FLAC (անգլ.՝ Free Lossless Audio Codec)- հանրահայտ ազատ կոդեկ, նախատեսված է ձայնային նիշքերի առանց կորստի սեղմման համար։

FLAC
FLAC logo inverted.png
Flac logo vector.svg
Ընդլայնում.flac
MIMEaudio/x-flac
ՄշակողXiph.Org Foundation
Հրատարակված է20 հուլիսի 2001
Ֆորմատի տեսակaudio codec? և ազատ ծրագրային ապահովում
Ծրագրավորման լեզուC[1]
Կայքxiph.org/flac
Free Lossless Audio Codec Վիքիպահեստում

Ի տարբերություն սեղմումը կորստով ապահովող (MP3, AAC, WMA, Ogg Vorbis) ձայնային կոդեկների, FLAC-ը՝ ինչպես ցանկացած այլ lossless-կոդեկ, ձայնային հոսքից ոչ մի տեղեկություն չի հեռացնում և հարմար է ինչպես բարձրորակ ձայնավերարտադրող սարքավորմամբ երաժշտություն լսելու, այնպես էլ ձայնային հավաքածուի արխիվացման համար։

Այսօր բազմաթիվ դյուրատար աուդիոնվագարկիչների և մասնագիտացված ձայնային համակարգերի ձայնային հավելվածներ ընդունում են FLAC ֆորմատը։ Այն ունի մեծ թվով բազմապիսի սարքային իրացումներ[2]:

Տեղեկություններ ֆորմատի մասինԽմբագրել

Ձայնային հոսքԽմբագրել

Հոսքի հիմնական մասեր են հանդիսանում.

  • Չորս բայթ «fLaC»-ից կազմված տողը
  • STREAMINFO մետատվյալների բլոկը
  • Մետատվյալների այլ ոչ պարտադիր բլոկները
  • Ձայնային շրջանակները։

Առաջին չորս բայթերը նույնականացնում են FLAC հոսքը։ Դրանց հաջորդող մետատվյալները պարունակում են հոսքի մասին տվյալներ, այնուհետև գալիս են սեղմված ձայնային տվյալները։

ՄետատվյալներԽմբագրել

2010 թվականի մարտի 10-ի դրությամբ libflac-1.2.1 -ում որոշված են բլոկների հետևյալ տիպերը. treamInfo, Padding, Application, SeekTable, VorbisComment, CueSheet, Picture, Unknown։Մետատվյալների բլոկները կարող են լինել ցանկացած չափի, դժվարություն չի ներկայացնում նոր բլոկների ավելացումը։ Մետատվյալների անհայտ բլոկները վերծանիչը (դեկոդեր) բաց է թողնում։

STREAMINFO բլոկը պարտադիր է։ Նրանում պարունակվում են տվյալներ, որոնք թույլատրում են վերծանիչին կարգավորել բուֆերը, դիսկրետավորման հաճախությունը, խողովակների քանակը, նմուշում բիթերի քանակը, և նմուշների քանակը։ Բլոկում գրանցվում է նաև MD5 չսեղմված ձայանային տվյալների ստորագրությունը։ Դա օգտակար է փոխանցումից հետո ամբողջ հոսքի ստուգման համար։

Մյուս բլոկները նախատեսված են տեղի պահեստավորման, որոնման կետերի աղյուսակների պահպանման, թեգերի, աուդիոսկավառակների գծանշման, ինչպես նաև կոնկրետ հավելվածների համար։ PADDING բլոկների կամ որոնման կետերի ավելացման համար գործողությունները բերված են ներքևում։ FLAC-ը որոնման կետերի անհրաժեշտություն չունի, սակայն դրանք թույլատրում են նշանակալիորեն մեծացնել մուտքի արագությունը, ինչպես նաև, կարող են օգտագործվել ձայնային խմբագրիչներում նշաների դասավորման համար։

Ստանդարտ բլոկների ճշգրիտ նկարագրությունը կարելի է գտնել ֆորմատի կայքում հասանելի libflac գրադարանի format.h նիշքում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The flac Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  2. «Links»։ FLAC։ Վերցված է 6 октября 2015