VLC մեդիա նվագարկիչ

ազատ և բաց ելակետային կոդով մեդիա նվագարկիչ և հոսարկման մեդիա սպասարկիչ

VLC մեդիա նվագարկիչ (նախկինում VideoLAN Client և սովորաբար հայտնի է որպես պարզապես VLC), դյուրատար, բազմապլատֆորմային նվագարկող և մեդիայի հաղորդման սպասարկիչ ազատ և բաց ելակետային կոդով ծրագրային ապահովում, պատրաստաված VideoLan նախագծի կողմից։ VideoLAN Client նշանակում է Տեսացանց հաճախորդ կրճատ ՏՑՀ։

VLC մեդիա նվագարկիչ
Изображение логотипа
Տեսակազատ և բաց ծրագրային ապահովում, video player?, audio player software?, մեդիափլեյեր, բջջային հավելված, ծրագիր և transcoder?
Նախագծումը՝VideoLAN, Jean-Baptiste Kempf?[1], Rafaël Carré? և Felix Paul Kühne?
Գրված է՝Սի (ծրագրավորման լեզու)[2], C++[3] և Objective-C[4]
ԻնտեսֆեյսQt[5][6], ncurses?[6] և Cocoa[6]
ՕՀGNU/Linux[7][8], Windows[9][8], մաքՕՍ[10][8], ԲիԷսԴի[11][8], BeOS[8], Անդրոիդ[12][8], iOS[8][13], ChromeOS[8][13], Սոլարիս[14][8], Syllable Desktop[15], FreeBSD[16], NetBSD[14], OpenBSD?[14], QNX[14] և OS/2[14][8]
Առկա է48 լեզուներով[17]
Լույս տեսավ՝1996[18]
ՊլատֆորմIA-32, x64, ARM, MIPS, PowerPC
Կարդագող ֆայլերի ֆորմատMPEG-TS[19], MP3[19], Audio Video Interleave[19], Advanced Systems Format[19], Windows Media Video[19], Windows Media Audio[19], Նիշքի QuickTime ֆորմատ[19], ֆայլի 3GPP ֆորմատ[19], Ogg[19], Annodex?[19], Matroska[19], RealMedia[19], WAV[19], ADTS[19], FLAC[19], FLV[19], MXF[19], Standard MIDI File?[19], Creative Voice File?[19], XML Shareable Playlist Format?[20], True Audio, version 1?[21], VOB[21], DVD data file and backup data file?[21], Adaptive Multi-Rate audio codec?[22] և Audio Interchange File Format[22]
Զարգացման կարգավիճակարդի
ԱրտոնագիրLGPLv2.1+?[23]
Սխալնելի հայտման էջcode.videolan.org/videolan/vlc/-/issues/
Կայքvideolan.org/vlc/(անգլ.)
Ելակոդcode.videolan.org/videolan/vlc
 VLC media player Վիքիպահեստում

VLC մեդիա նվագարկիչն աջակցում է բազմաթիվ ձայնա և տեսասեխմումների մեթոդներ և նիշքի ձևաչափեր, ներառյալ DVD-Video֊ներ, video CD֊ներ և հոսարկման հաղորդակարգեր։ Այն նույնպես ունակ է համակարգչային ցանցով հաղորդելու և տրանսկոդավորելու մուլտիմեդիա ֆայլեր[24]։

VLC֊ի բաշխումը լռելյայն պարունակում է բազմաթիվ ազատ ապակոդավորման և կոդավորման գրադարաններ, ազատելով սեփականատիրական հավելումների գտնելու և կարգավորելու անհրաժեշտությունից։ VLC֊ի կոդեկների մեծամասնությունը FFmpeg նախագծի «libavcodec» գրադարանի կողմից են տրամադրվում, բայց հիմանականում օգտագործվում են իր իսկ muxer֊ները և demuxer֊ները, ինչպես նաև իր իսկ պրատակոլի իրականացումները։ Այն նաև իր ճանաչումն է գտել որպես Linux֊ի և OS X֊ի վրա կոդավորված DVD֊ները բացելու հնարավորությամբ առաջին նվագարկիչ, օգտագործելով «libdvdcss» DVD֊ի ապակոդավորման գրադարանը։

Պատմություն

խմբագրել

VideoLan նախագիծը սկզբնապես՝ 1996 թվականին, եղել է համալսարանական նախագիծ։ VLC֊ի հապավումը ժամանակին բացվում էր որպես «VideoLAN Client», երբ VLC֊ին էր VideoLAN նախագծի բաժանորդային ծրագիր էր։ Բայց քանի որ VLC֊ն սոսկ միայն բաժանորդային ծրագիր չէ, այդ հապավումը այլևս չի վերագրվում[25][26]։

Այն նախատեսված էր համալսարանական ցանցով սպասարկչի կողմից հաղորդված տեսանյութեր դիտելու համար բաժանորդային ծրագիր լիներ։ Սկզբնապես ծրագրավորված լինելով «École Centrale Paris» ուսանողների կողմից, այն հիմա ծրագրավորվում է աջակցողների կողմից ողջ աշխարհից և կորդինացվում «VideoLAN» շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից։

1998 թվականին զրոյից ամբողջովին վերծրագրավորվելով, այն 2001 թվականի փետրվարի 1֊ին École Centrale Paris ինստիտուտի գլխավորի թույլտվությամբ թողարկվեց GNU GPL֊ով։ Սպասառու ծրագրային գործառությունները VideoLAN Server֊ից (VLS) հիմնականում ներգրավվել են VLC֊ի մեջ և հետագայում հեռացվել[27]։ Նախագծի անվանումը փողարինվեց VLC մեդիա նվագարկիչ֊ով, որովհետև այլևս գոյություն չուներ բաժանորդ֊սպասառու ենթակառուցվածքը։

Կոնի պատկերանիշը École Centrale֊ի հեռահաղորդակցության ուսանողական ընկերության կողմից հավաքված ճանապարհատրանսպորտային կոների հիշատակումն է[28]։ Richard Øiestad֊ի ձեռքով նախագծած կոնի պատկերանիշի դիզայնը ցածր տարալուծման տարբերակից[29] փոխարկվել է համակարգչով ստեղծված բարձր տարալուծման տարբերակի 2006 թվականին[30]։

13 տարի ծրագրավորվելուց հետո, 2009 թվականի հուլիսի 7֊ին թողարկվեց VLC մեդիա նվագարկչի 1.0.0 տարբերակը[31]։ VLC մեդիա նվագարկչի տարբերակ 2.0.0֊ը թողարկվել է 2012 թվականի փետրվարի 18֊ին[32][33]։

2011 և 2012 թվականներին VLC֊ի շատ մասեր վերարտոնագրվել են GNU LGPL֊ով[34][35]։

VLC֊ն առաջինն է sourceforge.net֊ի միջին բեռնումների քանակով[36] և բեռնվել է ավելի քան 1.3 բիլիոն անգամ[37]։

VLC֊ն այժմ հնարավոր է ձեռք բերել iPad֊ի, iPhone֊ի և iPod Touch֊ի համար Apple֊ի App Store֊ից։ Այն կար նաև նախկինում, բայց GPL֊ի ու iTunes Store֊ի համաձայնագրի հետ օրինական հակասության պատճառով հեռացվել էր[38], այնուամենայնիվ հետո վերականգնվեց Մոզիլլայի հանրային արտոնագրի տակ[39]։ Անդրոիդի համար VLC֊ի վրա աշխատանքները սկսվեցին 2010 թվականին և բետա տարբերակը այլժմ հնարավոր է ներբեռնել Google Play store֊ից[40][41]։ Windows Store֊ի տարբերակը ի հայտ եկավ 2014 թվականի մարտի 13֊ին։ Աջակցումը Windows RT֊ի, Windows Phone֊ի և հավանաբար Xbox One֊ի համար նույնպես ծրագրավորման փուլում են[42]։

Նախագծման սկզբունքներ

խմբագրել

Մոդուլյար կառուցված

խմբագրել

VLC֊ն, ինչպես մուլտիմեդիա կառուցվածքների (անգլ.՝ framework) մեծամասնությունը, ունի չափազանց մոդուլյար կառուցվածք, որը հեշտացնում է մոդուլների/հավելումների ընդգրկումը նոր նիշքերի ձևաչափեր, կոդեքներ և հոսքի հաղորդակարգեր բացելու համար։ VLC 1.0.0 ունեցել է ավելի քան 380 մոդուլներ[43]։

VLC֊ի միջուկը դինամիկ կերպով ստեղծում է իր ընդգրկած մոդուլների պատկերը կախված դրությունից՝ ներածման հաղորդակարգից, ներածվող նիշքի ձևաչափից, կոդեկից, տեսաքարտի հնարավորություններից և հարաչափերից։ VLC֊ում ամեն ինչ հանդես է գալիս հավելումների տեսքով, ինչպիսիք են միջերեսները, ձայնա և տեսա արտածումները, կառավարման գործիքները, կոդեկները և ձայնա և տեսաֆիլտրները։

Միջերեսներ

խմբագրել

VLC֊ում միջերեսները հանդես են գալիս որպես հավելվածներ, ինչը նշանակում է VLC֊ի միջուկը կարող է գործարկվել մեկ կամ մի քանի միջերեսով, կամ նույնիսկ առանց որևիցե միջերեսի։

Լռելյայն Windows֊ի և Լինուքսի համար GUI֊ն հիմնված է Qt 4֊ի վրա, OS X֊ի համար՝ Cocoa֊ի վրա, իսկ BeOS֊ի համար՝ Be API֊ի վրա, և բոլորն էլ ունեն համանման ստանդարտ միջերես։ Հին լռելյայն GUI֊ն հիմնված էր wxWidgets֊ի վրա Windows֊ի և Լինուքսի համար[44]։

Միջերեսը ներառում է նաև քողարկված հատկություն, որը թույլ է տալիս VLC֊ի ճանապարհատրանսպորտային կոնի պատկերանիշը փոխել ձմեռ պապի գլխարկ կրող կոնով։ Պատկերանիշը փոխվում է դեկտեմբեր 18֊ին՝ Սուրբ ծննդից մեկ շաբաթ առաջ (ըստ կաթոլիկ եկեղեցու) և հետ է ուղղվում իր սովորական տեսքին հունվարի մեկին։

VLC֊ին ունի չափազանց հարմարեցվող շապիկներ իր skins2 միջերեսի շնորհիվ, նույնպես Winamp 2֊ի և XMMS֊ի շապիկներն են աջակցվում։ Հարմարեցվող շապիկների հատկությունը հնարավոր է խափանվի կախված օգտագործվող տարբերակից։ Շապիկները չեն աջակցվում VLC֊ի Mac OS X֊ի տարբերակում։

Տերմինալով օգտվողների համար VLC֊ին ունի հեռակա կառավարման միջերես և ncurses միջերես։ Քանի որ VLC֊ին կարող է օգտագործվել որպես հաղորդման սպասառու ծրագիր, ի տարբերություն մեդիա նվագարկիչի, այս հեռակառավարման հնարավորությունը շատ օգտակար է։ Հեռակառավարման միջերեսը տեքստային է։ Կան նաև telnet և HTTP (Ajax) միջերեսներ։

Կառավորում

խմբագրել

Ի հավելումն այս միջերեսներին, VLC֊ն հնարավոր է կառավարել տարբեր եղանակներով․

  • Կարգավորվող թեժ ստեղներ
  • Մկնիկի շարժմունքներ
  • Հեռակառավորման վահանակներ (LIRC)
  • D-Bus
  • Հեռակառավարման ծրագիր շարժական օպերացիոն համակարգերի (Անդրոիդ, Symbian և iOS) համար

Յուրահատկություններ

խմբագրել

Քանի որ VLC֊ին փաթեթի հիման վրա մեդիա նվագարկիչ է, այն ունակ է նվագարկելու գրեթե բոլոր տեսանյութերը։ Այն կարող է նաև նվագարկել որոշ նիշքեր, եթե անագամ վնասված, թերի կամ չավարտված են, ինչպիսիք են նիշքեր, որ դեռ բեռնվում են թորրենթով (P2P ցանցով)։ Այն նույնպես նվագարկում է m2t MPEG transport stream֊ների (.TS) նիշքեր, որոնք անգամ դեռ թվայնացման փուլում են HDV տեսախցիկից Firewire մալուխով, հնարավորություն տալով հետևելու տեսանյութին։ Նվագարկիչ նաև ունակ է օգտագործելու libcdio֊ն .iso նիշքեր մուտք գործելու համար և օգտատերերին թույլ տալով նվագարկել նիշքեր անմիջապես սկավառակային պատկերի (անգլ.՝ disk image) մեջ անգամ եթե օգտատիրոջ օպերացիոն համակարգը չի կարողանում ուղղակիորեն աշխատել .iso պատկերների հետ։

VLC֊ին աջակցում է բոլոր ձայնա և տեսաձևաչափերը, որոնք աջակցվում են libavcodec֊ի և libavformat֊ի կողմից։ Սա նշանակում է, որ VLC֊ին կարող է նվագարկել H.264 կամ MPEG-4 Part 2 տեսանյութեր, ինչպես նաև աջակցել FLV կամ MXF նիշքի ձևաչափեր անմիջապես տեղակայումից հետո՝ անպատրաստից, օգտագործելով FFmpeg֊ի գրադարանները։ Այլապես VLC֊ն ունի մոդուլներ այն կոդեկների համար, որոնք հիմնված չեն FFmpeg֊ի գրադարանների վրա։ VLC֊ն այն ազատ ծրագրային DVD նվագարկիչներից է, որ անտեսում է DVD֊ի շրջանային կոդովորումը (անգլ.՝ DVD region coding) RPC-1 ներկառուցված ծրագրաշարով սկավառակային հիշասարքերի վրա, հնարավորություն տալով նվագարկել սահմանափակված տարածելիության պարունակությունները անկախ գտնվելու վայրից։ Այնուամենայնիվ սա չի վերաբերվում RPC-2 ներկառուցված ծրագրաշարով հիշասարքերին, քանի որ այս դեպքում շրջանային կոդավորումը պարտադրվում է հենց հիշասարքի կողմից, սակայն այլ շրջանի համար նախատեսված սկավառակները էլի կորող են բացվել «կոպիտ ուժի» (անգլ.՝ brute force) հարձակման մեթոդով։ VLC մեդիա նվագարկիչը ունի զտիչներ, որոնք կարող են աղավաղել, պտտել, երկփեղկել, վերահյուսել և արտացոլել տեսանյութերը (անգլ.՝ distort, rotate, split, deinterlace և mirror), ինչպես նաև ավելացնել պատկերանիշի վերածածկ։ Այն նաև կարող է արտածել տեսանյութը «ASCII art֊ի» տեսքով։

