Աբազներ
Աբազներ (աբազ.՝ аба́за), աբխազա-ադըղեական ժողովուրդներից մեկն են։ Ընդհանուր թիվը մոտ 50-150 հազ. է։
Աբազներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||
Աբազների դրոշը | ||||||
![]() | ||||||
Աբազները 19-րդ դարում | ||||||
Ընդհանուր քանակ | ||||||
50-150 հազ. | ||||||
Բնակեցում | ||||||
| ||||||
Լեզու(ներ) | ||||||
աբազերեն | ||||||
Հավատք(ներ) | ||||||
սուննի իսլամ | ||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | ||||||
աբխազներ |
Աբազներն ապրում են Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, Ստավրոպոլի երկրամասում, Ադըղեայի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններում, նաև Թուրքիայում։ Աբազների նախնիները բնակվել են Սև ծովի կովկասյան ափերին։ Հյուսիսային Կովկասի լեռնային շրջաններում աբազները հայտնի էին դեռևս 14-րդ դարից։ Լեզուն՝ աբազերենը, որը պատկանում է աբխազա-ադըղեական լեզվախմբին։ Աբազները սուննի մուսուլմաններ են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Համառուսական մարդահամար, 2010 թ.». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16–ին-ին.
- ↑ «Ethnologue.com». Արխիվացված օրիգինալից 2012-11-12-ին. Վերցված է 2013-06-20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վ․ Վինոգրադով «Միջի Կուբան․ Համերկրացիներ և հարևաններ․ Աբազներ»
- Աբազինաաբխազական ազգային կայք Արխիվացված 2020-08-08 Wayback Machine
- «Շարպնի» աբազ երիտասարդության միություն Արխիվացված 2019-03-09 Wayback Machine
- Միխայիլ Տխայցուխովը «Աբազ» ինքնանվանման մասին
- Նադեժդա Եմելյանովա «Աբազների երկրում»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբազներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 12)։ |