Աննա Գերման
Աննա-Վիկտորիա Գերման-Տուխոլսկայա (լեհ.՝ Anna Wiktoria German-Tucholska), փետրվարի 14, 1936[1], Ուրգենչ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - օգոստոսի 26, 1982[3][4], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]), գերմանական ծագմամբ լեհ երգչուհի, ով ապրել և ստեղծագործել է ԽՍՀՄ-ում։
Աննա Գերման լեհ.՝ Anna German | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 14, 1936[1] |
Ծննդավայր | Ուրգենչ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մահացել է | օգոստոսի 26, 1982[3][4] (46 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2] |
Գերեզման | Վարշավայի կալվինիստական գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | Mennonites? |
Մայրենի լեզու | ռուսերեն և Plautdietsch? |
Կրոն | յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի և Russian Mennonite? |
Կրթություն | Վրոցլավի համալսարան (հունվար 1962) |
Գիտական աստիճան | մագիստրոս (հունվար 1962) |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի և հեղինակ-կատարող |
Ամուսին | Zbigniew Antoni Tucholski? |
Ծնողներ | հայր՝ Eugen Hörmann?, մայր՝ Irma Mertens-Berner? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Sekcja Grotołazów Wrocław? |
Երեխաներ | Zbigniew Tucholski? |
Կայք | anna-german.com |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ընտանիքը, մանկությունը։ Աննայի մայրը ՝ Իրմա Դավիդովան, ռուսաստանաբնակ գերմանուհի էր։ Աշխատում էր գերմաներենի ուսուցչուհի։ Հայրը՝ Օյգեն Հյորմանը, նույնպես ռուսաստանաբնակ գերմանացի էր. մասնագիտությամբ՝ հաշվապահ։ 1937 թ ձերբակալվել է ՝ մեղադրվելով լրտեսության մեջ և գնդակահարվել 1938 թ, Տաշքենտում։ Արդարացվել է միայն 1985 թ.: Աննան ծնվել է 1936 թ փետրվարի 14-ին, Ուզբեկստանի Ուրգենիչ քաղաքում։
1960-1980 թվականներին եղել է էստրադային աստղ, հանրահայտ է դարձել հիմնականում աշխարհի տարբեր լեզուներով երգեր կատարելով՝ առաջին հերթին լեհերենով և ռուսերենով։ Հյուրընկալվել է ԳԴՀ-ում, ԳՖՀ-ում, Չեխիայում-ում և ԽՍՀՄ-ում, շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հունգարիայում, Մոնղոլիայում։ Եղել է մի շարք ազգային և միջազգային փառատոնների մրցանակակիր (Մոնտե Կարլո, Վիսբադեն, Բրատիսլավա, Սան Ռեմո, Նեապոլ, Կան, Օստենդ, Օպոլ, Օլշտին և այլն)։
2012 թվականին նկարահանվել է «Աննա Գերման։ Սպիտակ հրեշտակի գաղտնիքը» (ռուս.՝ Анна Герман. Тайна белого ангела, լեհ.՝ Anna German. Tajemnica Białego Anioła) հեռուստասերիալը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 e-teatr.pl (польск.) — 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #121578178 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գերման» հոդվածին։ |