Արսեն Ամիրյան

հայ հրապարակախոս, հեղափոխական, լրագրող, խմբագիր

Արսեն Մինասի Ամիրյան (նոյեմբերի 10, 1881(1881-11-10)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1918(1918-09-20)[1], Թուրքմենստան), հայ բոլշևիկ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից։

Արսեն Ամիրյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1881(1881-11-10)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 20, 1918(1918-09-20)[1] (36 տարեկան)
Մահվան վայրԹուրքմենստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԿիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտությունհրապարակախոս, լրագրող, խմբագիր և հեղափոխական
ԱշխատավայրԲակինսկի ռաբոչի[1]
ԿուսակցությունՀՅԴ[1] և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1881 թվականի նոյեմբերի 10-ին, Բաքվում։ 1898 թվականին ավարտել է տեղի գիմնազիան։ 1899 թվականին ընդունվել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուսանողական հեղափոխական ելույթներին մասնակցելու համար 1902 թվականին հեռացվել է համալսարանից, տեղափոխվել է Բաքու։ Ամիրյանը գաղափարական բարդ ուղի է անցել։ 1902-1906 թթ. հարել է ՀՅԴ-ին։ 1906 թվականին լույս է տեսել Ամիրյանի «Ժամանակն է սթափվելու», 1907 թվականին՝ «Դաշնակցության կրիզիսը» գրքույկները (Մրավյան ծածկանունով)։ Ռեակցիայի տարիներին ցարական ինքնակալության դեմ հանդես գալու համար բանտարկվել է։ 1910 թվականին բանտից դուրս գալուց հետո Ամիրյանն անցել է Բոլշևիկյան կուսակցության շարքերը։ Մինչև 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը Ամիրյանը Բաքվի պրոլետարիատի շրջանում քաղաքական-քարոզչական գործունեություն է ծավալել։ Բաքվի կոմունայի ժամանակ մտել է բոլշևիկյան ղեկավար խմբի մեջ։ 1917-1918 թվականներին խմբագրել է «Բակինսկի ռաբոչի» («Бакинский Рабочий») թերթը, որտեղ տպագրած հոդվածներով ոգևորել է աշխատավորությանը։ Կոմունայի անկումից հետո (1918 թվականի հուլիսի 30) ձերբակալվել է և սեպտեմբերի 20-ին գնդակահարվել 26 կոմիսարների հետ[2]։

Օգտագործել է Ա., Ա. Ամ., Ամիրյան, Զարգար, Մրավյան, А., Ам., Ам-ан, Ам-ов, Ам-ян, А-н, Адмирал ծածկանունները[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Արզումանյան Մ. Վ., Արմեն Ամիրյան, Ե., 1961:
  3. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 556։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Ամիրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 322