Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադա

Օգուստա Ադա Քինգ (ծնյալ՝ Բայրոն), կոմսուհի Լավլեյս (անգլ.՝ Augusta Ada King Byron, Countess of Lovelace, դեկտեմբերի 10, 1815(1815-12-10)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - նոյեմբերի 27, 1852(1852-11-27)[5][2][3][…], Մարլիբոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի կին մաթեմատիկոս։

Ադա Լավլեյս
Ada Lovelace
Ծնվել էդեկտեմբերի 10, 1815(1815-12-10)[1][2][3][…]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էնոյեմբերի 27, 1852(1852-11-27)[5][2][3][…] (36 տարեկան)
Մարլիբոն, Միացյալ Թագավորություն
բնական մահով[6]
ԳերեզմանՍբ. Մարիամ Մագդաղենացու եկեղեցի, Հաքնալ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, ծրագրավորող, բանաստեղծուհի, համակարգչային գիտնական, գյուտարար, թարգմանչուհի, գրող և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա[7] և հաշվարկում
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][8]
Ազդվել էՉարլզ Բեբիջ
Ամուսին(ներ)Ուիլյամ Քինգ-Նոել[9]
Երեխա(ներ)Էն Բլանթ[9], Ռալֆ Քինգ-Միլբանկ[9] և Բայրոն Քինգ-Նոել[10][9]
ՀայրՋորջ Բայրոն[9]
ՄայրԱննե Իսաբելա Բայրոն[9]
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Ada Lovelace Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հայտնի է որպես Չարլզ Բեբիջի մշակած հաշվիչ մեքենայի նկարագրության ստեղծող։

Ադան անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի աղջիկն էր։ Ադայի մայրը նույնպես տարված էր մաթեմատիկայով։ Նա դստեր համար հրավիրեց իր նախկին ուսուցչին՝ շոտլանդիայի մաթեմատիկոս Օգաստես դե Մորգանին։

1833 թ. Ադան ծանոթացավ Չարլզ Բեբիջի հետ։ Բեբիջն արդեն ավարտել էր հաշվիչ մեքենայի մշակումը և անցել կառուցման աշխատանքներին։

1835 թ. միսս Բայրոնն ամուսնացավ Վիլյամ Քինգի հետ, վերջինս շուտով ստացավ լորդ Լավլեյս տիտղոսը։ Նրանք դարձան 3 զավակների ծնողներ։ Սակայն ընտանիքը չխանգարեց Ադային զբաղվել իր նախասիրություններով։ Ադան գրեց Չարլզ Բեբիջի անալիտիկ մեքենայի նկարագրությունը՝ իր մեկնաբանություններով։ Հենց այդ մեկնաբանությունները թույլ տվեցին սերունդներին Ադա Բայրոնին անվանել աշխարհի առաջին ծրագրավորողը։ Նկարագրություններում կիրառվում էին այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «ենթածրագիր», «ենթածրագրերի գրադարան», «ինդեքսային ռեգիստոր», որոնք սկսեցին օգտագործվել միայն 1950-ական թվականներին։ Ադա Լավլեյսը առաջին անգամ կիրառության մեջ է մտցրել «ցիկլ» և «աշխատանքային բջիջ» տերմինները։

Ադա Լավլեյսը մահացել է 1852 թ. նոյեմբերի 27-ին և հուղարկավորված է Բայրոնների ընտանեկան գերեզմանատանը։

1975 թ. ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը ընդունեց որոշում նոր ունիվերսալ ծրագրավորման լեզվի մշակման վերաբերյալ, որը կոչվեց Ada։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ադա Լավլեյս հոդվածին