«Willow», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, որը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Republic Records լեյբլում որպես նրա «Evermore» իններորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։ Երգչուհին երգի համահեղինակել է նրա պրոդյուսեր Aaron Dessner-ի հետ միասին։ Սվիֆթը նաև հանդես է եկել որպես երաժշտական տեսահոլովակի ռեժիսոր, որն առաջին անգամ ցուցադրվել է սինգլի թողարկման հետ միաժամանակ։ Շվեդ պրոդյուսեր Elvira-ի (իսկական անունը՝ Elvira Anderfjärd) ռեմիքսը անվանվել է «պարող կախարդուհու տարբերակ (dancing witch version)» և թողարկվել է երկու օր անց՝ Սվիֆթի ծննդյան օրը[1][2]։ Սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ավստրալիայի, Կանադայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթներում։

«Willow»
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Evermore» ալբոմից
Թողարկված11 դեկտեմբերի 2020
Ֆորմատթվային ներբեռնում, սթրիմինգ,
Ձայնագրված2020
Ժանրփոփ֊ֆոլք
Տևողություն3։34 (օրիգինալ տարբերակ)
  • 3։04(Dancing witch version)
ԼեյբլRepublic Records
ՊրոդյուսերԱարոն Դեսներ և Թեյլոր Սվիֆթ
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«The 1»
(2020)
«Willow»
(2020)
«No Body, No Crime»
(2020)
 «Willow»

Պատմություն խմբագրել

«Willow»-ը եղել է անակնկալ թողարկում, որը լույս է տեսել 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Evermore երկրորդ անակնկալ ալբոմի հետ միասին[3]։ Երգը գրել են Սվիֆթը և նրա պրոդյուսեր Աարոն Դեսները, որն աշխատել է Սվիֆթի հետ նրա «Folklore» (2020) ութերորդ ստուդիական ալբոմի վրա։ Դեսները ծրագրավորել է թրեքը և պատասխանատու է եղել հարվածային գործիքների, պերկուսիայի, ստեղնաշարայինների, սինթեզատորների, դաշնամուրի և կիթառի համար (էլեկտրական, բաս և ակուստիկ կիթառ)։ Գրեգ Քալբին և Սթիվ Ֆալոնը կատարել են թրեքի մաստերինգը Sterling Sound ստուդիայում (Էջուոթեր, Նյու Ջերսի), իսկ Ջոնաթան Լոուն կատարել է միքսինգը Hudson Valley (Նյու Յորք) Long Pond Studios ստուդիայում[4]։

«Willow» երգը ալբոմի հետ միաժամանակ թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին[5]։

Կոմպոզիցիա խմբագրել

«Willow»-ը ինդի ֆոլկ[6] և փոփ երգ[7] է հիփ-հոփ ռիթմով, որը հիշեցնում է Սվիֆթի 2017 թվականի «Reputation» ալբոմը[8]։ Այն կառուցվել է գլոկենշպիլի, թմբուկ-մեքենայի, թավջութակի, վալտոռնի, էլեկտրական կիթառի, ջութակի, ֆլեյտայի ու գորիքավորման օգտագործման հիման վրա և բնութագրվում է իր «առանց շունչ քաշելու» կրկներգով[4][6]։ Երգը րոպեում ունի 84 հարված։ Այն գրված է է մինոր տոնայնությամբ, իսկ Սվիֆթի վոկալը տատանվում է E3-ից մինչև B5[9]։

Կառուցված լինելով երկտող-կրկներգի տեսքով[8]՝ այն հետևում է Em-D-Em-D-Em-D-C ակորդների հաջորդականությանը[9]։ Լիրիկական տեսանկյունից «Willow»-ը սիրո մասին երգ է[10], որն անդրադառնում է հույսի թեմային[11]։

Արձագանքներ խմբագրել

USA Today-ից Պատրիկ Ռայանը «Willow»-ն անվանել է Evermore-ի անվերապահ լիրիկական առաջատարը[12]։ The New York Times թերթում Evermore-ի վերաբերյալ իր գրախոսության մեջ Ջոն Պարելեսը գովել է «Willow»-ի գործիքային պարտիաները՝ «հաջողությամբ միահյուսված կիթառի հնչյուններով»՝ այն անվանելով ալբոմի մի քանի փայլուն երաժշտական կոմպոզիցիաներից մեկը[13]։ The Guardian թերթի համար նախատեսված հոդվածում Ալեքսիս Պետրիդիսը կարծիք է հայտնել, որ «Willow»-ը կարող էր հեշտությամբ լինել «հիթ, փոփ-հրավառություն», եթե սինթեզատորները, ավտոմատ կարգաբերումը և ծրագրավորված բիթերը փոխարինեին «ճաշակով» ընտրված ակուստիկ գործիքավորմամբ[14]։ «Variety» ամսագրից քննադատ Քրիս Ուիլմանը գրել է, որ այս երգը արտացոլում է Սվիֆթի հոգեվիճակը, և այն անվանել է համապատասխանաբար Folklore-ի տասնմեկերորդ և տասնհինգերորդ երգերի՝ «Invisible String» և «Peace»-ի «զարմիկ»[15]։ Rolling Stone ամսագիրը «Willow»-ն անվանել է 2020 թվականի լավագույն փոփ-նախագծերից մեկը՝ բարձր գնահատելով Սվիֆթի և պրոդյուսեր Դեսների համատեղ աշխատանքը[16]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

«Willow»-ն 2021 թվականին առաջադրվել է Nashville Songwriters Award մրցանակի «Ten Songs I Wish I’d Written» անվանակարգում[17], իսկ տեսահոլովակն ստացել Է Association of Independent Commercial Producers (AICP Awards) անվանակարգ editorial կատեգորիայում[18]։ 2021 թվականին «Willow»-ը առաջադրվել է Meus Prêmios Nick մրցանակի Video of the Year անվանակարգում[19]։ 2021 MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ «Willow»-ը ստացել է երեք անվանակարգ՝ Best Pop, Best Direction և Best Art Direction անվանակարգերում, իսկ ինքը՝ Սվիֆթը, առաջադրվել է Artist of the Year անվանակարգում[20]։

Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք Հղում
2021 AICP Awards Editorial: Music Videos Առաջադրված
MTV Video Music Awards Best Pop Առաջադրված
Best Direction Առաջադրված
Best Art Direction Առաջադրված
Meus Prêmios Nick Տարվա տեսահոլովակ Առաջադրված
MTV Europe Music Awards Best Video Առաջադրված
Nashville Songwriters Association International Ten Songs I Wish I'd Written Հաղթանակ
2022
Gold Derby Music Awards Տարվա երգ Հաղթանակ
Տարվա ձայնագրություն Հաղթանակ
Լավագույն տեսահոլովակ Հաղթանակ
ASCAP awards ASCAP Pop Award Հաղթանակ
BMI awards Best Performed Song of the Year Հաղթանակ

Կոմերցիոն հաջողություն խմբագրել

ԱՄՆ-ում «Willow»-ն միանգամից գլխավորել է Hot 100 հիթ-շքերթը։ Այն դարձել է Թեյլոր Սվիֆթի կարիերայի յոթերորդ չարթփոփերը, ինչպես նաև նրա կարիերայի՝ առաջին հորիզոնականում կատարա երրորդ նորամուտը՝ «Shake It Off» (2014) և «Cardigan» (2020) սինգլներից հետո։ Այսպիսով, Թեյլորը դարձել է պատմության մեջ առաջին կատարողը, որի ալբոմներն ու սինգլները միաժամանակ երկու անգամ դեբյուտ են կատարել համապատասխան հիթ-շքերթների առաջին հորիզոնականից. «Evermore» ալբոմը գլխավորել Է Billboard 200 հիթ-շքերթը նույն շաբաթում։ Նախկինում պատմության մեջ առաջին անգամ նույնը եղել է «Folklore» ալբոմի և «Cardigan» սինգլի դեպքում (8 օգոստոսի, 2020)։ «Willow»-ը դարձել է 29-րդ հիթը top-10 լավագույն տասնյակում (Hot 100) և 19-րդ դեբյուտը դրանում (ավելացնելով կանանց ռեկորդը)։ «Willow» երգը գլխավորել է նաև Hot Rock & Alternative Songs և Billboard Digital Song Sales հիթ-շքերթները (հիթ-շքերթի ռեկորդը հասցնելով 21-ի)[24]։

Ավստրալիայում Սվիֆթը միաժամանակ գլխավորել է ալբոմների և սինգլների հիթ-շքերթները։ «Willow»-ը ARIA Singles chart-ում ընդգրկվել է առաջին հորիզոնականում, և նրա հետ միաժամանակ հիթ-շքերթում ընդգրկվել են 11 այլ երգեր «Evermore» ալբոմից՝ ընդգրկվելով տարբեր հորիզոնականներում։ Այս սինգլը դարձել է Սվիֆթի յոթերորդ չարթփոփերն Ավստրալիայում և երկրորդը՝ 2020 թվականին՝ «Cardigan»-ի նույն հաջողությունից հետո[25]։

Մեծ Բրիտանիայում Official Singles Chart հիթ-շքերթում «Willow» սինգլը նորամուտը կատարել է 3-րդ հորիզոնականում (զիջելով երկու սուրբծննդյան երգերին) և դարձել է Սվիֆթի 11-րդ հիթը top-5-ում, իսկ «Champagne Problems»-ը և «No Body, No Crime»-ը դեբյուտ են կատարել 15-րդ և 19-րդ տեղերում՝ Մեծ Բրիտանիայի Top-20 հիթ-շքերթում երգչուհու հիթերի ընդհանուր թիվը հասցնելով 21-ի[26]։

Տեսահոլովակ խմբագրել

«Willow» երգի տեսահոլովակը, որը նկարահանել է Թեյլոր Սվիֆթը, ներկայացվել է սինգլի ու ալբոմի թողարկման հետ միաժամանակ[27][28][29]։ Այն սկսվում է որպես «Cardigan» տեսահոլովակի շարունակություն[30][31]։ «Willow»-ը Սվիֆթի նկարահանած երրորդ ինքնուրույն աշխատանքն է «The Man» և «Cardigan» տեսահոլովակներից հետո[32]։ Տեսահոլովակը ներկայացնում է ինչ-որ մեկի ապրումներն ու կարոտը և ճիշտ մարդուն գտնելու ճանապարհին վերապրած իրադարձությունները[33]։

Համերգային կատարումներ խմբագրել

 
«Գրեմմի» 63-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ավիֆթի, Անտոնոֆֆի և Դեսների՝ «Willow» երգի կատարմամբ ելույթի դկորացիաները

Սվիֆթը առաջին անգամ «Willow» երգը կատարել է «Գրեմմիի» 63-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ որպես «Cardigan» և «August» երգերի հետ պոպուրիի մի մաս՝ անտառում մամուռով ծածկված տնակի «հեքիաթային» միջավայրում համահեղինակների՝ Դեսների և Անտոնոֆի հետ միասին։ Այդ մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին ստացել է Տարվա ալբոմ մրցանակը «Folklore»-ի համար[34][35]։ Pitchfork-ի քննադատ Քեթ Չժանը ելույթն անվանել է շոուի լավագույն պահերից մեկը։ Չժանը բարձր է գնահատել Սվիֆթի վոկալը և կախարդված անտառի թեմատիկայով դեկորացիայի կախարդական տեսարանը՝ նկարագրելով նրա կերպարը որպես «բարյացակամ հեքիաթային արքայադուստր թզուկների թագավորությունում»[36]։ The Washington Post թերթը Սվիֆթի ելույթը գնահատել է որպես երեկոյի վեցերորդ լավագույնը և ընդգծել նրա «անտառային, առեղծվածային էսթետիկան», որը համընկնում է «Folklore»-ի հետ՝ «ուրվականներով ծառերով և հետին պլանում շողշողացող ոսկե լույսերով»[37]։ Billboard-ից Հերան Մամոն ելույթը կոչել է «Մատանիների տիրակալը-դիմավորում է-Մթնշաղի ֆենտեզի» և այն գնահատել է որպես այս շոուի չորրորդ լավագույն կատարումը[38]։։

Երգացանկ խմբագրել

Digital download and streaming
  1. "Willow"  – 3:34[39]
Digital download and streaming (dancing witch version — Elvira Remix)
  1. "Willow" (dancing witch version) [Elvira remix]  – 3:04[40][41]
Digital download and streaming (lonely witch version)
  1. "Willow" (lonely witch version)  – 3:34[42]
Digital download and streaming (moonlit witch version)
  1. "Willow" (moonlit witch version)  – 3:29[43]
Digital download and streaming – Willow (the witch collection) – EP[44]
  1. "Willow"  – 3:34
  2. "Willow" (dancing witch version) [Elvira remix]  – 3:04
  3. "Willow" (lonely witch version)  – 3:34
  4. "Willow" (moonlit witch version)  – 3:28
  5. "Willow" (music video)  – 4:12
  6. "Willow" (lyric video)  – 3:40
Digital download and streaming (dancing witch version — Elvira remix, web store exclusive)[45]
  1. "Willow" (dancing witch version) [Elvira remix]
  2. "Willow" (instrumental version)
Digital download and streaming (lonely witch version, web store exclusive)[46]
  1. "Willow" (lonely witch version)
  2. "Willow" (songwriting demo)
Digital download and streaming (moonlit witch version, web store exclusive)[47]
  1. "Willow" (moonlit witch version)
  2. "Christmas Tree Farm" (recorded live at the 2019 iHeartRadio Jingle Ball)
Digital download and streaming (90's trend remix)[48]
  1. "Willow" (90's trend remix) – 3:45

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

YouTube-ի տվյալներով[49].

Երգ խմբագրել

  • Թեյլոր Սվիֆթ – հիմնական վոկալ, հեղինակ
  • Աարոն Դեսներ - հեղինակ, պրոդյուսեր, դրամ-մեքենայի ծրագրավորում, հարվածային գործիքներ, ստեղնաշարայիններ, սինթեզատոր, դաշնամուր, էլեկտրական կիթառ, բաս կիթառ, ակուստիկ կիթառ
  • Ջոնաթան Լոու - վոկալի ձայնագրում, միքսինգ
  • Բրայս Դեսներ - գործիքավորում
  • Գրեգ Քալբի - մաստերինգ
  • Սթիվ Ֆելոն - մաստերինգ
  • Ջեյմս Մաքալիսթեր - սինթեզատորներ, դրամ-մեքենայի ծրագրավորում
  • Բրայան Դևենդորֆ - հարվածային գործիքներ, դրամ-մեքենայի ծրագրավորում
  • Յուկի Նումատա Ռեզնիկ - ջութակ
  • Ջոշ Կաուֆման - էլեկտրական կիթառ
  • Քլարիս Յենսեն - թավջութակ
  • Ջեյսոն Տրոտինգ - զանգեր (գլոկենշպիլ)
  • Alex Soop - ֆլեյտա
  • CJ Camerieri - վալտոռն
  • Թոմաս Բարտլետ - ստեղնաշարայիններ, սինթեզատորներ
  • Բենջամին Լանց - սինթեզատոր

