Einstürzende Neubauten (Այնշթյուըրցենդը Նոյբաութեն, գերմ.՝ Փլուզված նորակառույցներ), գերմանական ինդուստրիալ ռոք-խումբ է, որը հիմնադրվել է 1980 թվականին Արևմտյան Բեռլինում։ Ներկայում խմբի կազմը հետևյալն է` Բլիքսա Բառգելդ (վոկալիստ, կիթառ, ստեղնաշարայիններ), Ալեքսանդր Հաքե (բաս, բեք-վոկալ), Յոխեն Առբայթ (կիթառ, բեք-վոկալ), Ն. Ու. Ունռուհ (ինքնաշեն գործիքներ, հարվածայիններ, բեք-վոկալ), Ռուդոլֆ Մոզեր (ինքնաշեն գործիքներ, հարվածայիններ, բեք-վոկալ)։

Einstürzende Neubauten
Neubauten.jpg
խումբը Պորտուում համերգի ժամանակ, 2008
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունEinstürzende Neubauten
ԵրկիրԲեռլին, {{{2}}} Գերմանիա
Ժանրերինդուստրիալ
էքսպերիմենտալ
Գործունեություն1980 – ներկա
ԼեյբլZickZack
Mute
ROIR
Potomak
Nothing
Կայքneubauten.org
Անդամներ
Բլիքսա Բառգելդ
Ալեքսանդր Հաքե
Յոխեն Առբայթ
Ն. Ու. Ունռուհ
Ռուդոլֆ Մոզեր
Նախկին անդամներ
Բեաթե Բառթել
Գուդռուն Գութ
Մարկ Խունգ
FM Այնհայթ
Ռոլանդ Վոլֆ
Einstürzende Neubauten Վիքիպահեստում

Խումբն առավել հայտնի է երաժշտական գործիքների հետ միասին ինքնաշեն երաժշտական գործիքների (հիմնականում մետաղական թափոններից պատրաստված), շինարարական գործիքների և աղմուկի օգտագործմամբ։ Խմբի վաղ ալբոմներն ունեին շատ կոպիտ հնչողություն` դրանցում Բլիքսան աղաղակում էր մետաղական չխկչխկոցների և դմբդմբոցների խառն աղմուկի ձայնակցությամբ։ Ավելի ուշ խմբի երաժշտությունը դարձավ ավելի «ընդունելի», սակայն շարունակում է պարունակել բազմաթիվ ոչ ավանդական տարրեր։

ՊատմությունըԽմբագրել

Վաղ տարիներըԽմբագրել

1980 թ. ապրիլի 1-ին Բեռլինում կայացավ խմբի առաջին համերգը[1]։ Այդ պահին խմբի կազմը հետևյալն էր` Բլիքսա Բառգելդ, Ն. Ու. Ունռուհ, Բեաթե Բառթել և Գուդռուն Գութ։ Վերջին երկուսը միացան կանանց Mania D նյու վեյֆ խմբին։ Ալեքսանդր Հաքեն, ով այդ ժամանակ տասնհինգ տարեկան էր, միացավ խմբին և դարձավ դրա երկարամյա անդամը։

1981 թ. խմբին միացավ հարվածային գործիքահար FM Այնհայթը և նրանք ստեղծեցին իրենց առաջին` Kollaps ձայնասկավառակը[1], որը փանք երաժշտության և արդյունաբերական աղմուկների խառնուրդ էր։ Նրանք արդյունաբերական ձայները ստանում էին ինքնաշեն երաժշտական ու էլեկտրական սարքերի և մետաղական տարբեր թափոնների միջոցով։ 1980-ականներին Այնհայթի մասնակցությամբ համերգների ժամանակ շատ հաճախակի էին մետաղական աղմուկը և բեմի ավերումը։

Խմբի առաջին գերմանական շրջագայության ժամանակ դրան միացավ բասիստ Մարկ Խունգը, ով խմբում մնաց տասնհինգ տարի։

1983 թ. խումբը թողարկեց իր երկրորդ` Zeichnungen des Patienten O. T. ալբոմը[1]։ Ալբոմի անվանումը հիմնված է ավստրիացի նկարիչ Օսվալդ Չիրթների (Oswald Tschirtner, նույն ինքը` O. T.) պատմության վրա, ով մասնակցել էր Ստալինգրադի ճակատամարտին և խելագարվել էր Ֆրանսիայում ռազմագերիների ճամբար ընկնելուց հետո։ Նա հոգեբուժարան տեղափոխվելուց հետո յուրօրինակ գծանկարներ էր անում։

