Քրիստափոր Թափալցյան
Քրիստափոր Կնյազի Թափալցյան (սեպտեմբերի 20, 1910[1][2], Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա[1][2] - հունվարի 2, 1967[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։
Քրիստափոր Թափալցյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1910[1][2] |
Ծննդավայր | Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա[1][2] |
Վախճանվել է | հունվարի 2, 1967[1][2] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1939)[1] և Ա.Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ (1950)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն[2] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Կարմիր զինվոր[1] և Գրական թերթ |
Քրիստափոր Թափալցյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բուլամըխի գավառի Կոփ գյուղում։ 1930 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը, 1939 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասաիրական ֆակուլտետը, 1950 թվականին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրական ինստիտուտին առընթեր գրական բարձրագույն դասընթացները։ 1930 թվականին Ապարանի շրջանի Բազարջուղ գյուղի յոթնամյա դպրոցի տնօրենն էր, 1931-1932 թվականներին՝ Ապարանի շրջանի ժողկրթության տեսուչ։ 1940-1941 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես արվեստի ու գրականության բաժնի վարիչ։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին. եղել է 89-րդ հրաձգային հայկական դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1946-1948 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գրական-գեղարվեստական բաժնի վարիչը։ 1950-1955 թվականներին աշխատել է Հայպետհրատում որպես խմբագիր։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Պատերազմ» քառահատոր վեպի առաջին և երկրորդ հատորները (Մոսկվա, 1956), «Ոսկե հովիտ» (Մոսկվա, 1959) վեպը, «Հայրենաշեն» վեպի առաջին գիրքը (Մոսկվա, 1966)։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է Երևանում[3]։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Երկերի մատենագիտություն խմբագրել
- Վիկտորիա (վեպ), Ե., Պետհրատ, 1937, 171 էջ։
- Կյանքի արշալույսը (վեպ), Ե., Պետհրատ, 1939, 350 էջ։
- Հայրենիք, Ե., Հայպետհրատ, 1942, 63 էջ։
- Պատերազմ, հատոր 1, Ե., Հայպետհրատ, 1946, 567 էջ։
- Պատերազմ, հատոր 2, Ե., Հայպետհրատ, 1949, 667 էջ։
- Ոսկե հովիտ, Ե., Հայպետհրատ, 1955, 810 էջ։
- Կյանքի արշալույսը, Ե., Հայպետհրատ, 1957, 350 էջ։
- Ազնիվ հովիվներ, Ե., Հայպետհրատ, 1958, 39 էջ։
- Պատանի կոմբայնավարը, Ե., Հայպետհրատ, 1958, 36 էջ։
- Պատերազմ, հատոր 3, Ե., Հայպետհրատ, 1959, 667 էջ։
- Հայրենաշեն, գիրք 1, Ե., Հայպետհրատ, 1963, 583 էջ։
- Պատերազմ, հատոր 4, Ե., «Հայաստան», 1965, 701 էջ։
- Հայրենաշեն, գիրք 2, Ե., Հայպետհրատ, 1973, 394 էջ։
- Կյանքի արշալույսը։ Վիկտորիա, Երևան, 1981, 472 էջ։
Մամուլ խմբագրել
- Թամանցիների երգիչը (գրախոսություն Արշալույս Սարոյանի «Ռազմի խոհեր» գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 3:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 150-151.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստափոր Թափալցյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 152)։ |