Տեսահոլովակ խմբագրել

  • Թեյլոր Սվիֆթ - ռեժիսոր
  • Ռոդրիգո Պրիետո - բեմադրող օպերատոր
  • Ջիդ Հարդին - պրոդյուսեր
  • Chancler Haynes - խմբագիր
  • Էթան Թոբման - բեմադրող նկարիչ
  • Ռեգինա Ֆեռնանդես - բեմադրող նկարիչ
  • Ջոզեֆ Կասել - ոճաբան
  • Sunshine Madsen - ոճաբան
  • Ingenuity Studios - վիզուալ էֆեկտներ
  • Գրանտ Միլլեր - վիզուալ էֆեկտներ
  • Դեյվիդ Լեբենսֆելդ - վիզուալ էֆեկտներ
  • Ջումանա Շեհին - վիզուալ էֆեկտներ
  • Ռեբեկա Սքիններ - գործադիր պրոդյուսեր
  • Քեթի Փալմեր - համապրոդյուսեր

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2020–2022) Ամենաբարձր
հորիզոնական
  ARIA[50] 1
Ավստրալիա Country Hot 50 (TMN)[51] 48
  Ö3 Austria Top 75[52] 30
  Ultratop Flanders[53] 40
  Ultratip Wallonia[54] 1
  Canadian Hot 100[55] 1
  Canada AC (Billboard)[56] 9
  Canada CHR/Top 40 (Billboard)[57] 27
  Canada Hot AC (Billboard)[58] 7
Խորվաթիա (HRT)[59] 4
Croatia Songs (Billboard)[60] 9
  Singles Digitál Top 100[61] 54
  Euro Digital Songs (Billboard)[62] 7
  SNEP[63] 111
  Media Control AG[64] 46
Greece International (IFPI)[65] 20
  Single Top 10[66] 9
Իսլանդիա (Plötutíðindi)[67] 37
Իտալիա (FIMI)[68] 70
Լիբանան (OLT20)[69] 16
Լիտվա (AGATA)[70] 25
Մալայզիա (RIM)[71] 2
  Dutch Top 40[72] 30
  Mega Single Top 100[73] 49
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[74] 3
  (AFP)[75]
Սինգապուր (RIAS)[76] 1
Սլովակիա (Singles Digitál Top 100)[77] 50
Շվեդիա (Sverigetopplistan)[78] 67
  Schweizer Hitparade[79] 21
  UK Singles Chart[80] 3
  Billboard Hot 100[81] 1
  Adult Contemporary (Billboard)[82] 6
  Adult Pop Songs (Billboard)[83] 1
  Hot Rock Songs (Billboard)[84] 1
  Pop Songs (Billboard)[85] 17

Տարեկան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2021) Հորիզոնական
  Ավստրալիա (ARIA)[86] 68
  Կանադա (Canadian Hot 100)[87] 47
Global 200 (Billboard)[88] 101
US Billboard Hot 100[89] 55
US Adult Contemporary (Billboard)[90] 6
US Adult Top 40 (Billboard)[91] 6
US Hot Rock & Alternative Songs (Billboard)[92] 6

Հավաստագրեր խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[93] Platinum 70 000^
Կանադա (Music Canada)[94] Platinum 80 000^
Դանիա (IFPI Denmark)[95] Gold 45 000^
Նորվեգիա (IFPI Norway)[96] Gold 30 000*
Լեհաստան (ZPAV)[97] Gold 25,000*
Մեծ Բրիտանիա (BPI)[98] Gold 400 000^
ԱՄՆ (RIAA)[99] Platinum 1 000 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն խմբագրել

