Xscape, Մայքլ Ջեքսոնի տասներկուերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2014 թվականի մայիսի 13-ին։ Ապրիլի 1-ին «Xscape»-ը iTunes-ի և Ամազոնի նախնական պատվերի համար հասանելի է դարձել[1][2]։

Xscape
Մայքլ Ջեքսոնի Ստուդիական ալբոմ
Թողարկվածմայիսի 13, 2014
Ժանրփոփ և ռիթմ էնդ բլյուզ
Տևողություն34:25
Լեզուանգլերեն
ԼեյբլMJJ, Epic
ՊրոդյուսերՄայքլ Ջեքսոն, Էլ Էյ Ռիդ, Ռոդնի Ջերքինս, Ջոն Մաքլեյն
Մայքլ Ջեքսոնի ալբոմների ժամանակագրություն
Bad 25 Xscape Scream

Ալբոմի մասինԽմբագրել

«Xscape» անվանումով ձայնասկավառակում տեղ են գտել երաժշտի ավելի վաղ չթողարկված ութ երգեր, որոնք Epic Records ձայնագրման ընկերության պրոդյուսերները հանել են Ջեքսոնի ձայնագրությունների արխիվից[3][4]։

Երգչի նոր ալբոմի վրա աշխատել են մի քանի հայտնի պրոդյուսերներ՝ Epic Records ձայնագրման լեյբլի գործադիր տնօրեն Էլ Էյ Ռեյդը, Թիմբալենդը, ինչպես նաև Ռոդնի Ջերքինսը՝ Ջեքսոնի կենդանության ժամանակ թողարկված վերջին՝ «Invincible» ստուդիական ալբոմի պրոդյուսերը, որը մասնակցել է «Xscape»-ի՝ նոր ձայնասկավառակի տիտղոսային երգի ստեղծմանը[3][4]։

Ալբոմը վաճառքի է հանվել երկու տարբերակով։ Սովորական տարբերակում տեղ են գտել պրոդյուսերների ժամանակակից մշակմամբ երգերը, դելյուքս-հրատարակությունում դրանց ավելացել են օրիգինալ փորձնական տարբերակներ և երկու տեսահոլովակ[1][3]։ «Xscape»-ի առաջխաղացման համար Մայքլ Ջեքսոնի ժառանգության կարգադրիչները պայմանագիր են կնքել սմարթֆոններ արտադրող Sony Xperia Z2-ի հետ[5]։ Մայիսի 13-ին՝ ալբոմի թողարկման օրը, ձայնասկավառակի երգերը անվճար հասանելի են դարձել նոր բջջային սարքերի սեփականատերերին[6]։

2014 թվականի մայիսի 2-ին «IHeartRadio Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ տեղի է ունեցել ալբոմի առաջին սինգլի պրեմիերան[7]։ Դա «Love Never Felt So Good» երգն էր, որի բնօրինակ դեմո տարբերակը Ջեքսոնը ձայնագրել է 1983 թվականին[8]։ Արարողության համար երգիչ Աշերի մասնակցությամբ պատրաստվել է Ջեքսոնին նվիրված խորեոգրաֆիկական հարգանքի տուրք[7]։ Երգը արժանացել է երաժշտական քննադատների բարյացակամ արձագանքներին։ Rolling Stone-ի գրախոսները երգը դրական են գնահատել, չնայած նշել են, որ այն Ջեքսոնի լավագույն աշխատանքների հետ նույն մակարդակի վրա չի գտնվում[9]։ Լոս Անջելես Թայմսում «Love Never Felt So Good»-ը դիսկո-սոուլի ոսկե նմուշ են անվանել և գրել, որ նրա «լողացող ստեղնաշարով և շողշողացող հարվածային գործիքներով» երգը հեշտությամբ կարող է հայտնվել Ջեքսոնի «Off The Wall» կամ «Thriller» ալբոմներում[8]։

«Xscape»-ը դարձել է երգչի երկրորդ հետմահու ստուդիական ալբոմը։ 2010 թվականին՝ կատարողի «վերադարձից» մեկ տարի անց, թողարկվել է «Michael» ալբոմը։

ԵրգացանկԽմբագրել

Ստանդարտ հրատարակություն[10]
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Love Never Felt So Good»  Մայքլ Ջեքսոն, Պոլ Անկա[11]Jackson, John McClain, Giorgio Tuinfort, Anka 3:54
2. «Chicago»  Քորի ՌունիTimbaland, Jerome "J-Roc" Harmon*, Jackson**, Rooney** 4:05
3. «Loving You»  ՋեքսոնTimbaland, Harmon*, Jackson** 3:15
4. «A Place with No Name»  Ջեքսոն, Դեյվ Բանել, Dr. FreezeStargate, Jackson**, Dr. Freeze** 5:35
5. «Slave to the Rhythm»  Էլ Էյ Ռիդ, Բէբիֆեյս, Դերիլ Սիմոնս, Քևին ՌոբերտսոնTimbaland, Harmon*, Reid**, Babyface** 4:15
6. «Do You Know Where Your Children Are»  ՋեքսոնTimbaland, Harmon*, Jackson** 4:36
7. «Blue Gangsta»  Ջեքսոն, Dr. FreezeKing Solomon Logan, Daniel Jones, Timbaland, Harmon*, Jackson**, Dr. Freeze** 4:14
8. «Xscape»  Ջեքսոն, Ռոդնի "Darkchild" Ջերկինս, Ֆռեդ Ջերկինս III, Լէշոյ Դենիել[12]Darkchild, Jackson**[12] 4:04
34:25

(*) — համապրոդյուսեր

(**) — վոկալային պրոդյուսեր

Թողարկման պատմությունԽմբագրել

Շրջան Ամսաթիվ Լեյբլ Ձևաչափ
  Գերմանիա[15] 2014 թվականի մայիսի 9 Sony Music CD, Թվային բաշխում
  Իսպանիա[16]
  Ֆրանսիա[17] 2014 թվականի մայիսի 12
  ՄԹ[18] Epic Records
  Իտալիա[19] 2014 թվականի մայիսի 13 Sony Music
  Կանադա[20]
  Ռուսաստան
  ԱՄՆ[21] Epic Records, MJJ
  Մեքսիկա[22] 2014 թվականի մայիսի 15 Sony Music
  Ճապոնիա[23] 2014 թվականի մայիսի 21 Sony Music Japan CD
  Հնդկաստան[24] 29 мая 2014 Sony Music
  ԱՄՆ[25] 2014 թվականի հունիսի 10 Epic Records, MJJ LP

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Michael Jackson — Xscape (Deluxe)»։ iTunes։ Վերցված է 2014-04-12 
  2. «Xscape (Deluxe Edition CD\DVD)»։ Amazon.com։ Վերցված է 2014-04-12 
  3. 3,0 3,1 3,2 «New Michael Jackson Album Xscape to Be Released in May» (անգլերեն)։ Billboard։ 2014-03-31։ Վերցված է 2014-04-12 
  4. 4,0 4,1 Locker Melissa. (2014-03-31)։ «It’s a Thriller: New Michael Jackson Songs Coming in May on Posthumous LP Xscape» (անգլերեն)։ Time։ Վերցված է 2014-04-12 
  5. Scott Hil. (2014-04-01)։ «Michael Jackson Xscape album is free for Sony Xperia Z2, Z1s buyers on May 13» (անգլերեն)։ Examiner։ Վերցված է 2014-04-12 
  6. «Окунитесь в мир развлечений с Xperia™ Z2»։ Sony։ 2014-04-01։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-13-ին։ Վերցված է 2014-04-12 
  7. 7,0 7,1 Payne Chris. (2014-05-01)։ «Usher Helps Debut Michael Jackson's 'Love Never Felt So Good' at iHeartRadio Music Awards» (անգլերեն)։ Billboard։ Վերցված է 2014-05-03 
  8. 8,0 8,1 Wood Mikael. (2014-05-02)։ «Listen: Michael Jackson thrills in 'Love Never Felt So Good'» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2014-05-03 
  9. Edwards Gavin. (2014-05-02)։ «IHeartRadio Music Awards 2014's 10 Best and Worst Moments» (անգլերեն)։ Rolling Stone։ Վերցված է 2014-05-03 
  10. «Buy Xscape Michael Jackson, Pop, CD»։ Sanity։ 2014-04-24։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-24-ին։ Վերցված է 2014-04-24 
  11. «Love Never Felt So Good»։ BMI։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-15-ին։ Վերցված է 2014-05-09 
  12. 12,0 12,1 Corner Lewis (2014-04-01)։ «Michael Jackson's new album Xscape: How good is it?»։ Digital Spy։ Hearst Magazines UK։ Վերցված է 2014-04-01 
  13. «XSCAPE Deluxe Edition Tracklist & Contents Announced!»։ MichaelJackson.com։ 2014-05-01։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-13-ին։ Վերցված է 2014-05-01 
  14. Michael Jackson Billboard Cover Story: Get the Inside Story of 'Xscape' «Michael Jackson Billboard Cover Story: Get the Inside Story of 'Xscape'»։ Billboard։ 2014-05-05։ Վերցված է 2015-05-26 
  15. «Xscape [Doppel-CD]»։ Amazon.com։ Amazon.de։ 2014-04-01։ Վերցված է ապրիլի 15, 2014 
  16. «Xscape»։ Amazon.com։ Amazon.es։ 2014-04-01։ Վերցված է ապրիլի 15, 2014 
  17. «Xscape - Edition Deluxe (CD+DVD)»։ Amazon.com։ Amazon.fr։ 2014-04-01։ Վերցված է ապրիլի 15, 2014 
  18. «Xscape [Deluxe Edition]»։ Amazon.com։ Amazon.co.uk։ 2014-04-01։ Վերցված է ապրիլի 15, 2014 
  19. «Xscape [Deluxe Edition]»։ Amazon.com։ Amazon.it։ 2014-04-01։ Վերցված է ապրիլի 15, 2014 
  20. «XSCAPE (Deluxe Edition) [CD + DVD] [Deluxe Edition, CD+DVD]»։ Amazon.com։ amazon.ca։ 2014-04-01։ Վերցված է ապրիլի 15, 2014 
  21. «XSCAPE (Deluxe Edition CD\DVD)»։ Amazon.com։ Amazon.com։ 2014-04-01։ Վերցված է ապրիլի 15, 2014 
  22. «XSCAPE (CD + DVD + BNS TRKS) (DLX)»։ mixup.com։ Mixup։ 2014-04-27։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-07-ին։ Վերցված է մայիսի 6, 2014 
  23. «エスケイプ デラックス・エディション(完全生産限定盤)(DVD付) [CD+DVD, Limited Edition]»։ Amazon.com։ Amazon.co.jp։ 2014-04-01։ Վերցված է ապրիլի 15, 2014 
  24. «Xscape [Audio CD]»։ Amazon.com։ Amazon.it։ 2014-04-01։ Վերցված է ապրիլի 15, 2014 
  25. «XSCAPE»։ Amazon.com։ Amazon.com։ 2014-04-01։ Վերցված է ապրիլի 15, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել