներ[1] |
Երկրներ | ![]() ![]() |
Շրջաններ | ![]() |
Պաշտոնական կարգավիճակ | ![]() |
Խոսողների քանակ | 48 000 մարդ |
Լեզվակիրների թիվը | մոտ 50 000 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչ նպաստավոր[2] |
Դասակարգում | Հյուսիսկովկասյան վերնաընտանիք (համընդհանուր ճանաչված չէ) |
Գրերի համակարգ | կիրիլիցա |
IETF | abq |
ԳՕՍՏ 7.75–97 | aba աբա 005 |
ISO 639-3 | abq |
Լեզվի առանձնահատկություններ խմբագրել
Աբազերենի յուրահատկություններից ամենաուշագրավն այն է, որ ունի միայն երկու ձայնավոր (а և ы) և բազմաթիվ բաղաձայներ (63 հնչույթ)։ Աբազերենի այբուբենի մյուս ձայնավորները (ինչպես о, у, э, և այլն) ռուսերենի ազդեցության արդյունք են և օգտագործվում են միայն օտար լեզուներից փոխառված բառերում։
Այբուբեն խմբագրել
Աբազերեն գիրը ստեղծվել է 1932 թվականին (լատինատառ), որին 1938 թվականին փոխարինեց կիրիլիցան։ Բաղաձայների առատությունը պահանջ առաջացրեց աբազերեն այբուբենում բազմաթիվ կցատառերի ստեղծման[5]։
А а | Б б | В в | Г г | Гв гв | Гъ гъ | Гъв гъв | Гъь гъь |
Гь гь | ГӀ гӀ | ГӀв гӀв | Д д | Дж дж | Джв джв | Джь джь | Дз дз |
Е е | Ё ё | Ж ж | Жв жв | Жь жь | З з | И и | Й й |
К к | Кв кв | Къ къ | Къв къв | Къь къь | Кь кь | КӀ кӀ | КӀв кӀв |
КӀь кӀь | Л л | Ль ль | М м | Н н | О о | П п | ПӀ пӀ |
Р р | С с | Т т | Тл тл | Тш тш | ТӀ тӀ | У у | Ф ф |
Х х | Хв хв | Хь хь | ХӀ хӀ | ХӀв хӀв | Ц ц | ЦӀ цӀ | Ч ч |
Чв чв | ЧӀ чӀ | ЧӀв чӀв | Ш ш | ШӀ шӀ | Шв шв | Щ щ | Ъ ъ |
Ы ы | Ь ь | Э э | Ю ю | Я я |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Crystal D. The Cambridge Encyclopedia of Language — Cambridge University Press, 1987. — P. 305. — ISBN 978-0-521-42443-1
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
- ↑ «2002թ. Բնակչության համառուսական մարդահամար»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2009-05-19
- ↑ Ethnologue-ի զեկուցումը աբազերենի վերաբերյալ
- ↑ 5,0 5,1 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 1։