Բլիքսա Բառգելդ (գերմ.՝ Blixa Bargeld, իրական անուն՝ Քրիսթիան Էմերիխ, գերմ.՝ Christian Emmerich, հունվարի 12, 1959(1959-01-12)[1][2][3][…], Արևմտյան Բեռլին, Գերմանիա), գերմանացի երաժիշտ, երգիչ, բանաստեղծ, դերասան։ Հայտնի է, մասնավորապես, որպես Einstürzende Neubauten խմբի առաջատար, Nick Cave and the Bad Seeds խմբի նախկին կիթառահար, հիմնադիր և տեքստերի հեղինակ։

Բլիքսա Բառգելդ
Բնօրինակ անունգերմ.՝ Christian Bargeld և գերմ.՝ Christian Emmerich
Ի ծնե անունգերմ.՝ Hans-Christian Emmerich
Նաև հայտնի է որպեսBlixa Bargeld
Ծնվել էհունվարի 12, 1959(1959-01-12)[1][2][3][…] (65 տարեկան)
Արևմտյան Բեռլին, Գերմանիա
Երկիր Գերմանիա
Ժանրերռոք, նոյզ, փորձարարական երաժշտություն և Պոստ փանկ
Մասնագիտությունդերասան, կոմպոզիտոր, experimental musician, երգիչ, գրող, կիթառահար և performance artist
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլMute Records
ԱնդամակցությունEinstürzende Neubauten, Nick Cave and the Bad Seeds և ANBB?
ԱմուսինErin Zhu?
Պարգևներ
Կայքblixa-bargeld.com
 Blixa Bargeld Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բառգելդի կյանքի մասին մինչև 1980 թվականը քիչ բան է հայտնի։ Նա մեծացել է Արևմտյան Բեռլինում, հեռացվել է դպրոցից՝ դպրոցի խորհրդի կողմից ԳՖՀ-ի սահմաններից դուրս սովորելու արգելքի ժամանակ կազմակերպած հրդեհի պատճառով։ Մինչև Einstürzende Neubauten մասնակցել է տեղի անհայտ պանկ խմբերում։ 1980 թվականի սկզբերին բացել է ոչ մեծ երաժշտական խանութ, որի տարածքում էլ ապրել է։

1980 թվականին Բառգելդը հիմնել է Einstürzende Neubauten խումբը, որը թողարկել է բազմաթիվ ալբոմներ և սինգլներ, համերգներ է տվել ամբողջ աշխարհում, և գոյություն ունի մինչ օրս։

Սկսած 1983 թվականից, Բառգելդը համագործակցել է Նիկ Քեյվի հետ։ Սկզբում The Birthday Party խմբում, հետո՝ սկսած 1984 թվականից մինչև 2003 թվականը, Բառգելդը եղել է Նիկ Քեյվի «Nick Cave and the Bad Seeds» խմբի կիթառահարը և երկրորդ վոկալիստ։ Այս խմբի հայտնի ստեղծագործությունն է «Weeping Song»-ը՝ Նիկ Քեյվի և Բլիքսա Բառգելդի դուետը։ Բառգելդը համերգների ժամանակ հիանալի փոխարինում էր Քայլի Մինոուգին՝ կատարելով նրա «Where The Wild Roses Grow» երգը։

1988 թվականից սկսած, երբ Einstürzende Neubauten-ը երաժշտություն են գրել Հանս Մյուլերի Bildbeschreibung ներկայացման համար, Բլիքսա Բառգելդը սկսել է հետաքրքրվել թատրոնով։ Բլիքսան մասնակցել է մի քանի ներկայացումների։ Մասնավորապես Kosmos (Test) ներկայացման մեջ, որը հիմնված է Պիեռ Գրիպարիի «Փոքրիկ Եհովա» ստեղծագործության վրա, որտեղ նա խաղացել է բժիշկ Գայստի դերը։ Ինչպես նաև Բլիքսան համարվում է Ջոն Կուտզեյի «Բարբարոսներին սպասելիս» վեպի ռեժիսոր։

1990-ականների կեսերին, Բառգելդը մենահամերգներ է տվել spoken word ժանրով՝ այսպես կոչված Rede / Speech Performances։ Այդ ներկայացումների ընթացքում, սովորաբար Einstürzende Neubauten–ի հնչյունային օպերատորի՝ Բորիս Վիլսդորֆի (գերմ.՝ Boris Wilsdorf) աջակցությամբ, Բառգելդն օգտագործել է խոսափող, ձայնային էֆեկտներ և խոսել է անգլերեն կամ գերմաներեն։ Կատարումների շարքում են այնպիսի յուրահատուկ ելույթներ, ինչպիսիք են Հրեշտակի ԴՆԹ-ի վոկալ ստեղծումը և տեխնո-կոմպոզիցիայի ծաղրերգությունը։

2003 թվականին Բառգելդը որոշում է կայացրել լքել «Nick Cave and the Bad Seeds»–ի կազմը, որպեսզի կենտրոնանա իր նախագծերի և գաղափարների վրա։ Հետագայում, Einstürzende Neubauten–ի հետ աշխատելուց բացի, Բառգելդը համագործակցել է նաև այլ երաժիշտների հետ։ Այսպես, 2007 թվականին նա ձայնային նկարիչ Alva Noto-ի հետ համատեղ նախագիծ է թողարկել, որը կոչվում է ANBB (անվանումը կազմվել է մասնակիցների սկզբնատառերից)։ Համագործակցության արդյունքն են դարձել 2010 թվականին թողարկված տարբեր պերֆոմանսները և ստուդիական ամբողջական ալբոմը։

2013 թվականին թողարկվել է Still Smiling ալբոմը իտալացի կոմպոզիտոր Թիո Թեարդոյի հետ համատեղ։

Սոլո սկավառակագրություն խմբագրել

  • 1995՝ «Commissioned Music»
  • 1996՝ «Die Sonne» (ալբոմ և սինգլ, Գուդրուն Գութի և Ocean Club-ի մասնակիցների հետ համատեղ)
  • 2000՝ «Recycled»
  • 2001՝ «Elementarteilchen» (ռադիոներկայացում)
  • 2010՝ «Mimikry» (Alva Noto–ի հետ)
  • 2013՝ «Still Smiling»
  • 2016՝ «Nerissimo»

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

  • 1999՝ Recycled [Barmann]
  • 1999՝ Մումիա [Mummy growling]
  • 1996՝ Die Totale Therapie [Roman Romero]
  • 1992՝ Die Terroristen!
  • 1987՝ Երկինքը Բեռլինի վրա
  • 1987՝ Nihil oder Alle Zeit der Welt
  • 1987՝ Dandy
  • 1981՝ Kalt wie Eis

Մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլիքսա Բառգելդ» հոդվածին։