«Yellow Submarine», անգլիական «The Beatles» ռոք խմբի երգը, որը գրել է Փոլ ՄաքՔարթնին։ Վաճառքի առումով «Yellow Submarine»-ը դարձել է ալբոմի ամենակարևոր կոմպոզիցիան, քանի որ այն պատճառ է հանդիսացել, որ երաժիշտները ստեղծեն նույնանուն մուլտֆիլմը` լուծելով երրորդ պատկերի խնդիրը, որը «Բիթլզը» պարտք էր «United Artists» ընկերությանը 1965-թվականի ամռանից[2]։

«Yellow Submarine»
սինգլը
Ժանրֆոլկ ռոք
ԵրգահանՋոն Լենոն[1][1] և Փոլ ՄաքՔարթնի[1][1]

Սինգլի թողարկումից անմիջապես հետո, առաջին տեղն է զբաղեցրել անգլիական հիթ շքերթում, այնտեղ մնալով չորս շաբաթ, իսկ հիթ շքերթում 13 շաբաթ։ Այդ նույն թվականին «The Beatles»-ը սինգլի համար արժանացել է «Ավրորա Նովելլո» մրցանակի` 1966 թվականին ամենաշատ վաճառվող սինգլ լինելու համար։

Բայց ԱՄՆ-ում սկավառակը չի հայտնվել հիթ-շքերթի առաջին հորիզոնականում` Ջոն Լենոնի սկանդալային խոսքերի համար, «Մենք ավելի հայտնի ենք, քան Քրիստոսը:[3]

Ստեղծման պատմություն խմբագրել

Սկզբում երգը վերաբերում էր մի քանի գունավոր սուզանավերի, բայց ի վերջո մնաց մեկ դեղին սուզանավ[4]։ Այս կոմոզիցիան գրելու միտքին հանգնել է ՄաքՔարթնին, երբ նա ապրում էր իր ընկերուհի Ջեյն Էշերի[5] ծնողների տանը։ 1980 թվականին ՄաքՔարթնին երգի մասին ասել է.

  «Հիշում եմ մի անգամ գիշերը ես պառկած էի անկողնում, արդեն քնում էի և այդ կիսաքուն վիճակում իմ գլխում մի անիմաստ միտք եկավ` դեղին սուզանավի մասին, մենք բոլորս ապրում ենք դեղիրն սուզանավում…:

Ինձ դուր է գալիս ամենը կապված երեխանների հետ, այն թե ինչպես են երեխանները մտածում կամ հորինում։ Այդ իսկ պատճառով ինձ անհեթեթ չթվաց սյուրռեալիստական, բայց միևնույն ժամանակ ՝ բացարձակապես մանկական երգի գաղափարը։ Ես նաև մտածեցի, որ Ռինգոն այնքան լավ հարաբերությունների մեջ է երեխանների հետ` նա նման է բարի պապիկի, վատ չէր լինի եթե նա երգեր այդ մանկական, ոչ այդքան լուրջ երգը։ Նրա երաժշտական ունակությունները լիովին այդ ամենը թույլ էին տալիս[6]։

 

Այդ տարիներին կոմոզիցիայի ստեղծման մասին իր հիշողություններով կիսվել է Ջոն Լենոնը.

  « Ջոնավանը օգնեց գրել բառերը։ Ես նույնպես օգնել եմ հորինել։ Մենք համարյա իրական ձայնագրել ենք այդ երաժշտությունը ստուդիայում, իսկ հիմքը հանդիսացել է Փոլի ոգեշնչումը։ Միտքը պատկանում է Փոլին, անվանումը նույնպես։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այս երգը ամբողջությամբ նա է գրել»[6]  

Երգի ձայնագրություն խմբագրել

Ընդհանուր առմամբ կատարվել է «Yellow Submarine» երգի 6 դուբլ (բնօրինակ ձայնագրության մեջ մտել է վերջին դուբլը, որը ձայնագրվել է 1966 թվականի մայիսի 26-ին )։ Երգը ձայնագրվել է «Էբբի Ռոուդ» ստուդիայում, հատուկ էֆեկտները ավելացրել են 1966 թվականի հունիսի 1-ին[7]։

Երկրորդ ձայնագրության շրջանի ժամանակ, երաժիշտները օգտագործել են տարբեր հատուկ էֆեկտներ` ներառելով շղթաների ձայն, վաբի զանգ, քամի և ամպրոպի ձայներ ( այս տեսակի ձայներ հետագայում օգտագործվել է «Pink Floyd» խմբի «Money» երգում, որտեղ պատկերվում է դրամարկղ:)[8]

