Աբխազա-ադըղեական լեզուներ

Աբխազա-ադըղեական լեզուներ, արևմտյան կովկասյան լեզուներ, աբխազ-ադիգական լեզուներ, աբխազ-ադիգեական լեզուներ, աբխազ-չերքեզական լեզուներ[1], իբերո-կովկասյան լեզվաընտանիքի խումբ, որի մեջ մտնում են աբխազերենը, աբազերենը, ադըղեերենը, կաբարդա-չերքեզերենը և ուբիխերենը։ Աբխազա-ադըղեական լեզուները բաժանվում են երկու ենթախմբի՝ աբխազական (աբխազերեն, աբազերեն) և ադըղեական կամ չերքեզական (ադըղեերեն, կաբարդա-չերքեզերեն, ուբիխերեն)։ Այս լեզուները յուրահատուկ են իրենց բարդ հնչյունական համակարգով՝ բաղաձայնների առատությամբ և ձայնավորների սակավությամբ։ Շեշտն ուժգնություն է և շարժական։ Լեզուներն ունեն բարդ բայական համակարգ։ Հոլովները սակավ են կամ բացակայում են, առկա է նախադասության էրգատիվ կառուցվածք[1]։

Աբխազա-ադըղեական լեզուներ
Տարածված՝ Հյուսիսային Կովկաս, Աբխազիա, Թուրքիա, Սիրիա, Հորդանան
Դասակարգում՝
Կազմ՝

Կարմիրի։ Չերքեզ լեզուներ
Նարնջագույն։ Աբխազիայի լեզուներ
Դեղինի։ Ուբիխերենը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 1։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբխազա-ադըղեական լեզուներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 26