1985-1989Խմբագրել

1985 թ. թողարկված խմբի երրորդ` Halber Mensch ալբոմը որոշ առումով բեկումնային էր խմբի հետագա զարգացման համար։ Երաժշտության կառուցվածքն ավելի թափանցիկ է, իսկ Բլիքսայի տեքստերն ու երգելու ոճը փոփոխություններ են կրել`դառնալով ավելի համակարգված և պոետիկ։

Խումբը մեկնեց Վանկուվեր, որով սկսվեց խմբի երրորդ հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Այն ֆինանսավորվել էր Գյոթեի ինստիտուտի կողմից։ Խմբի փորձարարական և իմպրովիզացված ելույթները երբեմն առաջացնում էին բախումներ տեղի օրենսդրության հետ, կամ` ստեղծում էին վտանգավոր պահեր, և համերգները դադարեցվում էին, ինչպես օրինակ Մանհեթենում տեղի ունեցած համերգը, որը դադարեցվեց սկզբից կես ժամ անց` ինքնաշեն հրավառվող սարքի ստեղծած պայթյունավտանգ իրավիճակի պատճառով։

1985 թ. խմբի Ճապոնիա այցի հիման վրա ճապոնացի ռեժիսոր Սոգո Իսյիին 1986 թ. նկարահանեց մեկ ժամանոց Halber Mensch ֆիլմը։ 1987 թվականին թողարկված Fünf auf der nach oben offenen Richterskala և 1989 թվականին թողարկված Haus der Lüge ալբոմները մեծ հաջողության հասան ԱՄՆ-ում և Ճապոնիայում։

1990–1995Խմբագրել

1990 թ. արևելագերմանացի բեմադրիչ Հայներ Մյուլլերի «Համլետ-մեքենա» բեմադրության համար խումբը թողարկեց սաունդթրեք[2]։ Բլիքսայի բեմական կերպարը ևս փոխվեց. եթե առաջ նա բեմ էր ելնում փանք/ինդուստրիալ ոճի շորերով, այժմ նա սկսում է հանդես գալ պիջակով։

1991 թ. թողարկվում է 1984 թվականի Strategien Gegen Architekturen ժողովածուի երկրորդ մասը։

1992 թ. խումբը մասնակցեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի 300-ամյակի կապակցությամբ Էրիխ Վոնդերի կազմակերպած Das Auge des Taifun ցուցաելույթին։

1993 թ. Einstürzende Neubauten խումբը թողարկում է Tabula Rasa ալբոմը, որը հերթական շրջակետն էր խմբի համար` նրանց երաժշտությունը դառնում է ավելի փափուկ և դրանում ավելացվում են էլեկտրոնային ձայները։

1993 թ. նրանց հրավիրել էին Zoo TV Tour համաշխարհային համերգային շրջագայության եվրոպական փուլում U2 խմբին օժանդակ հանդես գալու, սակայն Einstürzende Neubauten խումբը վտարվեց բեմից և շրջագայությունից, այն բանից հետո, երբ խմբի անդամներից մեկը երկաթաձողը շպրտեց սուլող հանդիսատեսի վրա[3]։

Մարկ Խունգը լքեց խումբը 1994 թվականին` Վեռներ Շվաբի Faustmusik բեմադրության սաունդթրեքի ձայնագրությունից հետո։ 1995 թվականին, Ende Neu ալբոմի թողարկումից շատ չանցած, Բլիքսայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով խումբը լքում է FM Այնհայթը, ով մեծ ներդրում էր ունեցել խմբի երաժշտության և տեքստերի ստեղծման գործում։ Einstürzende Neubauten խմբի վերջին երգը, որի ստեղծմանը մասնակցել է Այնհայթը` Was ist ist երգն էր[4]։ Ռոլանդ Վոլֆը, ավտոպատահարում մահանալուց ոչ շատ առաջ, նրանց փոխարինեց բասի և ստեղնաշարայինների վրա։

1996–1999Խմբագրել

1996 թ. խումբը թողարկեց Ende Neu ալբոմը[1]։ Դրա անվանումը բառախաղ է խմբի անվանման հետ (Einstürzende Neubauten): Հաքեի այն ժամանակվա կնոջ Մերեթ Բեքերի և Բլիքսայի Stella Maris զուգերգը դարձավ շատ հայտնի և դրա թողարկումից հետո սկսվեց խմբի համաշխարհային շրջագայությունը։ Այդ ժամանակաշրջանում խմբին միացան Յոխեն Առբայթը և Ռուդոլֆ Մոզերը (երկուսն էլ` Die Haut խմբից)։

