«Ֆանտոմաս» (ֆր.՝ Fantômas), ֆրանսիական արկածային կատակերգություն ռեժիսոր Անդրե Յունեբելի կողմից՝ նկարահանված ըստ Պիեռ Սուվեսթրի և Մարսել Ալենի ստեղծագործությունների։ Անորսալի հանցագործ Ֆանտոմասի և կոմիսար Ժյուվի անհավանական արկածների մասին նվիրված եռագրության առաջին ֆիլմն է։ Փարիզը ցնցված է սենսացիոն և լկտի հանցագործությունների շարքով, որոնք կատարվել են անորսալի և խորհրդավոր հանցագործ Ֆանտոմասի կողմից։ Նրան որսալու համար ամբողջ ոստիականությունը ոտքի է կանգնած, բայց հանցագործի հետքի վրա է հաջողվում ընկնել միայն կոմիսար Ժուվին։ Նրան օգնում է առևանգված լրագրող Ֆանդորի ընկերուհին՝ Էլենը։

Ֆանտոմաս
ֆր.՝ Fantômas
ԵրկիրՖրանսիա[1]
 Իտալիա[1]
Ժանրքրեական ֆիլմ, կատակերգական թրիլեր, կինոկատակերգություն, քրեական կատակերգություն և դետեկտիվ ֆիլմ
ՀիմքFantômas?
Թվականնոյեմբերի 4, 1964[2][3]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԱնդրե Յունեբել[3]
ՊրոդյուսերԱլան Պուռ
Սցենարի հեղինակՋան Հալեյն և Պիեռ Ֆուկո
ԴերակատարներԺան Մարե, Լուի դը Ֆյունես, Միլեն Դեմոնժո, Մարի-Էլեն Առնո, Ռոբեր Դալբան, Ժակ Դինամ, Պիեռ Կոլե, Անդրե Բադին, Անդրե Բեզու, André Dumas?, Անդրե Յունեբել, Անդրե Տենսի, Anne-Marie Peysson?, Բեռնար Մյուսոն, Շառլ Բայար, Դոմինիկ Զարդի, Gabrielle Doulcet?, Գաստոն Մյոնիե, Ժորժ Ադե, Անրի Ատալ, Անրի Կուտե, Անրի Գեգան, Jacques Berger?, Jean Blancheur?, Ժան Մինիզինի, Jean Sunny?, Jean-Louis Allibert?, Louisette Rousseau?, Marc Arian?, Marius Gaidon?, Միշել Շառել, Michel Dupleix?, Philippe Castelli?, Ռեյմոն Պելգրեն, Rémy Julienne?, Ռուդի Լենուար, Իվան Շիֆր, Դանիել Լեկուրտուա[4] և Hugues Wanner?[4]
ՕպերատորՄարսել Գրինյոն
ԵրաժշտությունՄիշել Ման
ՄոնտաժJean Feyte?
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրplace d'Iéna?
ԿինոընկերությունGaumont
Տևողություն99 րոպե
ՀաջորդՖանտոմասը կատաղել է
 Fantômas Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆանտոմասը անորսալի հանցագործ է, որը թաքցնում է իր իսկական դեմքը դիմակի տակ։ Իր պլաններն իրագործելու համար նա օգտագործում է վարպետորեն պատրաստած դիմակներ՝ որոնք հնարավորություն են տալիս նրան ընդունել այլ մարդկանց կերպարանքներ։

Ոստիկանության կոմիսար Ժյուվեն ամեն գնով ցանկանում է հասկանալ Ֆանտոմասի հոգեբանությունը, որպեսզի կարողանա վերջապես բռնել նրան։ Նրա ցանկությունն այնքան է մեծանում, որ նա այդ մասին ասում է հեռուստատեսությամբ։ «Լուսաբաց» թերթի խմբագիրը որոշում է ևս մեկ հոդված գրել Ֆանտոմասի մասին։ Նա այդ մասին հանձնարարում է Ֆանդորին։ Ֆանդորը իր հարսնացու Հելենի օգնությամբ կեղծ հրցազրույց է կազմակերպում։ Ֆանդորը վերադառնում է տուն և տեսնում երկտող ստորագրված Ֆանտոմասի անունով։ Նա այն լուրջ չի ընդունում, բայց իզուր,որովհետև հենց այդ երեկոյան գլխին հարված է ստանում և առևանգվում։

