Zeichnungen des Patienten O. T.
Zeichnungen des Patienten O. T. (Պացիենտ Օ. Թ.-ի գծանկարները) գերմանական Einstürzende Neubauten ինդուստրալ խմբի երկրորդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 1983 թ.: Ալբոմի անվանումը հիմնված է ավստրիացի նկարիչ Օսվալդ Չիրթների (Oswald Tschirtner, նույն ինքը` O. T.) պատմության վրա, ով մասնակցել էր Ստալինգրադի ճակատամարտին և խելագարվել էր Ֆրանսիայում ռազմագերիների ճամբար ընկնելուց հետո։ Նա հոգեբուժարան տեղափոխվելուց հետո յուրօրինակ գծանկարներ էր անում։
Zeichnungen des Patienten O. T. Einstürzende Neubauten խմբի ալբոմ | ||||
---|---|---|---|---|
-ի | ||||
Թողարկված | 1983 | |||
Ժանր | Ինդուստրիալ Էքսպերիմենտալ | |||
Տևողություն | 53:40 | |||
Լեզու | Գերմաներեն | |||
Լեյբլ | Some Bizzare Records | |||
-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Վերլուծություն
խմբագրելԽմբի առաջին` Kollaps ալբոմի համեմատ այս ալբոմում օգտագործվել են ավելի շատ եղանակներ և ձայներ[1][2]։ Einstürzende Neubauten խումբը հայտնի է իր երգերում շրխկոցների, չխկոցների, դմբդմբոցների և ցանկացած աղմկոտ իրերից ստացվող ձայների օգտագործումով[2]։
Բացի մետաղական թխթխկոցը, որով հագեցած է ալբոմը, խումբն օգտագործում է նաև պատրաստի ձայներ (հեռախոսազրույզի և Համբուրգի ձկնաշուկայի ձայնագրությունները), սեմփլինգ (Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն իս» երգի հատվածն Armenia երգում)։ Բաս կիթառի կատարումը հանճարեղ է, սակայն այն ավելի շուտ օգտագործվում է որպես ձայնային շինանյութ, այլ ոչ որպես երաժշտական հիմք։
Armenia երգն օգտագործվել է որպես սաունդթրեք Մայքլ Մանի Տապ և Յուրայինը ֆիլմերում։
Երգացանկը
խմբագրել- Vanadium-I-Ching (Վանադիումագուշակություն) – 4:54
- Hospitalistische Kinder / Engel Der Vernichtung (Հոսպիտալացված երեխաներ/Ավերածության հրեշտակ)– 5:09
- Abfackeln! (Վառե՛լ-մոխրացնե՛լ) – 3:32
- Neun Arme (Ինը ձեռք) – 2:34
- Herde (Նախիրներ) – 1:24
- Merle (Die Elektrik) (Մերլե (Էլեկտրականություն)) – 2:20
- Zeichnungen Des Patienten O.T. (Պացիենտ Օ. Թ.-ի գծանկարները) – 3:23
- Finger Und Zähne (Մատներ և ատամներ) – 0:17
- Falschgeld (Կեղծ փող) – 2:42
- Styropor (Փրփրապլաստ) - 2:24
- Armenia – 4:57
- Die Genaue Zeit (Ճիշտ ժամանակը) – 7:06
Հավելյալ երգեր
խմբագրելՈրոշ ձայներիզներ և սեղմասկավառակներ պարունակում են այս երգերից մեկը կամ մի քանիսը
- Der Herrscher Und Der Sieger (Իշխողը և հաղթողը) – 3:32 (կենդանի ձայնագրություն)
- Affenroulette (Կապկառուլետ)– 2:59 (կենդանի ձայնագրություն)
- Durstiges Tier (Ծարավ կենդանի) – 6:28 (1982 սինգլ)
- DNS-Wasserturm (ԴՆԹ-ջրաշտարակ) – 6:27
- Wardrobe (Զգեստապահարան) – 2:40
- Blutvergiftung (Արյան թունավորում) – 1:50
Մասնակիցներ
խմբագրել- Բլիքսա Բառգելդ – վոկալ, կիթառ ևն
- Մարկ Խունգ – բաս, բեքվոկալ ևն
- Ն. Ու. Ունռուհ – հարվածայիններ, բեքվոկալ ևն
- FM Այնհայթ – հարվածայիններ, բեքվոկալ ևն
- Ալեքսանդր Հաքե – ձայնագրությունները, հարվածայիններ, «ծարավ կենդանի» ևն
- Ջոն Քեֆրի – ինժեներ
- Բեաթե Բառթել – Falschgeld-ի բասը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.allmusic.com/album/r36459
- ↑ 2,0 2,1 David Sheridan; Greg Fasolino; Ira Robbins. «Einstürzende Neubauten». Trouser Press. Վերցված է 19 Օգոստոս 2015-ին.
{{cite web}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն)