«Grand Theft Auto V» (կրճատ՝ «GTA 5»), 2013 թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar Games» ընկերության կողմից թողարկված էքշըն և բաց աշխարհ ժանրերի համակարգչային խաղ։ Խաղը թվով տասնհինգերորդն է «Grand Theft Auto» խաղաշարերի մեջ[11]։ Պաշտոնապես լույս է տեսել 2013 թվականի սեպտեմբերի 17-ին՝ «Xbox 360» և «PlayStation 3» խաղային ապարատների համար։

Grand Theft Auto V
Grand Theft Auto logo series.svg
Խաղի պաշտոնական կազմը
GTA 5 Poster.jpg
ՄշակողRockstar North, Rockstar Games, Rockstar San Diego?, Rockstar Leeds?, Rockstar Toronto, Rockstar New England?, Rockstar London?, Rockstar Lincoln?, NaturalMotion և Rockstar India?
ՀրատարակիչRockstar Games, Take-Two Interactive և SoftClub?
ԴիստրիբյուտորTake-Two Interactive, Steam[1], PlayStation Store[2], Microsoft Store[3], Humble Store[4] և Էպիկ գեյմզ սթոր
ՍցենարիստDan Houser?
ԿոմպոզիտորThe Alchemist, Oh No և Tangerine Dream
ՊրոդյոսերԼեսլի Բենզիս և Sam Houser?
Սերիայի մասGrand Theft Auto
ՆախորդGrand Theft Auto IV և Grand Theft Auto: Episodes from Liberty City?
ՎայրLos Santos և Blaine County
Թողարկման թվական2013 թ.
ՊլատֆորմներXbox 360, PlayStation 3, Xbox One, PlayStation 4, Վինդոուզ և PS5?
ՇարժիչRockstar Advanced Game Engine, Euphoria և Bullet Physics Library
Վերջին տարբերակPlayStation 4: 1.46[5], 1.46[5], PlayStation 3: 1.36[6] և Xbox 360: 1.29[7]
Ժանրարկածային էքշն[8][9], first-person shooter? և video game with LGBT character?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ, բազմակառավարելի խաղ, player versus player? և համագործակցային խաղ
PEGIPEGI 18
USKUSK 18
ESRB17+[10]
CEROZ (միայն 18 տարեկան և բարձր անձնանց)
ԿրիչBlu-ray Disc, DVD, Rockstar Games Social Club? և թվային բաշխում
Կառավարումստեղնաշար, մկնիկ և գեյմփադ
Պաշտոնական կայքrockstargames.com/V/
Grand Theft Auto V Վիքիպահեստում

Դեպքերը տեղի են ունենում Լոս Սանտոս գեղարվեստական քաղաքում, որն ստեղծված է Լոս Անջելեսի նախատիպով և առկա էր «GTA San Andreas» խաղում։ Օգտագործողն այս տարբերակում հնարավորություն է ստանում բացահայտելու գեղարվեստական մեգապոլիսի վայրերը, ինչպես նաև այցելել այլ վայրեր, որոնք գտնվում են Լոս Սանտոսից դուրս։ Սցենարային գործողությունները տեղի են ունենում միանգամից երեք խաղացվող կերպարի շուրջ, ինչը նորամուծություն է խաղաշարերի պատմության մեջ։ Օգտագործողը կարող է մի հերոսի սցենարից անմիջապես անցնել մյուսի սցենարին (եթե չի գտնվում առաքելության մեջ)։

Պաշտոնական թողարկումից 24 ժամ անց խաղի վաճառքն արդեն կազմել էր 800 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ առաջին 3 օրվա ընթացքում այն հատեց 1 միլիարդ դոլարի սահմանագիծը՝ խաղը դարձնելով պատմության մեջ ամենաարագ վաճառվող ժամանցային ապրանքատեսակը[12]։

Խաղի ընթացքըԽմբագրել

Բոլոր խաղերի մեջ առաջին անգամ է, որ խաղում կա միաժամանակ երեք գլխավոր հերոս, որ գրեթե ցանկացած պահի կարող եք մեկից անցնել մյուսին: Որոշ առաջադրանքներում հասանելի են երկուսը, որոշում այլ հերոսների վրա սցենարն է տեղափոխում: Հերոսի ընտրությունը կատարվում է շրջանաձև աղյուսակի միջոցով, որում ներքևի չորրորդ հատվածը այն հերոսի համար է, որը ստեղծել է խաղացողը Grand Theft Auto Online(GTA ONLINE)-ում: Խաղում կա 62 հիմնական առաջադրանք: Քանի որ թալաններով առաջադրանքները կարելի է անցնել մի քանի ձևով և խաղը ունի 3 վերջաբան, ապա հիմնական առաջադրանքների թիվը հասնում է մինչև 69-ի:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Steam — 2003.
  2. PlayStation Store
  3. Microsoft Store — 2012.
  4. Humble Store
  5. 5,0 5,1 https://support.rockstargames.com/hc/en-us/articles/360000767647-GTAV-Title-Update-1-43-Notes-PS4-Xbox-One-PC-
  6. https://support.rockstargames.com/hc/es/articles/236090688-Actualización-1-36-de-GTA-V-solo-PS3-
  7. https://support.rockstargames.com/hc/en-us/articles/214491057-GTAV-Title-Update-1-29-Notes-PS3-Xbox-360-
  8. http://www.imdb.com/title/tt2103188/
  9. http://store.steampowered.com/app/271590/Grand_Theft_Auto_V/
  10. Entertainment Software Rating Board — 1994.
  11. Ստաֆ Ռայթեր (Նոյեմբերի 2, 2011)։ «Համացանցում հայտնվել է «GTA V»-ի թրեյլերը» (անգլերեն)։ «Այ Թի ՊրոՊորտալ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 13 
  12. Բաքլի Շոն (2013-09-16)։ ««GTA V»-ի վաճառքը երեք օրվա ընթացքում հասել է $1 միլիարդի, այն կարող է դառնալ ամենաարագ վաճառվող ժամանցային ապրանքատեսակը պատմության մեջ»։ Engadget.com։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22–ին 

Արտաքին հղումներԽմբագրել