Նա ուշքի է գալիս մի խորհրդավոր սենյակում և տեսնում դիմակավոր անձնավորության՝ ով ներկայանում է որպես Ֆանտոմաս։ Ֆանտոմասը Ֆանդորից պահանջում է կեղծ հարցազրույցի հերքում քանի որ դա ամոթալի բիծ է թողնում իր հեղինակության վրա։ Կոմիսար Ժյուլը սկսում է կասկածել ֆանդորի վրա և ձերբակալում նրան՝ Ֆանտոմասի հետ համագործակցելու մեղադրանքով։

Ֆանդորն ամեն ինչ պատմում է իր խմբագրին, որը եկել էր նրան տեսակցելու, վերջինս խոստանում է օգնել նրան։ Արդյունքում հայտնվում է մի նոր հոդված՝ «Ֆանտոմասը խելագարվել է» վերնագրով։ Ընդունելով սեփական սխալը Ժյուլը բաց է թողնում Ֆանդորին։ Շատ շուտով Ֆանտոմասը առևանգում է Ֆանդորին և սպառնում կործանել նրան , նա ասում է, որ բոլորին կստիպի հավատալ, որ հենց ինքն է հանցագործը և երբ բոլորը հավատան այդ հորինվածքին վերջնականապես կազատվի նրանից սպանելով՝ հավելելով որ Ֆանդորի ուղեղը օգտագործելու Ֆրանկենշտեյնի նման հրեշ ստեղծելու համար։

Նույն ժամանակ Ժյուվը որոշում է Ֆանտոմասին գցել ծուղակը և կազմակերպում թանկարժեք իրերի ցուցադրություն։ Ֆանտոմասը իրոք գալիս է այդ ցուցադրությանը սակայն Ֆանդորի կերպարով և հեշտությամբ կարողանում գողանալ փախչել թանկարժեք իրերը իր հետ տանելով։

Շատ շուտով Ֆանտոմասը ևս մեկ պլանը մշակում և ընդունելով կոմիսար Ժյուվի կերպարը թալանում է խաղատուն, այս անգամ ձերբակալվում է կոմիսար Ժյուվը։

Ֆանդորը և Հելենն ամեն բան անում են որպեսզի փախչեն հանցագործից և հենց այդ ժամանակ Ֆանտոմասի ընկերուհի Լեդի Բելթամը պատրաստակամություն է հայտնում օգնել նրանց։ Հետո է միայն պարզ դառնում, որ նա ոչ թե ցանկանում էր օգնել, այլ ուղղակի ուզում էր ազատվել հելենից, որովհետև նա գրավել էր Ֆանտոմասի ուշադրությունը , նա կազմակերպել էր այնպես, որ Ֆանդորը և Հելենը փախուստի ժամանակ վթարի զոհ դառնան , բարեբախտաբար նրանց հաջողվում է փրկվել։ Այս անգամ ոստիկանություն է ընկնում Ֆանդորը, ստացվում է այնպես, որ նա նույն խցում է հայտնվում կոմիսար Ժյուվի հետ։ Ֆանտոմասը փորձում է նրանց տանել բանտից, սակայն մեքենան նկատվում է։ Սկսվում է հետապնդում։

Ֆանտոմասը կարողանում է փախչել հետապնդումից և գնում է սուզանավ։

Դերերում խմբագրել

Ժան Մարե Ֆանտոմաս,Ֆանդոր
Լուի դե Ֆյունես Կոմիսար Ժյուվ
Միլեն Դեմոնժո Հելեն
Ժակ Դինամ Տեսուչ Միշել Բերտրան
Ռոբեռ Դալբան «Լուսաբաց» թերթի խմբագիր
Մարի-Էլեն Առնո Լեդի Բելթամ
Կրիստիան Տոմա բեղավոր տեսուչ
Միշել Դյուպլեքս տեսուչ Լեոն
Դոմինիկ Զարդի Ֆանտոմասի թիկնապահ
Բեռնար Մյուսսոն ոստիական

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանտոմաս (ֆիլմ, 1964)» հոդվածին։