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ(ներ) Տարբերակ Լեյբլ Ծնթ.
Տարբեր Դեկտեմբերի 11, 2020 Original Republic [39]
Դեկտեմբերի 13, 2020 "Dancing Witch" [40][41]
ԱՄՆ Դեկտեմբերի 14, 2020 Adult contemporary radio Original [100]
Դեկտեմբերի 15, 2020 Contemporary hit radio [101]
Տարբեր
  • Թվային ներբեռնում
  • սթրիմինգ
"Lonely Witch" [42]
Դեկտեմբերի 16, 2020 "Moonlit Witch" [43]
Իտալիա Դեկտեմբերի 18, 2020 Radio airplay Original Universal [102]
Տարբեր Հունիսի 14, 2021
  • Թվային ներբեռնում
  • սթրիմինգ
90's trend remix Republic [48]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lavin, Will (2020 թ․ դեկտեմբերի 13). «Taylor Swift celebrates birthday by sharing new 'Willow' remix». NME. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  2. @taylorswift13 (December 13, 2020). «Not to be all 'iTs mY BiRtHdAY & I jUsT wAnNa DaNcE' but... it is and I do. So here's the willow dancing witch version, remixed by Elvira, a bad ass female producer I really respect 💪💃 https://taylor.lnk.to/willowelvira» (Թվիթ). Վերցված է December 13, 2020-ին – via Թվիթթեր.
  3. Evans, Greg (2020 թ․ դեկտեմբերի 10). «Taylor Swift Announces Surprise Release Of New Album 'Evermore' With Music & Video Arriving Tonight». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. 4,0 4,1 Minsker, Evan (2020 թ․ դեկտեմբերի 11). «Taylor Swift Releases New Album evermore: Listen and Read the Full Credits». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. Spanos, Brittany (2020 թ․ դեկտեմբերի 10). «Taylor Swift Announces Ninth Album 'Evermore'». Rolling Stone. Penske Business Media. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. 6,0 6,1 Lipshutz, Jason (2020 թ․ դեկտեմբերի 11). «Every Song Ranked on Taylor Swift's 'Evermore': Critic's Picks». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. Petridis, Alexis (2020 թ․ դեկտեմբերի 11). «Taylor Swift: Evermore – rich alt-rock and richer character studies». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. 8,0 8,1 Keefe, Jonathan (2020 թ․ դեկտեմբերի 14). «Review: With Evermore, Taylor Swift Further Refines Her Expanding Narrative Voice». Slant Magazine. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. 9,0 9,1 «Taylor Swift 'willow' Sheet Music in E Minor». Musicnotes. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. Willman, Chris (2020 թ․ դեկտեմբերի 10). «Taylor Swift Has Her Second Great Album of 2020 With 'Evermore': Album Review». Variety. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. Dhote, Tandi (2020 թ․ դեկտեմբերի 11). «Taylor Swift's 'Evermore' Review: She Is Folklore's Sister Who Is 'willow' But Not Mellow». Republic Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  12. Ryan, Patrick (2020 թ․ դեկտեմբերի 12). «Taylor Swift's 'Evermore' review: Pop star returns to the woods for a spellbinding 'Folklore' companion». USA Today (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  13. Pareles, Jon (2020 թ․ դեկտեմբերի 11). «'Evermore,' Taylor Swift's 'Folklore' Sequel, Is a Journey Deeper Inward». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  14. Petridis, Alexis (2020 թ․ դեկտեմբերի 11). «Taylor Swift: Evermore – rich alt-rock and richer character studies». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  15. Willman, Chris (2020 թ․ դեկտեմբերի 11). «Taylor Swift Has Her Second Great Album of 2020 With 'Evermore': Album Review». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  16. Blake, Emily; Cabison, Rosalie; Chan, Tim; Dolan, Jon; Freeman, Jon; Gage, Dewayne; Hissong, Samantha; Millman, Ethan; Isabela Raygoza & Brittany Spanos. (2020 թ․ դեկտեմբերի 15). «The Best Pop Collaborations of 2020». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. 17,0 17,1 «May Madness: 10 Songs They Wish They'd Written 2021 Ballot». Nashville Songwriters Association International. 2020 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  18. 18,0 18,1 «2021 AICP Post Shortlist:Music Video». Twitter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  19. 19,0 19,1 Cesar, Karen (2021 թ․ օգոստոսի 19). «Meus Prêmios Nick 2021: Confira se seu artista favorito está entre os finalistas da premiação e vote (Meus Prêmios Nick 2021: Check out if your favorite artist is among the awards finalists and vote)». Febre Teen (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  20. «THE 2021 VMA NOMINATIONS ARE HERE: JUSTIN BIEBER, MEGAN THEE STALLION, AND MORE». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  21. McClellan, Jennifer (2021 թ․ սեպտեմբերի 12). «The complete VMAs winners' list including Justin Bieber, Lil Nas X, BTS and Olivia Rodrigo». USA Today. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  22. Grein, Paul (2021 թ․ հոկտեմբերի 20). «Justin Bieber Leads 2021 MTV EMA Nominations». Billboard. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  23. Rosen Christopher, Montgomery Daniel, Beachum Chris, Dixon Marcus James, Eng Joyce, Sheehan Paul (2021 թ․ դեկտեմբերի 9). «2022 Gold Derby Music Awards nominations list: Lil Nas X leads with 11». Gold Derby (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  24. Trust, Gary (2020 թ․ դեկտեմբերի 21). «Taylor Swift's 'Willow' Debuts at No. 1 on Billboard Hot 100». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  25. «Taylor Swift scores second #1 single for 2020 with Willow - ARIA». ARIA (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  26. Ainsley, Helen (2020 թ․ դեկտեմբերի 18). «Mariah Carey holds on for a second week at Number 1». Official Charts Company (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  27. Aswad, Jem (2020 թ․ դեկտեմբերի 10). «Taylor Swift to Release New Album, 'Evermore,' Tonight». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  28. Richards, Will (2020 թ․ դեկտեմբերի 10). «Taylor Swift to release surprise ninth album 'Evermore' tonight». NME. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  29. Beaumont-Thomas, Ben (2020 թ․ դեկտեմբերի 10). «Taylor Swift announces second surprise album of 2020, Evermore». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  30. Walsh, Savannah (2020 թ․ դեկտեմբերի 11). «All the Easter Eggs in Taylor Swift's 'Willow' Music Video». Elle. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  31. «Taylor Swift Does Whatever It Takes ToEnd Up With Her 'Man' In Mystical 'Willow'Video». Hollywood Life. hollywoodlife.com. 2020 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  32. Aniftos, Rania (2020 թ․ դեկտեմբերի 11). «Taylor Swift Unveils 'Willow' Music Video». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  33. Walsh, Savannah (2020 թ․ դեկտեմբերի 11). «Breaking Down Every Easter Egg in Taylor Swift's Time-Traveling 'Willow' Music Video». Elle (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  34. Willman, Chris (2021 թ․ մարտի 15). «Taylor Swift Brings the 'Folklore' to Grammy Stage in Performance With Jack Antonoff, Aaron Dessner». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  35. Ahlgrim, Callie (2021 թ․ մարտի 15). «Watch Taylor Swift's idyllic medley of 'Cardigan,' 'August,' and 'Willow' at the Grammys». Insider. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  36. Pitchfork Staff (2021 թ․ մարտի 15). «The 15 Best and Worst Moments of the 2021 Grammys». Pitchfork (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  37. Yahr, Emily; Butler, Bethonie; Chu, Hau. «Grammys 2021: The performances ranked, from best to worst». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  38. Mamo, Heran (2021 թ․ մարտի 15). «All the 2021 Grammys Performances Ranked». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  39. 39,0 39,1 «willow single digital download – Taylor Swift Official Store». taylorswift.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  40. 40,0 40,1 «willow – dancing witch version (Elvira remix) digital download – Taylor Swift Official Store». taylorswift.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  41. 41,0 41,1 «willow (dancing witch version (Elvira remix)) – Single by Taylor Swift on Apple Music». Apple Music (US). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  42. 42,0 42,1 «willow (lonely witch version) – Single by Taylor Swift». Apple Music (US). 2020 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  43. 43,0 43,1 «willow (moonlit witch version) – Single by Taylor Swift». Apple Music (US). 2020 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  44. «willow (the witch collection) – EP by Taylor Swift on Apple Music». Apple Music. 2020 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  45. «willow – dancing witch version (Elvira remix) digital download + willow instrumental version (NEW!)». Taylor Swift Official Store. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  46. «willow – lonely witch version digital download + willow original songwriting demo (NEW!)». Taylor Swift Official Store. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  47. «willow – moonlit witch version digital download + christmas tree farm – recorded live at the 2019 iheartradio jingle ball (NEW!)». Taylor Swift Official Store. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  48. 48,0 48,1 Swift, Taylor (2021 թ․ հունիսի 14). «willow (90's trend remix) - Single». Apple Music (US). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  49. «taylor swift - willow (official music video)». YouTube. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  50. Australian-charts.com — Taylor Swift — Willow. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  51. «Country Hot 50: Issue 1326». The Music Network. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  52. Taylor Swift — Willow Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  53. Ultratop.be — Taylor Swift — Willow (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  54. Ultratop.be — Taylor Swift — Willow (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  55. Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift.
  56. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada AC for Taylor Swift.
  57. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Taylor Swift.
  58. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Taylor Swift.
  59. «Croatia ARC TOP 100». HRT. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.(չաշխատող հղում)
  60. «Croatia Songs (Week of March 5, 2022)». Billboard. 2022 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
  61. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 20211 into search.
  62. Taylor Swift Album & Song Chart History Billboard Euro Digital Songs for Taylor Swift.
  63. Lescharts.com — Taylor Swift — Willow (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  64. Musicline.de — Chartverfolgung — Taylor Swift — Willow (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  65. «Official IFPI Charts — Digital Singles Chart (International)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  66. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  67. «Tónlistinn – Lög» [The Music – Songs] (իսլանդերեն). Plötutíðindi. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
  68. «Classifiche WK 51» (Choose "Top singoli" tab) (իտալերեն). Federazione Industria Musicale Italiana. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  69. «Taylor Swift». The Official Lebanese Top 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
  70. «2020 51-os SAVAITĖS (gruodžio 11–17 d.) SINGLŲ TOP100» (լիտվերեն). AGATA. 2020 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  71. «Top 20 Most Streamed International & Domestic Singles in Malaysia». Recording Industry Association of Malaysia. Recording Industry Association of Malaysia. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  72. Nederlandse Top 40 - week 4, 2021 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  73. Dutchcharts.nl — Taylor Swift — Willow (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  74. «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2020 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  75. "Portuguesecharts.com – Taylor Swift – Willow". AFP Top 100 Singles.
  76. «RIAS Top Charts». Recording Industry Association Singapore. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  77. «ČNS IFPI». IFPI ČR. Note: Select SK SINGLES DIGITAL TOP 100 and insert 20211 into search. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  78. «Veckolista Singlar, vecka 1». Sverigetopplistan. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  79. Taylor Swift — Willow swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  80. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  81. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift.
  82. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Taylor Swift.
  83. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Taylor Swift.
  84. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Taylor Swift.
  85. Taylor Swift Album & Song Chart History Billboard Pop Songs for Taylor Swift.
  86. «ARIA Top 100 Singles for 2021». Australian Recording Industry Association. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  87. «Canadian Hot 100 – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  88. «Billboard Global 200 – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  89. «Hot 100 Songs – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  90. «Adult Contemporary Songs – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  91. «Adult Pop Airplay Songs – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  92. «Hot Rock & Alternative Songs – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  93. «ARIA Charts – Accreditations – 2021 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  94. «Canadian single certifications – Taylor Swift – willow». Music Canada.
  95. «Danish single certifications – Taylor Swift – Willow». IFPI Danmark. Վերցված է May 17, 2022-ին.
  96. «Norwegian single certifications – Taylor Swift – Willow» (Norwegian). IFPI Norway.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  97. «Wyróżnienia – Złote płyty CD - Archiwum - Przyznane w 2021 roku» (Polish). Polish Society of the Phonographic Industry.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  98. «British single certifications – Taylor Swift – Willow». British Phonographic Industry.
  99. «American single certifications». Recording Industry Association of America.
  100. «Hot/Modern/AC Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  101. «Top 40/M Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  102. «TAYLOR SWIFT "Willow" | (Radio Date: December 18, 2020)». radiodate.it. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել