Ջրվեժ

բարձրությունից գահավիժող ջուր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրվեժ (այլ կիրառումներ)

Ջրվեժ, գետի այն հատվածը, որտեղ ջուրը բարձրությունից թափվում է։ Ջրվեժի մեծությունը կախված է բարձրությունից և թափվող ջրի քանակից։ Ջրվեժներով հարուստ են հիմնականում լեռնային գետերը։

Նիագարայի ջրվեժ

Նիագարայի ջրվեժ խմբագրել

 
Անխել ջրվեժ

Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 50 մ է, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում։ Առաջինում թափվող ջրի քանակը վայրկյանում կազմում է 5900 մ3, իսկ ջրի աղմուկը լսվում է 25 կմ հեռավորությունից։ Այստեղից էլ առաջացել է Նիագարա (տեղացիների լեզվով, նշանակում է «Մեծ աղմուկ») անունը։

Անխել ջրվեժ խմբագրել

 
Շաքիի ջրվեժ

Հարավային Ամերիկայում՝ Վենեսուելայի Չուրուն գետի վերին հոսանքում է գտնվում աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժը (1054 մ, կոչվել է օդաչու Անխելի անունով, ով 1935 թ-ին հայտնաբերել է այն)։

Վիկտորիա ջրվեժ խմբագրել

Աֆրիկայում՝ Զամբեզի գետի վրա է գտնվում Վիկտորիա ջրվեժը, որի լայնությունը 1800 մ է, բարձրությունը՝ 120 մ։ Աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ։ Գահավիժելով նեղ կիրճը՝ Զամբեզի գետն իր ճանապարհը հարթում է ժայռերի միջով. 1855 թվականին ջրվեժը հայտնագործել և Անգլիայի Վիկտորիա թագուհու անունով է կոչել անգլիացի ճանապարհորդ Դեյվիդ Լիվինգստոնը։ Տեղացիներն այդ ջրվեժն անվանում են Մոսի օա Տունյա՝ «Շառաչող ծուխ»։

Ջրվեժներն այնքան շատ են Նորվեգիայում, որ այն նաև ջրվեժների երկիր են անվանում։ Խոշոր ջրվեժներից է Ռուսաստանի Իտուրուպ կղզում (Կուրիլյան կղզիներ) գտնվող Իլյա Մուրոմեց ջրվեժը, որի բարձրությունը 141 մ է։

Հայաստանի ջրվեժները խմբագրել

Բազմաթիվ ջրվեժներ կան նաև Հայաստանում։

Ջրվեժի անունը Գետի անունը Բարձրությունը (մ) Մարզ
Գեղարոտի Գեղարոտ 6 Արագածոտն
Խոսրովի Գողտ 8 Կոտայք
Ամբերդի Ամբերդ 4 Արագածոտն
Աղստև Աղստև 3 Տավուշ
Թռչկան Չիչխան 23,5 Լոռի
Շաքի Շաքի 18 Սյունիք
Ծոփք Ջերմուկ 84 Վայոց ձոր
Որոտան Որոտան 6 Սյունիք
Լալվար Լալվար 8 Լոռի
Հերհեր Հերհեր 6 Վայոց ձոր
Մանթաշ Մանթաշ 5 Շիրակ
Ամասիա Ամասիա 6 Շիրակ

Հայաստանի ամենաբարձր ջրասահանք ջրվեժը Ջերմուկի ջրվեժն է։ Այն սկիզբ է առնում բազմաթիվ աղբյուրներից և մոտ 84 մ բարձրությունից թափվում Արփա գետը։ Որոտան գետի կիրճում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս, գտնվում է Շաքիի ջրվեժը (համանուն գետի վրա)։ Մոտ 18 մ բարձրությունից թափվող այս գեղատեսիլ ջրվեժի ջրի մեծ մասն օգտագործվում է Շաքիի ջրէկում։

Ջրվեժները և ժամանակը խմբագրել

Ջրվեժներն անփոփոխ ու հարատև չեն։ Թափվող ջրի և նրա հետ շարժվող խոշոր քարերի վիթխարի ուժն աստիճանաբար տաշում, հղկում է անգամ ամենակարծր ապարները։ Գիտնականները ենթադրում են, որ Նիագարա ջրվեժը 20 հազար տարի հետո կարող է անհետանալ, քանի որ գետը ողողահարում, մաշում է ջրվեժի սանդղավանդը, վիթխարի քարերը ջարդվում են ու քշվում ջրի հետ (վերջին փլուզումներից մեկը տեղի է ունեցել 1956 թ-ին)։ Ամեն տարի Նիագարա ջրվեժը մոտ մեկ մետրով նահանջում է, և հնարավոր է, որ թնդյունով թափվող ջրի փոխարեն ժամանակի ընթացքում մնա հանդարտ ու սահուն հոսող մի գետ։

 
Իգուասու, Արգենտինա

Արտաքին հղումներ խմբագրել