Նոյեմբեր ամսվա օրերը
Նոյեմբերի 1
Աղբյուր Սերոբ
1755 թ. – Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում խոշոր երկրաշարժ եղավ, որի հետևանքով մահացավ մոտ 100 000 մարդ։
1800 թ. – ավարտվեց Սպիտակ տան շինարարությունը և նույն օրը ԱՄՆ նախագահ Ջոն Ադամսը տեղափոխվեց այնտեղ։
1899 թ. – մահացել է Աղբյուր Սերոբը , հայ նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծն. 1864 թ.)։
1914 թ. – տեղի ունեցավ Կորոնելի ճակատամարտը, Առաջին համաշխարհային պատերազմի կարևոր մարտերից մեկը, Գերմանիան պարտության մատնեց Մեծ Բրիտանիային ։
1968 թ. – մահացել է Պահարեն , ԽՍՀՄ արևմտահայ բանաստեղծ, դերասան (ծն. 1895 թ.)։
1973 թ. – ծնվել է Այշվարիա Ռայը , հնդիկ ճանաչված դերասանուհի և մոդել, 1994 թ. Միսս Աշխարհ մրցույթի հաղթող։
1977 թ. – մահացել է Համազասպ Բաբաջանյանը , ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (ծն. 1906 թ.)։
1993 թ. – հիմնվեց Եվրոպական միությունը ։
Նոյեմբերի 2
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Լեռնային Ղարաբաղի հռչակագրի ստորագրման ժամանակ
Նոյեմբերի 6
ամերիկյան ֆուտբոլ
1772 թ. – ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Հոնիական ծովի Պատրիակոս նեղուցում տեղի ունեցավ ծովամարտ Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև։
1861 թ. – ծնվել է Ջեյմս Նեյսմիթը , կանադացի սպորտի մարզիչ, բասկետբոլի ստեղծողը (մահ. 1939 թ.)։
1866 թ. – ծնվել է Վահան Միրաքյանը , հայ բանաստեղծ, դրամատուրգ (մահ. 1942 թ.)։
1869 թ. – տեղի ունեցավ ամերիկյան ֆուտբոլի մարզաձևի առաջին հանդիպումը։
1893 թ. – մահացել է Պյոտր Չայկովսկին , ռուս մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական քննադատ (ծն. 1840 թ.)։
1895 թ. – ծնվել է Հրաչյա Ներսիսյանը , կինոյի և թատրոնի հայ մեծագույն դերասաններից մեկը (մահ. 1965 թ.)։
1921 թ. – Հայաստանի և Վրաստանի միջև կնքվում է պայմանագիր, որի համաձայն՝ Ախալքալաքն ու նրա գավառը անցնում են Վրաստանին։
1987 թ. – ծնվել է Անա Իվանովիչը , սերբ թենիսիստուհի ։
Նոյեմբերի 7
Հովհաննես Աբելյան
1865 թ. – ծնվել է Հովհաննես Աբելյանը , թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան (մահ. 1936 թ.)։
1879 թ. – ծնվել է Երվանդ Տեր-Մինասյանը , հայ պատմաբան, լեզվաբան, բառարանագետ (մահ. 1974 թ.)։
1913 թ. – ծնվել է Ալբեր Կամյուն , ֆրանսիացի նշանավոր գրող, արձակագիր, թատերագիր, փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1960 թ.)։
1917 թ. – Ռուսաստանում տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը ։
1940 թ. – քամու հետևանքով փլուզվեց ԱՄՆ -ի Վաշինգտոն նահանգում գտնվող Tacoma Narrows Bridge կախովի կամուրջը ։
1941 թ. – գերմանական ավիացիայի կողմից խորտակվեց Արմենիա ջերմանավը , զոհվեց մոտ 5000 մարդ։
1967 թ. – տեղի ունեցավ «Եռանկյունի» ֆիլմի պրեմիերան։
2010 թ. – օծվեց Սագրադա Ֆամիլիա տաճարը։
Նոյեմբերի 9
Mozilla Firefox դիտարկիչի պատկերանիշ
1918 թ. – մահացել է Գիյոմ Ապոլիները , ծագումով լեհ, ֆրանսիացի բանաստեղծ (ծն. 1880 թ.)։
1932 թ. – ծնվել է Ռիչարդ Հովհաննիսյանը , ամերիկահայ պատմաբան, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը։
1936 թ. – ծնվել է Միխայիլ Տալը , լատվիացի խորհրդային նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն (մահ. 1992 թ.)։
1938 թ. – Նացիստական Գերմանիայի ամբողջ տարածքում հրեաների նկատմամբ սկսվեցին ֆիզիկական բռնություններ, այդ գիշերը պատմության մեջ մտավ «բյուրեղապակյա գիշեր» անվամբ։
1970 թ. – մահացել է Շառլ դը Գոլը , ֆրանսիացի քաղաքական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի նախագահ 1959 թվականից մինչև 1969 թվականը (ծն. 1890 թ.)։
1974 թ. – ծնվել է Ալեսանդրո Դել Պիեռոն , իտալացի ճանաչված ֆուտբոլիստ ։
1994 թ. – առաջին անգամ սինթեզվեց Պարբերական աղյուսակի 110-րդ տարրը՝ Դարմշտադիումը ։
2002 թ. – ստեղծվեց Նիգ-Ապարան կազմակերպությունը։
2004 թ. – թողարկվեց Mozilla Firefox դիտարկիչի առաջին տարբերակը։
Նոյեմբերի 10
Թինա Կանդելակի
Հայաստանում նշվում է տեղական ինքնակառավարման օրը։
1444 թ. – տեղի ունեցավ Վառնայի ճակատամարտը, որտեղ Օսմանյան կայսրությունը հաղթանակ տարավ և ավարտվեց վերջին Խաչակրաց արշավանքը ։
1483 թ. – ծնվել է Մարտին Լյութերը , գերմանացի աստվածաբան , վանական և եկեղեցու բարեփոխիչ, հիմնադրել է Բողոքականությունը (մահ. 1546 թ.)։
1668 թ. – ծնվել է Ֆրանսուա Կուպերենը , ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար և կլավեսիանահար (մահ. 1773 թ.)։
1697 թ. – ծնվել է Ուիլյամ Հոգարթը , անգլիացի նկարիչ, գրաֆիկ , գրքի ձևավորող, արվեստի տեսաբան (մահ. 1764 թ.)։
1862 թ. – տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի առաջնախաղը։
1881 թ. – ծնվել է Արսեն Ամիրյանը , հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկը (մահ. 1918 թ.)։
1938 թ. – մահացել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը , թուրք սպա, հեղափոխական պետական գործիչ և Թուրքիայի հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ և վարչապետ (ծն. 1881 թ.)։
1975 թ. – Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, համաջայն որի սիոնիզմը ճանաչեց ռասիզմ ։
1975 թ. – ծնվել է Թինա Կանդելակին , ազգությամբ վրացի մորական կողմից հայ ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր։
Նոյեմբերի 11
Առնո Բաբաջանյան
1762 թ. – ծնվել է Մկրտիչ Ավգերյանը , հայ աստվածաբան , լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության խորհրդական (մահ. 1854 թ.)։
1821 թ. – ծնվել է Ֆեոդոր Դոստոևսկին , ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա (մահ. 1881 թ.)։
1889 թ. – Վաշինգտոնը դարձավ ԱՄՆ-ի 42-րդ նահանգը։
1917 թ. – Ռուսաստանում վերացվեցին կոմս և բարոն ազնվական տիտղոսները։
1918 թ. – Անտանտի երկրների և Գերմանիայի միջև կնքված հրադադարի պայմանագրով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը ։
1974 թ. – ծնվել է Լեոնարդո ԴիԿապրիոն , ամերիկացի ճանաչված կինոդերասան։
1975 թ. – Անգոլան անկախացավ Պորտուգալիայից ։
1979 թ. – մահացել է Դմիտրի Տյոմկինը , ռուսական ծագումով ամերիկացի երգահան (ծն. 1894 թ.)։
1983 թ. – մահացել է Առնո Բաբաջանյանը , հայ կոմպոզիտոր և դաշնակահար, հայ մեծագույն երաժիշտներից մեկը (ծն. 1921 թ.)։
2004 թ. – մահացել է Յասեր Արաֆաթը , Պաղեստինի նախագահը 1993 թվականից մինչև իր մահը (ծն. 1929 թ.)։
Նոյեմբերի 12
ԽՍՀՄ պետական դրոշը
1840 թ. – ծնվել է Օգյուստ Ռոդենը , ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ, 19-րդ դարի ամենաականավոր քանդակագործներից մեկը (մահ. 1917 թ.)։
1895 թ. – Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդեր ։
1923 թ. – ընդունվեց ԽՍՀՄ պետական դրոշը ։
1935 թ. – ծնվել է Լյուդմիլա Գուրչենկոն , ռուս հայտնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (մահ. 2011 թ.)։
1939 թ. – ծնվել է Լուցիա Պոպպը , սլովակ օպերային երգչուհի, սոպրանո (մահ. 1993 թ.)։
1942 թ. – սկսվեց Գուադալկանալի ծովամարտը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկը։
1946 թ. – ծնվել է Օլեգ Եսայանը , հայ քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ, Արցախի առաջին վարչապետը։
1965 թ. – ամերիկյան SS Yarmouth Castle նավը վառվեց Մայամիից դուրս գալուց հետո և 3 օր հետո խորտակվեց, մահացավ 92 մարդ, ևս 400-ը ստացան լուրջ այրվածքներ։
2014 թ. - Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվեց Պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։
Նոյեմբերի 13
Ջոակինո Ռոսսինի
354 թ. – ծնվել է Օգոստինոս Երանելին , փիլիսոփա և աստվածաբան , լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր (մահ. 430 թ.):
1114 թ. – Հայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը:
1810 թ. – ծնվել է Նիկոլայ Պիրոգովը , ռուս նշանավոր գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ (մահ. 1881 թ.):
1850 թ. – ծնվել է Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը , շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ («Գանձերի կղզին» , «Սև նետը», մահ. 1894 թ.):
1868 թ. – մահացել է Ջոակինո Ռոսսինին , իտալացի նշանավոր կոմպոզիտոր (ծն. 1792 թ.):
1903 թ. – մահացել է Կամիլ Պիսսարոն , ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը (ծն. 1830 թ.):
1908 թ. – մահացել է Սևքարեցի Սաքոն (Սարգիս Ծովանյան), հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, ֆիդայի (ծն. 1870 թ.):
1964 թ. – տեղի ունեցավ «Ֆանտոմաս» ֆիլմի պրեմիերան:
1970 թ. – Պակիստանում Բհոլա արևադարձային փոթորիկի հետևանքով տարբեր տվյալներով մահացավ 300 000-500 000 մարդ:
Նոյեմբերի 14
Լեո
1797 թ. – ծնվել է Չարլզ Լայելը , շոտլանդացի փաստաբան և երկրաբան (մահ. 1875 թ.):
1829 թ. – ծնվել է Միքայել Նալբանդյանը , հայ գրող և բանաստեղծ, Մեր հայրենիք օրհներգի հեղինակը (մահ. 1866 թ.)
1860 թ. – Ռուսաստանի և չինական Ցին կայսրության միջև կնքվեց պեկինյան տրակտատը:
1914 թ. – Դրոյի , Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծված հայկական կամավորական 2-րդ ջոկատը Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Բայազետի մոտ առաջին անգամ մտնում է ճակատամարտի մեջ:
1932 թ. – մահացել է Լեոն , հայ նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող, հրատարակել է «Մուրճ» թերթը (ծն. 1860 թ.):
1954 թ. – ծնվել է Յաննին , հույն երաժիշտ, երգահան:
1963 թ. – Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացավ Սուրտսեյ կղզին, այն ներկայումս համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:
1975 թ. – մահացել է Արտեմի Այվազյանը , հայ ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծն. 1902 թ.):
1976 թ. – մահացել է Գեղամ Սարյանը , հայ նշանավոր գրող, բանաստեղծ (ծն. 1902 թ.):
Նոյեմբերի 15
Ժան Գաբեն
1630 թ. – մահացել է Յոհան Կեպլերը , գերմանացի նշանավոր աստղագետ, համարվում է տեսական աստղագիտության հիմնադիրը, հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող 3 հիմնական օրենքները (ծն. 1571 թ.)։
1741 թ. – Վիտուս Բերինգը Երկրորդ Կամչատկյան արշավախմբի ժամանակ հայտնաբերեց կղզի, որն հետագայում կոչվեց իր անունով։
1864 թ. – ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը իր «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում առաջին անգամ օգտագործեց ֆիլատելիա տերմինը:
1887 թ. – ծնվել է Ջորջիա Օ’Քիֆը , ամերիկացի նկարչուհի, խեցեգործ (մահ. 1986 թ.)։
1916 թ. – մահացել է Հենրիկ Սենկևիչը , լեհ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1846 թ.)։
1955 թ. – բացվեց Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենը , որի շահագործվող երկարությունը կազմում է 112,54 կմ։
1971 թ. – Ինթել ընկերությունը թողարկեց առաջին միկրոպրոցեսորը։
1976 թ. – մահացել է Ժան Գաբենը , թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան, Պատվավոր լեգեոնի շքանշանակիր (ծն. 1904 թ.)։
2003 թ. – Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության՝ պայթյունի հետևանքով մահացավ 25 մարդ, վիրավորվեցին ևս 300-ը։
Նոյեմբերի 16
Ռոբերտ Աբաջյան
Սյունիքում տեղի ունեցած ռազմական գործողությունների թատերաբեմը՝ Մեծ Իշխանասար լեռը
1532 թ.՝ տեղի ունեցավ Կայամարկյան սպանդը, իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսսարոն իր մարդկանցով կոտորեց մոտ 7000 ինկ ։
1848 թ.՝ Ֆրեդերիկ Շոպենը Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում իր վերջին համերգը տվեց։
1895 թ.՝ ծնվել է Մայքլ Արլեն ՝ սփյուռքահայ անգլիագիր գրող (մահ. 1956թ. ):
1907 թ.՝ Օկլահոման դարձավ ԱՄՆ-ի 46-րդ նահանգը։
1933 թ.՝ ԱՄՆ -ի և ԽՍՀՄ -ի միջև ձևավորվեցին դիվանագիտական հարաբերություններ։
1939 թ.՝ ծնվել է Ռոբերտ Ամիրխանյանը , հայ նշանավոր կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ։
1945 թ.՝ հիմնադրվեց ՅՈւՆԵՍԿՕ -ն, ՄԱԿ -ի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը։
1951 թ․՝ ծնվել է Գեղազնիկ Միքայելյանը , Հայաստանի ազգային հերոս (սպանվել է 1990 թ. )։
1965 թ.՝ ԽՍՀՄ-ն տիեզերք ուղարկեց «Վեներա-3» Տիեզերական սարքավորումը , որը Վեներա հասած առաջին սարքավորումն է։
1967 թ.՝ ծնվել է Ռալֆ Յիրիկյանը , ՎիվաՍել-ՄՏՍ -ի գլխավոր տնօրեն։
1996 թ․՝ ծնվել է Ռոբերտ Աբաջյանը , ժամկետային զինծառայող, Քառօրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս հետմահու (զոհվել է 2016 թ.)։
2007 թ.՝ Երևանում ամբողջովին բացվեց Հյուսիսային պողոտան ։
2021 թ․՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև Սյունիքի մարզի տարածքում տեղի են ունեցել ռազմական գործողություններ ։
Նոյեմբերի 17
Ուսանողների միջազգային օր
1840 թ. – ծնվել է Գարեգին Սրվանձտյանը , հայ նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ (մահ. 1892 թ. նոյեմբերի 17 -ին)։
1855 թ. – Դավիդ Լիվինգսթոնը հայտնաբերեց Վիկտորիա ջրվեժը ։
1869 թ. – բացվեց Սուեզի ջրանցքը , որ Միջերկրական ծովը կապում է Կարմիր ծովին։
1903 թ. – Պետրոպոլիսյան հաշտության պայմանագրով ավարտվեց Ակրիի պատերազմը Բրազիլիայի և Բոլիվիայի միջև։
1942 թ. – ծնվել է Մարտին Սկորսեզեն , ամերիկացի հայտնի ռեժիսոր , պրոդյուսեր և սցենարիստ։
1997 թ. – Եգիպտոսի Լուքսոր քաղաքում իսլամ ահաբեկիչների կողմից սպանվեց 58 արտասհմանցի տուրիստ և 4 եգիպտացի, 26-ը վիրավորվեցին։
2003 թ. – Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարեց ԱՄՆ -ի եպիսկոպոսյան եկեղեցու հետ հարաբերությունների դադարեցման մասին, այն պատճառով որ այդ եկեղեցում որպես եպիսկոպոս ձեռնադրվեց միասեռական անձնավորություն։
2006 թ. – մահացել է Ֆերենց Պուշկաշը , հունգարացի նշանավոր ֆուտբոլիստ , բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը (ծն. 1927 թ.)։
Նոյեմբերի 19
Հակոբ Պարոնյան
1665 թ. – մահացել է Նիկոլա Պուսենը , ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրը (ծն. 1594 թ.)։
1711 թ. – ծնվել է Միխայիլ Լոմոնոսովը , ռուս հռչակավոր գիտնական, ֆիզիկոս, քիմիկոս, աստղագետ (մահ. 1765 թ.)։
1828 թ. – մահացել է Ֆրանց Շուբերտը , ավստրիացի նշանավոր երգահան, գրել է շուրջ 600 երգեր, 9 սիմֆոնիաներ (ծն. 1797 թ.)։
1843 թ. – ծնվել է Հակոբ Պարոնյանը , հայ անվանի երգիծաբան-գրող, լրագրող (մահ. 1891 թ.)։
1933 թ. – ծնվել է Լարի Քինգը , ամերիկացի ճանաչված հեռուստալրագրող, հայտնի է իր «Larry King Live» հաղորդումով (մահ. 2021 թ.)։
1942 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերը անցան հակահարձակման և շրջապատեցին գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած էր 22 դիվիզիայից՝ մոտ 330 հազար զինվոր և սպա։
1969 թ. – բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփեց իր 1000-րդ գոլը։
1975 թ. – Չիկագոյի կինոփառատոնում տեղի ունեցավ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի պրեմիերան (գլխ. դերում՝ Ջեք Նիկոլսոն )։
1998 թ. – ԱՄՆ -ի կոնգրեսում սկսվեց Բիլ Քլինթոնի իմպիչմենտի քննարկման հարցը կապված Մոնիկա Լևինկսու հետ նրա ունեցած կապի։
Նոյեմբերի 22
Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
1861 թ. – ծնվել է Դանիել Բեկ-Փիրումյանը , հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս (մահ. 1921 թ.)։
1873 թ. – ծնվել է Հակոբ Մանանդյանը , հայ նշանավոր պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1952 թ.)։
1942 թ․ – ծնվել է Լեոնիդ Ազգալդյանը , մասնագիտությամբ ֆիզիկոս, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս (զոհվել է 1992 թ.)։
1963 թ. – Դալաս քաղաքում սպանվեց ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին (ծն. 1917 թ.)։
1986 թ. – Մայք Թայսոնը 20 տարեկանում դարձավ ծանր քաշային կարգում ամենաերիտասարդ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը։
1988 թ. – ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց 1915-ի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվեց ոչ աշխատանքային օր։
1993 թ. – Հայաստանում շրջանառության մեջ մտավ Հայկական դրամը ։
1995 թ. – տեղի ունեցավ «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի պրեմիերան, այն ամբողջովին համակարգչով պատրաստված առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է։
2005 թ. – Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլեր դարձավ կին՝ Անգելա Մերկելը ։
Նոյեմբերի 23
Մայլի Սայրուս
1735 թ. – ծնվել է Հովհաննես Աղազարի Լազարյանը , հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր (մահ. 1801 թ.)։
1912 թ. – ծնվել է Նագուշ Հարությունյանը , հայ մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1993 թ.)։
1920 թ. – Համո Օհանջանյանի ղեկավարած կառավարությունը հրաժարական տվեց։
1923 թ. – ծնվել է Ռոզի Վարդը , ֆրանսահայ դերասանուհի (մահ. 2012 թ.)։
1933 թ․ – ծնվել է Քշիշտոֆ Պենդերեցկին , լեհ խոշորագույն կոմպոզիտոր (մահ. 2020 թ.)։
1943 թ. – սկսվեց Կահիրեի կոնֆերանսը ԱՄՆ -ի նախագահ Ռուզվելտի Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի և չինացի գեներալիսիմուս Չան Կայշիի մասնակցությամբ։
1992 թ. – ծնվել է Մայլի Սայրուսը , ամերիկացի երգչուհի, երգահան, նաև դերասանուհի։
1998 թ. – մահացել է Կարպ Խաչվանքյանը , թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան (ծն. 1923 թ.)։
2001 թ. – Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում Երևանում տեղի ունեցավ Անտոնիո Վիվալդիի Տիգրան օպերայի համերգային կատարումը։
2004 թ. – թողարկվեց World of Warcraft համակարգչային խաղը։
Նոյեմբերի 25
Մոնթե Մելքոնյանի շիրիմը Եռաբլուրում
1177 թ. – տեղի ունեցավ Մոնժիզարեի ճակատամարտը Սալահ ադ Դինի զորքերի և Երուսաղեմի թագավորության միջև, Խաչակրաց արշավանքների նշանավոր մարտերից մեկը:
1562 թ. – ծնվել է Լոպե դե Վեգան , իսպանացի անվանի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր (մահ. 1635 թ.):
1867 թ. – շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը արտոնագրեց դինամիտի գյուտը:
1919 թ. – ծնվել է Հրաչուհի Ջինանյանը , հայ դերասանուհի, հաղորդավարուհի (մահ. 2012 թ.):
1943 թ. – հիմնվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան :
1945 թ. – Երևանում տեղի ունեցավ Հաղթանակի կամրջի պաշտոնական բացումը:
1956 թ. – ծնվել է Գագիկ Ծառուկյանը , հայ գործարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ:
1957 թ. – ծնվել է Մոնթե Մելքոնյանը , հայ ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս ։
1959 թ. – մահացել է Ժերար Ֆիլիպը , ֆրանսիացի ճանաչված դերասան (ծն. 1922 ):
1974 թ. – մահացել է Արշալույս Սարոյանը , հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող (ծն. 1891 թ.):
2020 թ. – ստորագրած համաձայնագրով Հայաստանի զինված ուժերը դուրս բերվեցին Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածից, որը հանձնվեց Ադրբեջանին ։
Նոյեմբերի 26
Հենրի Մորգենթաու
1812 թ. – սկսվեց Բերեզինայի ճակատամարտը, Ֆրանս Ռուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկը, որը տևեց 3 օր։
1856 թ. – ծնվել է Հենրի Մորգենթաուն , ամերիկյան դիվանագետ, ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունյում (1913 - 1916 թթ.), դատապարտել է Հայոց ցեղասպանությունը , դրան անդրադարձել իր հուշերում (մահ. 1943 թ.)։
1906 թ. – ծնվել է Սոս Ալիխանյանը , հայ գիտնական, գենետիկ, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1985 թ.)։
1913 թ. – մահացել է Սարգիս Կուկունյանը , հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ (ծն. 1863 թ.)։
1917 թ. – ստեղծվեց Հոկեյի ազգային լիգան ՝ NHL-ը։
1942 թ. – տեղի ունեցավ «Կասաբլանկա» նշանավոր ֆիլմի պրեմիերան։
1963 թ. – մահացել է Ամելիտա Գալլի-Կուրչին , իտալացի օպերային երգչուհի, «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի, (ծն. 1882 թ.)։
1966 թ. – մահացել է Համաստեղը , արևմտահայ բանաստեղծ, համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը (ծն. 1895 թ.)։
1994 թ. – Ջոխար Դուդաևի մարտիկները Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման փորձ արեցին, ինչը կանխվեց Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների կողմից։
Նոյեմբերի 27
Ադա Լավլեյս
1095 թ. – Հռոմի պապ Ուրբանոս II -ը Կլերմոնի ժողովում կոչ արեց Եվրոպայի քրիստոնյաներին արշավել Արևելք և ազատագրել Սուրբ Երկիրը Երուսաղեմով ու տեղի քրիստոնյաներին մուսուլմանների լծից, որով փաստորեն սկսվեցին Խաչակրաց արշավանքները ։
1852 թ. – մահացել է Ադա Լավլեյսը , անգլիացի կին մաթեմատիկոս, նշանավոր պոետ Ջորջ Բայրոնի դուստրը, նրա անունով է կոչվում Ադա ծրագրավորման լեզուն (ծն. 1815 թ.)։
1895 թ. – շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը կազմեց իր կտակը, համաձայն որի սահմանվեց Նոբելյան մրցանակը ։
1897 թ. – ծնվել է Գևորգ Աբովը , հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ (մահ. 1965 թ.)։
1990 թ. – ընդունվեց Բուլղարիայի դրոշը ։
1991 թ. – տեղի ունեցավ Մայրիկ ֆիլմի պրեմիերան։
2005 թ. – հանրաքվեի միջոցով փոփոխվեց Հայաստանի Սահմանադրությունը ։
2009 թ. – Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ գծի գնացքը տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով վթարի ենթարկվեց, արդյունքում մահացավ 27 մարդ, 132-ը վիրավորվեցին։
Նոյեմբերի 28
Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը Թեհրանի կոնֆերանսում
1632 թ. – ծնվել է Ժան Բատիստ Լյուլլին , ֆրանսիացի երգահան, ջութակահար, դիրիժոր (մահ. 1687 թ.):
1694 թ. – մահացել է Մացուո Բասյոն , ճապոնացի բանաստեղծ (ծն. 1644 թ.):
1820 թ. – ծնվել է Ֆրիդրիխ Էնգելսը , գերմանացի նշանավոր փիլիսոփա , մարքսիզմի հիմնադիրներից մեկը (մահ. 1895 թ.):
1859 թ. – մահացել է Վաշինգտոն Իրվինգը , ամերիկացի ռոմանտիկ գրող (ծն. 1783 թ.):
1881 թ. – ծնվել է Ստեֆան Ցվայգը , ավստրիացի գրող, գրաքննադատ (մահ. 1942 թ.):
1943 թ. – սկսվեց Թեհրանի կոնֆերանսը , ԱՄՆ -ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասնակցությամբ:
1975 թ. – Արևելյան Թիմորը հռչակեց իր անկախությունը Պորտուգալիայից :
1991 թ. – Հարավային Օսիան հռչակեց իր անկախությունը:
2010 թ. – ՎիքիԼիքս միջազգային կազմակերպությունը իր պաշտոնական կայքում տեղադրեց 251.287 ԱՄՆ կառավարական հեռագրեր:
Նոյեմբերի 29
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1797 թ. – ծնվել է Գաետանո Դոնիցետին , իտալացի երգահան (մահ. 1848 թ.)։
1909 թ. – ծնվել է Վարազդատ Հարությունյանը , հայ նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (մահ. 2008 թ.)։
1920 թ. - հռչակվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ։
1929 թ. – բացվեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը ։
1932 թ. – ծնվել է Ժակ Շիրակը , Ֆրանսիայի նախկին նախագահ (մահ. 2019 թ.)։
1947 թ. – ՄԱԿ -ի գլխավոր ասամբլեան որոշեց Պաղեստինը բաժանել արաբական և հրեական մասերի։
1950 թ. – տեղի ունեցավ Հայրենական Մեծ Պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի առթիվ կառուցված Մայր Հայաստան հուշահամալիրի բացումը։
1951 թ. – մահացել է Լևոն Շանթը , հայ նշանավոր գրող, դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ (ծն. 1869 թ.)։
1956 թ.- տեղի ունեցավ Հայաստանի Հանրային Հեռուստատեսության առաջին եթերը։
1967 թ. – տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը։
2001 թ. – մահացել է Ջորջ Հարիսոնը , անգլիացի ռոք-երաժիշտ, կիթառահար, երգիչ, The Beatles խմբի անդամ (ծն. 1943 թ.)։
Նոյեմբերի 30
Միքայել Չամչյան
1823 թ. – մահացել է Միքայել Չամչյանը , հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան , աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ (ծն. 1738 թ.):
1825 թ. – ծնվել է Ուիլյամ Բուգրոն , ֆրանսիացի նկարիչ (մահ. 1905 թ.):
1853 թ. – Սև ծովում տեղի ունեցավ Սինոպյան ճակատամարտը՝ Ռուսական կայսրության և Սարդինյան թագավորության միջև տեղի ունեցած Ղրիմյան պատերազմի նշանավոր մարտերից մեկը:
1872 թ. – Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի ունեցավ առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև:
1874 թ. – ծնվել է Ուինսթոն Չերչիլը , անգլիացի քաղաքական և պետական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ (մահ. 1965 թ.):
1939 թ. – սկսվեց խորհրդա -ֆիննական պատերազմը:
1965 թ. – ծնվել է Բեն Սթիլերը , ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ:
1985 թ. – մահացել է Մարկ Արյանը , ֆրանսահայ երգիչ, երգահան և բանաստեղծ (ծն. 1926 թ.):
2013 թ. – մահացել է Փոլ Ուոքերը , ամերիկացի դերասան՝ հայտնի «Ֆորսաժ» ֆիլմաշարից (ծն. 1973 թ.):