2000–2001Խմբագրել

 
Խմբի համերգը Կարլսռուեում, 2000: Ալեքսանդր Հաքեն (ձախից) և Բլիքսա Բառգելդը (աջից)

2000 թ. գարնանը խումբը նշում էր իր 20-ամյակը համերգային շրջագայությամբ։ Խմբի ստեղծման տարեդարձին` ապրիլի 1-ին թողարկվեց Silence Is Sexy ալբոմը[1], ինչին հաջորդեց համաշխարհային շրջագայությունը։ 2001 թվականին թողարկվեց Strategien Gegen Architekturen ժողովածուի երրորդ մասը։ Սկսած 2001 թվականից խմբի ալբոմների և առցանց նախագծերի մեծ մասը ստեղծվում և օժանդակվում է Բլիքսայի կնոջ` Էրին Ժուի կողմից, ով նաև Einstürzende Neubauten խմբի պաշտոնական կայքի խմբագիրն է։

2002–2004Խմբագրել

2002 թ. խումբը սկսեց աշխատել նոր ալբոմի վրա առանց որևէ լեյբլից հովանավորվելու։ Որոշվեց ֆինանսավորում հայթայթել խմբի համակիրներից։ 2003 թ. ստեղծվեց Supporter Album No. 1 օժանդակ նախագիծը և Airplane Miniatures մինի-ալբոմը, դրանցով սկսվեց Supporters Project նախագիծը։

2004 թ. ձայնագրվեց Perpetuum Mobile ալբոմը[1]։ Ալբոմում մեծապես օգտագործվել են օդային հոսքերի ձայներ, իսկ ալբոմի աշխատանքային անվանումն էր` Luftveränderung ("Օդի փոփոխություն"):

2005Խմբագրել

2005 թ. խումբը սկսեց Masterhaus շարքը, որը բաղկացած էր ութ մասից` Anarchitektur (2005), Unglaublicher Laerm (2005), Solo Bassfeder (2005), Redux Orchestra versus Einstürzende Neubauten (2006), Kassetten (2006), Klaviermusik(2006), Stimmen Reste (2006), Weingeister (2007):

2006Խմբագրել

2006 թ. շարունակվեց աշխատանքը Supporters Project նախագծի և Masterhaus շարքի վրա։

2007-ներկաԽմբագրել

 
Խմբի համերգը Ստոկհոլմում, 2008: Բլիքսան (ձախից առաջինը) և Ն. Ու. Ունռուհը (ձախից երկրորդը)

Ինչպես Masterhaus շարքը, այնպես էլ Supporters Project նախագիծը (Airplane Miniatures (2003), Grundstück (2005), Alles was irgendwie nützt (2006), Jewels (2006–2007)) ավարտին հասցվեցին։ 2007 թվականին խումբն ունեցավ մի քանի փոքր շրջագայություններ Միացյալ Թագավորությունում և Գերմանիայում։ Նույն տարում թողարկվեց Alles wieder offen ալբոմը[1]։ Խումբը նաև նկարահանեց Nagorny Karabach երգի տեսահոլովակը[5]։ 2008 թվականի առաջին կեսին Einstürzende Neubauten խումբն ունեցավ 32 համերգ եվրոպական 19 երկրներում։

2010 թ.` խումբն իր կազմավորման երեսունամյակը նշեց մեծ եվրոպական համերգային շրջագայությամբ։ Համերգներ նախատեսված էին նաև ԱՄՆ-ում, սակայն վիզային խնդիրների պատճառով այն ձախողվեց[6]։

2011 թ. վերաթողարկվեց Silence Is Sexy ալբոմը[7]։

2014 թ. թողարկվեց խմբի Lament ալբոմը։

ԱնդամներըԽմբագրել

  • Բլիքսա Բառգելդ - վոկալիստ, կիթառ, ստեղնաշարային (1980 թ.-ից)
  • Ն. Ու. Ունռուհ - ինքնաշեն գործիքներ, հարվածայիններ, բեք-վոկալ (1980 թ.-ից)
  • Ալեքսանդր Հաքե - բաս, կիթառ, բեք-վոկալ (1981 թ.-ից)
  • Յոխեն Առբայթ - կիթառ, բեք-վոկալ (1997 թ.-ից)
  • Ռուդոլֆ Մոզեր - ինքնաշեն գործիքներ, հարվածայիններ, բեք-վոկալ (1997 թ.-ից)

Օժանդակ անձնակազմԽմբագրել

  • Էշ Վեդնըսդի - ստեղնաշարային, էլեկտրոնիկա (շրջագայությունների մասնակից 1997 թ.-ից)
  • Բորիս Վիլսդորֆ - ձայնային ինժեներ
  • Էրին Ժու - խմբի պրոդյուսեր և առցանց նախագծերի ղեկավար[8]
  • Արի Բենյամին Մեյերս - հաճախ նվագակցում է ստեղնաշարայիններով
  • Դանիելա Պիչոտո - Ալեքսանդր Հաքեի կինը, խմբի որոշ ելույթների տեսալուսանկարահանող

Նախորդ անդամներԽմբագրել

  • Բեաթե Բառթել - բաս (հիմնադիր անդամ, միայն 1980 թ.)
  • Գուդռուն Գութ - ստեղնաշարայիններ (հիմնադիր անդամ, միայն 1980 թ.)
  • Մարկ Խունգ - բաս, բեք-վոկալ (1981–1994 թթ.)
  • Ռոլանդ Վոլֆ - ստեղնաշարայիններ, բաս (փոխարինեց Մարկ Խունգին 1995 թ.-ին, մահացավ ոչ շատ ժամանակ անց)
  • FM Այնհայթ - հարվածայիններ, բեք-վոկալ (1981–1995 թթ.)

Խմբի անվանումըԽմբագրել

Խմբի անվանումը թարգմանվում է` «փլուզված նորակառույցներ»։ Neubauten (նորակառույցներ) էին անվանում 1945 թվականից հետո Գերմանիայում արագ կառուցված շենքերը։ Դրանք էժան էին և ոչ շատ հարմարավետ։ Հետպատերազմյան տարիներին քաղաքների արագ և էժան վերականգնման հետևանքը եղավ այն, որ գերմանական շատ քաղաքներում Neubauten-ների թաղամասեր կային։

Խմբի լոգոնԽմբագրել

Խմբի լոգոն արտապատկերում է ժայռապատկերներում հաճախ հանդիպող մարդուկի կերպարը[9]։

ՍկավառակագրությունԽմբագրել

ԿասետայինԽմբագրել

Stahlmusik (1980)

Ստուդիական ալբոմներԽմբագրել

  • Kollaps (1981)
  • Zeichnungen des Patienten O. T. (1983)
  • Halber Mensch (1985)
  • Fünf auf der nach oben offenen Richterskala (1987)
  • Haus der Lüge (1989)
  • Tabula Rasa (1993)
  • Ende Neu (1996)
  • Silence Is Sexy (2000)
  • Perpetuum Mobile (2004)
  • Alles wieder offen (2007)
  • Lament (2014)

Մինի-ալբոմներԽմբագրել

  • Thirsty Animal, (Einstürzende Neubauten & Lydia Lunch), (1982)
  • Interim (1993)
  • Malediction (1993)
  • Total Eclipse of the Sun (1999)

ՍաունդթրեքներԽմբագրել

  • Die Hamletmaschine (բեմադրություն, 1991 թ.)
  • Faustmusik (բեմադրություն, 1996 թ.)
  • Berlin Babylon (վավերագրական ֆիլմ, 2001 թ.)

Ֆիլմերում օգտագործվածԽմբագրել

  • Սարքավորումը (1990 թ.)
  • Տապ (1995 թ.)
  • Դոկտոր Մորոյի կղզին (1996 թ.)
  • Յուրայինը (1999 թ.)
  • Պարտքահավաքը (2009 թ.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.neubauten.org/biography
  2. Die Hamletmaschine von Heiner Müller, Rough Trade Records, 1991
  3. de la Parra Pimm Jal (2003)։ U2 Live: A Concert Documentary։ Omnibus Press։ էջ 162։ ISBN 0-7119-9198-7 
  4. «Strategies Against Architecture III - Einstürzende Neubauten»։ Allmusic 
  5. Behind-the-scenes look of Einsturzende Neubauten video 'Nagorny Karabach'
  6. «Einstürzende Neubauten cancel anniversary performances»։ Brooklyn Vegan։ նոյեմբերի 29, 2010։ Վերցված է նոյեմբերի 30, 2010 
  7. «Silence is Sexy - Rerelease» 
  8. «Designing Media Interview of Blixa Bargeld and Erin Zhu»։ designing-media.com։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-15-ին։ Վերցված է 2010-11-16 
  9. Einstürzende Neubauten, Stampa Alternativa/Nuovi Equilibri, Roma, IT. ISBN 88-7226-101-5 (IT,1993)