Լենոնը խողովակի միջոցով փչում էր ջրով լցած թասի մեջ, կապիտանի հրամանի ժամանակ ջրային պղպջակների ազդեցություն ստեղծելու համար, ՄաքՔարթնին և Լենոնը խոսում էին պահածոների տարաների միջոցով, իսկ «Էբբի Ռոուդ» ստուդիայի աշխատակիցներ` Ջոն Սկիները և Թերրի Կոնդոն շղթաներ էին շրջում անագե լոգարանում` ջրային ձայներ ստեղծելու համար[7]։

Մանկական թեմատիկան պահպանելու համար բուն ձայնագրության մեջ օգտագործել են Սթարի ելույթը, բայց 1996 թվականի հուլիսի 3-ին հրաժարվել են այդ մտքից[7]։

«Yellow Submarine» ռիթմ թրեկը ձայնագրվել է 1966 թվականի մայսի 29-ին, իսկ Բիթլզին ոչ տիպիկ մակագրությունը արվել է հուլիսի 1-ին `ծովային ալիքներ, հրամանների ձայներ, զինվորական մարշ` փողային նվագախմբի կատարմամբ։

Թողարկում խմբագրել

«Yellow Submarine»- ը դարձել է «Բիթլսի» ավանդական սինգլը, որը թողարկվել է Մեծ Բրիտանիայում։ Երգը թողարկվել է օգոստոսի 5-ին ԱՄՆ-ում, որպես «երկողմանի » սինգլ «Eleanor Rigby» երգի հետ, ԱՄՆ-ում ` օգոստոսի 8-ին։ Հաջորդ օրը կայացել է Revolver[9] ալբոմի թողարկումը։

ԱՄՆ-ում «Billboard Hot 100» հիթ-շքերթում սինգլը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, ըստ «Record World» ամսագրի առաջին հորիզոնական է զբաղեցրել ընտրյալ երգերի ցուցակում, և 2-դ հորիզոնական` «Cash Box» երաժշտական ամսագրում ( Այս ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է «The Supremes» խումբը իր «You Can't Hurry Love» երգով)[7]։

Երգը թողարկվել է «Մսավաճառներով շապիկի» դիզայնի մասին ակտիվ վեճերի ժամանակ («Yesterday and Today» ամերիյան սկավառակի շապիկը)[7] և Ջոն Լենոնի սկանդալային հարցազրույցի ժամանակ` քրիստոնեության մասին, որոնց պատճառով երգին չի հաջողվել զբաղեցնել 1-ին հորիզոնականը ԱՄՆ-ի երաժշտական հիթ-շքերթներում։

Չնայած այս ամենին, սինգլի պաշտոնական թողարկումից չորս ամիս հետո վաճառվել է սինգլի 1 200 000 կրկնօրինակ։ Խմբի սկավառակագրության պատմության մեջ, այն դարձել է քսանմեկերորդ ոսկե սկավառակը։

«The Beatles»-ի ռեկորդային թվով ոսկե ձայնասկավառակներն այդ ժամանակահատվածում գերազանցել են Էլվիս Փրեսլիի կոմերցիոն հաջող ձայնագրությունների պաշտոնական հավաքածուն։

Ձայնագրությանը մասնակցել են խմբագրել

  • Ռինգո Սթար- առաջատար վոկալ, դհոլ, ձայնային էֆեկտներ, ձայն ( 1995 թվականի տարբերակով)։
  • Ջոն Լենոն - բեկ-վոկալ, գոռոց, ձայնային էֆեկտներ, ակուստիկ կիթառ։
  • Փոլ ՄաքՔարթնի - ձայնային էֆեկտներ, բեկ-վոկալ, բաս-կիթառ, ակուստիկ կիթառ
  • Ջորջ Հարիսոն- բեկ-վոկալ, գոռոց, տրամբուրին, բաս-կիթառ

Բացի «The Beatles»-ից ձայնագրմանը մասնակցել են.

  • Ջորջ Մարթին- բեկ-վոկալ, պրոդյուսեր
  • Ջեֆ Էմերիկ - բեկ-վոկալ, ձայնագրության ինժեներ
  • Մել Էվանս- բեկ-վոկալ,(մեծ) բաս-դհոլ
  • Նիլ Ասպինալ- բեկ-վոկալ
  • Փիթթի Բոյդ - բեկ-վոկալ
  • Բրայան Ջոնս - բեկ-վոկալ, ձայնային էֆեկտներ
  • Մարիաննա Ֆեյտֆուլ
  • Բիթլզի վարորդ` Ալֆ Բիկկինել, Ջոն Սկիններ և Թերրի Կոնդոն` ձայնային էֆեկտներ ։

Քովեր տարբերակներ խմբագրել

  • Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ[10]։
  • 1968 թվականին «Black Dyke Mills Band» խումբ։
  • 1966 թվականին Մորիս Շևալյեի կողմից (фр. «Le sous-marin vert»)[11]:
  • 2002 թվականին Ռութ Մանուվան իր Badmeaningood 2[12] ալբոմում։
  • Երգը օգտագրոծվել է «Սեզամ փողոց» մանկական հանրաճանանչ կրթական ծրագրի այն դրվագում, երբ «Anything Muppets» գեղարվեստական խումբը կատարում է այս երգը` գտնվելով դեղին սուզանավում։ Երգը կատարել է Րաֆֆի բեմական կեղծանունով երաժիշտը ( Կոմպոզիցիան ներառվել էր նրա «Let's Play» ալբոմում)։
  • 1996 թվականին այս երգը կատարել է ռուաական «Կորոլ ի Շուտ» փանկ-ռոք խումբը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Երգը օգտագործվել է 2009 թվականի հանրաճանանչ «The Beatles: Ռոք խումբ» համակարգչային խաղում, որը թողարկվել է «Electronic Arts» ընկերության կողմից։
  • 60-ական թվականներին Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր Իոսիֆ Բրոդսկին թարգմանել է «Yellow Submarine» երգը «Костёр»[13] պիոներական ամսագրի համար։
  • 90-ական թվականներին ֆանտազիայի ժանրի գրողներ` Միխայիլ Ուսպենսկին և Անդրեյ Լազարչուկի կողմից գրվել է «Մոլդովիայի կոմսոմոլեց դեղին սուզանավ» պատմվածքը, որտեղ նկարագրվում են «The Beatles»-ի միակ համերգը Հյուսիսային ծովի սուզանավերի համար։ Բացի դրանից պատմվածքում հիշատակվում են այնպիսի հայտնի մարդիկ ինչպիսիք են` Արքայադուստր Դիանան, Լինդա Մաքարթնին և Վադիմ Ժուկը։ Պատմվածքը հնչյունավորվել է «Модель для сборки» նախագծի շրջանակներում։
  • «Grand Theft Auto V» համակրգչային խաղում պրոտագանիստ Թրևոր Ֆիլիպսը հանձնարարություններից մեկում պետք էր առևանգեր դեղին սուզանավը։
  • 50-ական թվականներին Lego կազմակերպությունը թողարկել է[14] 21306 «Yellow submarine»-ի հավաքածուն։
  • 2010 թվականին յուրօրինակ հաջողություն են գրանցել ռուսական E.V.A.: խմբի էլեկտրոնները։ Դեղին սուզանավի կերպարը օգտագործում են խմբի բոլոր պաշտոնական տեսահոլովակներում[15]։
  • 70-ական թվականներին երգը կատարել է լեհ երգչուհի Աննա Գերմանը։
  • Երգը օգտագործվել է ռուսական «Սմեշարիկներ» մուլտսերիալի «Բալլաստ» սերիայում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 ISWC-Net
  2. О песне «Yellow Submarine» Արխիվացված 2013-02-25 Wayback Machine на сайте фан-клуба группы Битлз
  3. «Библия The Beatles: Yellow Submarine». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. Тёрнер, Стив «Revolver» // «Записки трудного дня» / Никола Ходж. — 9. — «HarperResource», 2003. — С. 109. — ISBN 0-06-273698-1
  5. Барри Майлз Много лет назад (1998) стр. 106
  6. 6,0 6,1 Интервью с участниками группы на сайте letitbeat.narod.ru(ռուս.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Fontenot, Robert (1999 թ․ օգոստոսի 20). ««Yellow Submarine: История классических песен Beatles». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 9-ին. {{cite web}}: Unknown parameter |»publisher= ignored (օգնություն)
  8. Боб Спитц «The Beatles» (2005) стр. 612
  9. Боб Спитц «The Beatles» (2005) стр. 629
  10. Королевский филармонический оркестр. Yellow Submarine. YouTube. {{cite AV media}}: Unknown parameter |year2= ignored (օգնություն)
  11. «Морис Шевалье - «Валентайн» и «Yellow Submarine»». cd database. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  12. «Badmeaningood 2». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 9-ին.
  13. Факты о песне «Yellow Submarine» на сайте music-facts.ru
  14. «Конструктор LEGO 21306 Beatles Yellow Submarine». Bricker. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  15. «Yellow Submarine». Официальный сайт E.V.A. 2015 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել