Բացել գլխավոր ցանկը
LEGO logo.svg

Lego (հայ․՝ Լեգօ, դան․՝ Leg Godt - «Խաղա լավ»), խաղալիքների սերիա, որոնցով կարելի է հավաքել տարբեր առարկաներ։ Lego հավաքածուները արտադրում է Lego Group ընկերությունը, որի գլխավոր օֆիսը գտնվում է Դանիայում։ Lego ընկերության հիմնական արտադրանքը պլաստմասե փոքր աղյուսներն են, որոնցով կարելի է հավաքել մարդատար ավտոմեքենաներ, շենքեր, տներ, նաև քայլող ռոբոտներ։ Մնացորդներով կարելի է պատրաստել ուրիշ առարկաներ։ Lego ընկերությունը սկսել է աղյուսների արտադրանքը 1949 թվականից։ Դրանից հետո Lego ընկերությունը մեծացրեց իր գործանեության ոլորտը՝ ստեղծելով ֆիլմեր, խաղեր, մրցույթներ։ Բայց կան արտադրողներ, որոնք կեղծել են Lego ընկերության արտադրանքը։

ԱղյուսներԽմբագրել

 
Lego աղյուսներ
 
Lego աղյուսների չափերը[1][2]

Հավաքածուի հիմնական դետալները Lego աղյուսներն են։ Աղյուսները իրար են միանում բութակավոր միացումներով։ Հավաքածույի մեջ մտնում են նաև ուրիշ դետալներ՝ մարդկանց և կենդանիների արձանիկներ, անիվներ և այլն։ Կան հավաքածուներ որոնց մեջ մտնում են նաև էլեկտրական մարտկոցներ, սենսորներ, միկրոկառավարիչներ։ Հավաքածուները թույլ են տալիս հավաքել աղյուսներից ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, նավեր, տիեզերանավեր, ռոբոտներ։

ՊատմությունԽմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1932 թվականին։ Հիմնադիրն է դանիացի Օլե Կիրկ Կրիստիանսեն (անգլ.՝ Ole Kirk Christiansen[3]), ով այն ժամանակ հանդիսանում էր հյուսնների թիմի և ատաղձագործների թիմի բրիգադավարը[3]։ 1947 թվականին ընկերությունը մեծացրեց արտադրանքը և սկսեց արտադրել պլաստմասսայե խաղալիքներ[3]։

ԱրտադրությունԽմբագրել

 
LEGO խորանադիկների արտադրամաս

LEGO կոնստրուկտորի բոլոր դետալները պատրաստվում են որոշակի չափանիշով և բարձր ճշգրտության աստիճանով (2013 թվականին ստեղծված խորանարդիկները կարելի է միացնել 1958 թվականին թողարկված դետալների հետ), որը թույլ է տալիս նրանց միացնել առանց որևէ ջանքի։ Բացի այդ, ամրակցելուց հետո մասնիկները պետք է ամուր կպչեն իրար։ Այս պայմաններն ապահովելու համար տարրերի դրոշմաձևերն արտադրվում են 10 մկմ ճշգրտությամբ[4].

Ընկերության հիմնական արտադրական ուժերը տեղակայված են Դանիայում, Չեխիայում, Մեքսիկայում և ՉԺՀ-ում։

Այժմյան վիճակԽմբագրել

2014 թվականին Lego Group ընկերությունը դարձավ խաղալիքնիրի արտադրման համաշխարհային առաջատարը՝ առաջ անցնելով ամերիկյան Mattel և Hasbro արտադրամասերից։ Lego Group ընկերությունը տեղեկացրել է, որ 2014 թվականի կեսերին նրա եկամուտը բարձրացել է 11%–ով, և նրանք ստացել են 2,03 միլիարդ դոլար[5]։

 
Lego աղյուսների արտադրամասը

ԲրիկարմսԽմբագրել

Lego ընկերությունը չի արտադրում ռազմական հավաքածուներ, այդ պատճառով էլ դրանք արտադրում են BrickArms և Brickmania ընկերությունները։

ՀավաքածուներԽմբագրել

Համակարգչային խաղերԽմբագրել

ՓրկվածներըԽմբագրել

Մշակման մեջԽմբագրել

ԲջջայինԽմբագրել

Լիամետրաժ մուլտֆիլմերԽմբագրել

  • LEGO: Կլաչ Պաուերսի արկածները (2010)
  • LEGO: Ատլանտիդա (2010)
  • LEGO Բետմեն։ DC սուպեր հերոսների միավորումը (2013)
  • The LEGO movie (2014)

LEGO Աստղային ՄարտիկներԽմբագրել

Lego Indiana JonesԽմբագրել

BionicleԽմբագրել

  • Bionicle: Լույսի դիմակ (2003)
  • Bionicle 2: Մատուռու Նուի–յի լեգենդը (2004)
  • Bionicle 3: Ստվերնեսի սարդոստայնում (2005)
  • Bionicle: Լեգենդը վերածնվում է (2009)

Hero FactoryԽմբագրել

LEGO CHIMAԽմբագրել

  • Lego Legends of Chima 4D Movie Experience

LEGO NinjagoԽմբագրել

Անգլերեն անվանումը․ LEGO Ninjago: Masters of Spinjitzu։ Սեզոն 1՝ 4 սերիյա, սեզոն 2 (Օձերի տարի)՝ 13 սերիյա, սեզոն 3 (Որոշիչ մարտ)՝ 13 սերիյա, սեզոն 4՝ 8 սերիյա, սեզոն 5 (Տարրերի մրցաշար)՝ 10 սերիյա։

ՔննադատությունԽմբագրել

2013 թվականի հունվարին Lego ընկերությանը մեղադրել են ռասիզմի մեջ։ Նրանք պահանջում էին հավաքածուներից մեկին վաճառքից հանել, նաև ժողովուրդի մոտ ներողություն խնդրել մուսուլմաններից՝ վիրավորանք հասցնելու համար[7][8]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Lego Specifications
  2. Dimensions of a Standard Lego Brick
  3. 3,0 3,1 3,2 Lipkowitz, D. The LEGO Book / D. Lipkowitz. — London : Dorling Kindersley, 2009. — 200 p. — ISBN 978-1-4053-4169-1
  4. «Company Profile An Introduction to the LEGO Group 2010» (PDF)։ The Lego Group։ 2010։ էջ 22։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-05-07 
  5. «Աշխարհում ամենահայտնի խաղալիքների արտադրողը»։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7 
  6. LEGO Bionicle: Quest for the Toa. Also Known As
  7. «Muslims claim Jabba's Palace Lego toy is racist as it is 'based on iconic mosque in Istanbul'»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 5 
  8. «Турки обвиняют Lego в расизме: игрушечный замок похож на мечеть Айя София»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 5 

Արտաքին հղումներԽմբագրել