VLC մեդիա նվագարկիրը կարող է նվագարկել VHS֊ից CapDVHS.exe֊ի օգնությամբ թվայնացված HD տեսագրությունները։ FireWire կապի օգտագործման դեպքում VLC֊ն ունակ է հաղորդելու ուղիղ եթեր ապակոդավորված պարունակությունը։ VLC մեդիա նվագարկիչը կարող է ցուցադրել նվագարկվող տեսանյութը որպես էկրանի ֆոն, ինչպես Windows DreamScene կաներ, օգտագործելով DirectX (միայն հնարավոր է Windows֊ի վրա)։ VLC֊ն կարող է տեսագրել էկրանը screencast֊ի համար։

VLC֊ն կարելի է տեղակայել կամ գործարկել հենց USB ֆլեշ հիշասարքից կամ այլ արտաքին հիշասարքից։ VLC֊ն հնարավոր է ընդլայնվել սկրիպտավորմամբ․ այն օգտագործում է Lua սկրիպտավորման լեզուն[45][46]։ VLC֊ն կարող է նվագարկել AVCHD ձևաչափով տեսանյութերը (չափազանց սեխմված ձևաչափ, որ օգտագործվում է վերջին արտադրության HD տեսախցիկներում)։ VLC֊ն կարող է ստեղծել բազմաթիվ երաժշտական տեսողականցումներ (անգլ.՝ music visualization)։ Ծրագիրը ունակ է մեդիա նիշքերը փոխարկելու տարբեր աջակցվող ձևաչափերի[47]։

ՕՀ համատեղելիություն

խմբագրել

VLC մեդիա նվագարկիչը բազմահարթակային ծրագիր է իր տարբերակներով Windows֊ի, OS X֊ի, iOS֊ի, Լինուքսի, Անդրոիդի, BSD֊ի, BeOS֊ի, OS/2֊ի, Solaris֊ի, Syllable֊ի and QNX֊ի համար[48]։ Այնուամենայնիվ VLC մեդիա նվագարկչի փոխհամատեղելիությունը տարբերակների և տարբեր ՕՀ֊ների տարբերակների միջև չի պահպանվում[49]։ Կան նաև 64֊բիթանոց տարբերակները և փորձնական տարբերակը 64֊բիթանոց Windows֊ի համար[50]։

Windows 8֊ի աջակցում

խմբագրել

VLC֊ի տարբերակը Windows 8֊ի համար աջակցվում է Kickstarter֊ի արշավով, որպեսզի ավելացվի աջակցումը Microsoft֊ի նոր Մետրո տեսքին համապատասխան գրաֆիկական միջերես, որը կաշխատի Windows Runtime֊ով։ Այն կբերի DVD֊ների, VCD֊ների և չկոդավորված Blu-ray սկավառակների աջակցումը, որոնցից ոչ մեկ չի աջակցվում Windows 8֊ում[51]։ Բոլոր արդեն իսկ գոյություն ունեցող յուրահատկությունները՝ ներառյալ տեսազտիչները, ենթագրերի աջակցումը և ձայնային հավասարակշռիչը (անգլ.՝ equalizer), կներառվեն Windows 8֊ում։

VLC֊ի բետա վարկածը Windows 8֊ի համար թողարկվել էր Microsoft Store֊ում 2014 թվականի մարտի 13֊ին։

Անդրոիդի աջակցում

խմբագրել

2012 թվականի մայիսին VLC֊ի թիմը հաղորդեց, որ VLC֊ի տարբերակը Անդրոիդի համար պատրաստվում է[52]։ Բետա վարկածը ներբեռնելի է Google Play֊ից[53]։

VLC֊ի կիրառությունը այլ ծրագրերի հետ

խմբագրել
libVLC
 
 
Տեսակազատ և բաց ծրագրային ապահովում, video player?, audio player software?, մեդիափլեյեր, բջջային հավելված, ծրագիր և transcoder?
Նախագծումը՝VideoLAN նախագիծ
Գրված է՝C
ԻնտեսֆեյսQt[5][6], ncurses?[6] և Cocoa[6]
ՕՀGNU/Linux[7][8], Windows[9][8], մաքՕՍ[10][8], ԲիԷսԴի[11][8], BeOS[8], Անդրոիդ[12][8], iOS[8][13], ChromeOS[8][13], Սոլարիս[14][8], Syllable Desktop[15], FreeBSD[16], NetBSD[14], OpenBSD?[14], QNX[14] և OS/2[14][8]
Առկա էբազմալեզու[54]
Լույս տեսավ՝փետրվարի 1, 2001
ՊլատֆորմIA-32, PowerPC, x86_64, ARM և MIPS?
Կարդագող ֆայլերի ֆորմատMPEG-TS[19], MP3[19], Audio Video Interleave[19], Advanced Systems Format[19], Windows Media Video[19], Windows Media Audio[19], Նիշքի QuickTime ֆորմատ[19], ֆայլի 3GPP ֆորմատ[19], Ogg[19], Annodex?[19], Matroska[19], RealMedia[19], WAV[19], ADTS[19], FLAC[19], FLV[19], MXF[19], Standard MIDI File?[19], Creative Voice File?[19], XML Shareable Playlist Format?[20], True Audio, version 1?[21], VOB[21], DVD data file and backup data file?[21], Adaptive Multi-Rate audio codec?[22] և Audio Interchange File Format[22]
ԱրտոնագիրGNU Lesser General Public License
Սխալնելի հայտման էջcode.videolan.org/videolan/vlc/-/issues/
Կայքwiki.videolan.org/LibVLC
Ելակոդcode.videolan.org/videolan/vlc
  VLC media player Վիքիպահեստում

Մի քանի Հավելվածների ծրագրավորման միջերեսեներ (API) կարող են միանալ VLC֊ին և օգտագործել դրա գործառությունը․

  • libVLC API – VLC֊ի միջուկը, C և C++ լեզուների համար
  • VLCKit – Objective-C կառույց Mac OS X֊ի համար
  • JavaScript API – ActiveX API֊ի էվոլյուցիա և Ֆայրֆոքսի ինտեգրացիա
  • D-Bus controls
  • Go binding[55]
  • C# միջերես
  • Python controls[56]
  • Java API[57]
  • DirectShow զտիչներ[58]
  • Delphi/Pascal API: PasLibVlc «Robert Jędrzejczyk֊ի» կողմից[59]
  • Free Pascal bindings և Object-oriented programming wrapper component, via the libvlc.pp and vlc.pp units. This comes standard with the Free Pascal Compiler as of 2012-11-06.[60]
  • Phonon multimedia API for Qt and KDE applications can optionally use VLC as a backend.

Վեբ դիտարկիչի հավելումներ

խմբագրել

Windows֊ի, Լինուքսի, OS X֊ի և այլ Unix֊անման հարթակներում VLC֊ն տրամադորում է NPAPI հավելումը (անգլ.՝ plugin)[61], որը օգտատերերին հնարավորություն է տալիս դիտել վեբկայքերում ընդգրկված QuickTime, Windows Media, MP3 և Ogg նիշքերը առանց հավելյալ ծրագրերի օգտագործման։ Այն աջակցում է բազմաթիվ վեբ դիտարկիչներ ներառյալ Mozilla Firefox֊ը և այլ Netscape֊ի հիմքով դիտարկիչները; Safari֊, Google Chrome-ը և այլ WebKit֊ի հիմքով դիտարկիչները; և Opera֊ն։ Google֊ն օգտագործել է այս հավելումը իր տեսանվագարկիչի (անգլ.՝ Google Video Player) դիտարկիչների համար հավելումը պատրաստելու համար մինչև Adobe Flash֊ին անցնելուն[62]։

0.8.2 տարբերակից սկսած VLC֊ն նույնպես տրամադրում է ActiveX հավելում, որը թույլ է տալիս դիտել կայքերում ընդգրկված QuickTime (MOV), Windows Media, MP3 և Ogg նիշքերը Internet Explorer օգտագործելուց։

Ծրագրեր, որոնք օգտագործում են VLC հավելումը

խմբագրել

VLC֊ն կարող է գործածել թերատ նիշքերը և որոշ դեպքերում կարող է օգտագործվել բեռնվող նիշքերը նախադիտելու համար։ Մի քանի ծրագրեր օգտագործում են այս յուրահատկությունը, ինչպիսիք են eMule֊ը և KCeasy֊ն։ Ազատ և բաց ելակետային կոդով Ինտերնետ հեռուստատեսային հավելված Miro֊ն նույնպես օգտագործում է VLC֊ի կոդը։ HandBrake֊ը՝ բաց ելակետային կոդով տեսաայլագրիչը (անգլ.՝ video encoder), բեռնում է libdvdcss֊ը VLC մեդիա նվագարկչից։ JuceVLC֊ն նույնպես օգտագործում է libVLC API֊ն։

Աջակցվող ձևաչափեր

խմբագրել

Ներածման ձևաչափեր

խմբագրել

VLC֊ն կարող է կարդալ բազում ձևաչափեր կախված օպերացիոն համակարգից, որտեղ VLC֊ն աշխատում է, ներառյալ[63].

Պարունակի ձևաչափեր

3GP[64], ASF, AVI, DVR-MS, FLV, Matroska, MIDI[65], QuickTime֊ի նիշքերը, MP4, Ogg, OGM, WAV, MPEG-2 Elementary stream, MPEG program stream, MPEG transport stream, PVA, MP3), AIFF, Raw audio, Raw DV, MXF, VOB, RealMedia, DVD-Video, VCD, SVCD, CD Audio, DVB

Տեսաձևաչափեր
Cinepak, Dirac, DV, H.263, H.264/MPEG-4 AVC, H.265/MPEG HEVC[66], HuffYUV, Indeo 3[67], MJPEG, MPEG-1, MPEG-2, MPEG-4 Part 2, RealVideo 3 և 4[68], Sorenson, Theora, VC-1[69], VP5[69], VP6[69], VP8, VP9[66], DNxHD, Prores և որոշ WMV֊ներ։
Ձայնաձևաչափեր
AAC, Dolby AC-3, Apple Lossless (ALAC), Adaptive Multi-Rate[64], Digital Theater System, DV Audio, XM, FLAC, Impulse Tracker, MACE, Mod, Monkey's Audio, MP3, Opus[70], PLS, QCP, QDM2/QDMC, RealAudio[71], Speex, Screamtracker 3/S3M, TTA, Vorbis, WavPack[72], WMA (WMA 1/2, WMA 3 partially).[73]
Ենթագրեր
DVD-Video, SVCD, DVB, OGM, SubStation Alpha, SubRip, Advanced SubStation Alpha, MPEG-4 Timed Text, Text file, VobSub, MPL2[74], Teletext.[74]
Ցանցային հաղորդակարգեր
UDP, Real-time Transport Protocol (unicast կամ multicast), HTTP, FTP, Microsoft Media Services, Real Time Streaming Protocol (RTSP), Real Time Messaging Protocol (RTMP), RSS/Atom
Տեսակորզիչ սարքեր
Video4Linux (Լինուքսի վրա), DirectShow (Windows֊ի վրա), էկրան (տեսագրում), թվային հեռուստացույց (DVB-C, DVB-S, DVB-T, DVB-S2, DVB-T2, ATSC, Clear QAM)

Արտածման ձևաչափեր

խմբագրել

VLC֊ն կարող է փոխարկել կամ հաղորդել տեսանյութը կախված օպերացիոն համակարգից տարբեր ձևաչափերով․

Պարունակի ձևաչափեր
ASF, AVI, FLV[74], Fraps[74], MP4, Ogg, WAV, MPEG-2 (Elementary stream, Program stream, Transport stream, PVA, MP3), MPJPEG, FLAC, QuickTime֊ի ձևաչափ, Matroska, WebM
Տեսաձևաչափեր
H.263, H.264/MPEG-4 AVC, MJPEG, MPEG-1, MPEG-2, MPEG-4 Part 2, VP5[69], VP6, VP8[69], VP9[66], Theora, DV, Dirac
Ձայնաձևաչափեր
AAC, Dolby AC-3, DV Audio, FLAC, MP3[75], Speex, Vorbis
Հոսքի հաղորդակարգեր
UDP, HTTP, Real-time Transport Protocol (RTP), Real Time Streaming Protocol (RTSP), Microsoft Media Services

Օրինականություն

խմբագրել

VLC մեդիա նվագարկչի տեղադրիչը Mac OS X֊ի և Windows֊ի համար ներառում է «libdvdcss» DVD֊ի ապաայլագրման գրադարանը, չնայած որ այս գրադարանը որոշ իրավասության շրջաններում իրավաբանորեն արգելված է[76][77]։

Հայաստան

խմբագրել

Հայաստանում VLC մեդիա նվագարկիչն ազատորեն կարող է օգտագործվել և տարածվել։ Ի տարբերություն ԱՄՆ֊ի, Հայաստանում և մի շարք այլ ԵՄ երկրներում օրինական ոչ մի սահմանափակում չկա VLC֊ի համար համեմատաբար ավելի ազատ օրենքների շնորհիվ։

VLC մեդիա նվագարկիչն ունակ է կարդալու տեսա և ձայնատվյալները DVD֊ներից, որոնք ունեն «Content Scramble System» (CSS) այլագրում, չնայած նրան որ VLC մեդիա նվագարկիչը չունի CSS ապաայլագրման արտոնագիրը[78]։ Ոչ իրավազոր CSS֊այլագրված DVD֊ի պարունակության ապաայլագորումը կամ առանց թույլատվության CSS֊ի ապաայլագրման գործիքների տարածումը խախտում է ԱՄՆ «Թվային հազարամյակի հեղինակային իրավունքների» ակտը (անգլ.՝ Digital Millennium Copyright Act)[78]: CSS֊այլագրված DVD֊ների պարունակության ապաայլագորւմը ժամանակավորապես թույլ է տրվել որոշ նպատակների համար (ինչպիսիսք են վավերագրական կինեմատոգրաֆիան, որ DVD֊ի պարունակության կարճ հատվածներ է օգտագործում քննադատության և մեկնաբանության նպատակով) «Թվային հազարամյակի հեղինակային իրավունքների» ակտի օրենqի շրջանցման դեմ թույլատվագրի ներքո, որը արձակվել ԱՄՆ հեղինակային իրավունքների գերատեսչության կողմից 2010 թվականին[79]։ Այնուամենայիվ այս թույլատվագրերը չեն տարածվում «Թվային հազարամյակի հեղինակային իրավունքների» ակտի կողմից CSS֊ապաայլագրման գործիքների արգելքի վրա ինչպիսին է VLC֊ն[80]։

Նշումներ և ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jean-Baptiste Kempf : VLC, la success-story d'un entrepreneur français
  2. The vlc Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  3. The vlc-android Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  4. https://www.sololearn.com/Discuss/325765/which-language-is-used-to-develop-vlc-player
  5. 5,0 5,1 Qt Interface
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 VLC playback Features
  7. 7,0 7,1 https://web.archive.org/web/20180325001937/https://www.videolan.org/vlc/#download
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 15 years of VLC and VideoLAN — 2016.
  9. 9,0 9,1 https://www.videolan.org/vlc/download-windows.html
  10. 10,0 10,1 https://www.videolan.org/vlc/download-macosx.html
  11. 11,0 11,1 https://www.videolan.org/vlc/#download
  12. 12,0 12,1 https://www.videolan.org/vlc/download-android.html
  13. 13,0 13,1 13,2 13,3 http://www.videolan.org/vlc/#download
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 http://videolan.org/vlc/#download
  15. 15,0 15,1 http://videolan.org/vlc/download-syllable.html
  16. 16,0 16,1 http://videolan.org/vlc/download-freebsd.html
  17. «VideoLAN internationalization». VideoLAN. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  18. https://www.videolan.org/videolan/
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 19,14 19,15 19,16 19,17 19,18 19,19 19,20 19,21 19,22 19,23 19,24 19,25 19,26 19,27 19,28 19,29 19,30 19,31 19,32 19,33 19,34 19,35 19,36 19,37 VLC Features
  20. 20,0 20,1 https://wiki.videolan.org/XSPF/
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 http://www.videolan.org/vlc/features.html
  22. 22,0 22,1 22,2 22,3 https://github.com/usnationalarchives/digital-preservation/blob/master/Digital%20Audio%20Formats/NARA_PreservationActionPlan_DigitalAudio_20190801.pdf
  23. Press Release on libVLC relicensing to LGPL - VideoLANVideoLAN, 2011.
  24. «VLC playback Features». VideoLAN. Վերցված է 012-01-02-ին.
  25. Jean-Baptiste Kempf (2006 թ․ նոյեմբերի 23). «VLC Name». Yet another blog for JBKempf. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.
  26. VideoLAN Team. «Intellectual Properties». VideoLAN Wiki. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.
  27. «The streaming solution». VideoLAN. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
  28. Jon Lech Johansen (2005 թ․ հունիսի 23). «VLC cone». So sue me: Jon Lech Johansen’s blog. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.
  29. «vlc48x48.png». VideoLAN Project. Արխիվացված է օրիգինալից (PNG) 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
  30. «vlc48x48.png». VideoLAN Project. Արխիվացված է օրիգինալից (PNG) 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
  31. Ryan Paul (2009 թ․ հուլիսի 8). «VLC 1.0 officially released after more than 10 years of work». Ars Technica. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  32. «VLC reaches 2.1.2». VideoLAN. 2013 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  33. «Une nouvelle version du lecteur multimédia VLC, dix ans après sa création» [New version of VLC media player 10 years after its first creation]. Le Monde (French). 2012 թ․ փետրվարի 20. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. «Press Release on libVLC relicensing to LGPL». VideoLAN. 2011 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  35. «Press Release on modules relicensing to LGPL». VideoLAN. 2011 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  36. «Top Project Listings». SourceForge. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  37. «Top Project Listings». VideoLAN. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  38. «Apple pulls VLC media player from the App Store». MacNN. 2011 թ․ հունվարի 7. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  39. VLC under Mozilla public relaunched. Accessed 10/10/2013
  40. «VLC on Android». Spill the Beans. 2011 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին-ին.
  41. «VLC media player for Android». VideoLan. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին-ին.
  42. https://www.kickstarter.com/projects/1061646928/vlc-for-the-new-windows-8-user-experience-metro/posts
  43. «VLC media player List of modules». VLC media player trac system. VideoLAN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  44. Jean-Baptiste Kempf (2007 թ․ փետրվարի 10). «Qt4 Interface». Yet another blog for JBKempf. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  45. «Addons for VLC». www.vlc-addons.org. VideoLAN. 2013 թ․ հունվարի 10. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  46. «Scripting VLC in lua». the videolan forums. VideoLAN. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  47. Brad Chacos (2012 թ․ հոկտեմբերի 10). «How to master VLC, the ultimate Windows media player for power users». Video players review & comments. PC World. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  48. «Official Downloads of VLC media player». Videolan.org. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  49. «VLC 2.0 and Windows 2000». VideoLAN Forums. VideoLAN. 2012 թ․ փետրվարի 28. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  50. «Download official VLC media player for Windows». Videolan.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  51. «Beta for Windows 8 VLC app to be sent to Kickstarter backers this month». neowin.net. 2012 թ․ մարտի 11. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  52. «VLC media player for Android». VideoLAN. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  53. «VLC for Android Beta». Google Play. 2012 թ․ հուլիսի 2. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  54. https://www.videolan.org/developers/i18n/
  55. «Go binding Project». Github.com. 2010 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6–ին-ին.
  56. «Python bindings - VideoLAN Wiki». Wiki.videolan.org. 2010 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6–ին-ին.
  57. «Java binding Project». Wiki.videolan.org. 2010 թ․ հունվարի 25. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6–ին-ին.
  58. Anderson, Dean; Lamberson, Jim (2007). «Using VideoLan VLC in DirectShow». An open source bridge from VLC to DirectShow. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
  59. Prog.olsztyn.pl «libvlc for Delphi and FreePascal». Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  60. «SubVersion commit r22943 in the Free Pascal repository». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  61. «Chapter 4. Advanced use of VLC». Videolan.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6–ին-ին.
  62. «Open Source Patches and Mirrored Packages». Google Code. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6–ին-ին.
  63. «VLC features list». VideoLAN Project. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.
  64. 64,0 64,1 Until VLC 1.1.0, to use AMR as audio codec, VLC and FFmpeg had be compiled with AMR support. This is because the AMR license is not compatible with the VLC license.
  65. This feature needs sound fonts and might not work on every OS. Support under Windows was dropped after version 2.0.8 due to security issues.
  66. 66,0 66,1 66,2 «VLC 2.1.2 Rincewind». VideoLAN. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  67. Indeo 4 and 5 codecs are not supported
  68. from 0.9.9 and over
  69. 69,0 69,1 69,2 69,3 69,4 This is from the 0.8.6 version.
  70. «VLC 2.0.4 Twoflower». VideoLAN. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19–ին-ին.
  71. RealAudio playback is provided through the FFmpeg library which only supports the Cook (RealAudio G2 / RealAudio 8) decoder at the moment.
  72. As of 2010, only supported in mono and stereo, so no multichannel support.
  73. VideoLAN team. «VLC playback Features». Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
  74. 74,0 74,1 74,2 74,3 This is present in 0.9.0 and newer version.
  75. VLC must be compiled with mp3lame support
  76. «VideoLAN - Frequently Asked Questions». VideoLAN. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  77. «VideoLAN - Legal». VideoLAN. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  78. 78,0 78,1 Horton, Steve (2009 թ․ հուլիսի 17). «VLC Video Player's New DVD-Copying Feature Could Run Afoul of the MPAA». PCWorld. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12–ին-ին.
  79. «Rulemaking on Exemptions from Prohibition on Circumvention of Technological Measures that Control Access to Copyrighted Works». US Copyright Office. 2010 թ․ հուլիսի 28. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14–ին-ին.
  80. von Lohmann, Fred (2005). «DMCA Triennial Rulemaking: Failing Consumers Completely». Electronic Frontier Foundation. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14–ին-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել