Tunnel Vision
«Tunnel Vision», ամերիկացի երգիչ-երգահան Ջասթին Թիմբերլեյքի երգն է իր «The 20/20 Experience» (2013) կոչվող երրորդ ստուդիական ալբոմից։ Երգը խոսքերի և պրոդյուսերական աշխատանքների հեղինակներն են Ջասթին Թիմբերլեյքը, Թիմբալենդը և J-Roc-ը, իսկ խոսքերը լրացուցիչ գրվել է նաև Ջեյմս Ֆաունտլերոյի կողմից։ «Tunnel Vision» երգը թողարկվել է 2013 թվականի հունիսի 14-ին RCA Records լեյբլի կողմից, որպես ալբոմի երրորդ սինգլ։ Այն միջին տեմպով R&B երգ է[1], որը նաև կրում է ազդեցություն EDM ժանրից[2]։
«Tunnel Vision» | |||||
---|---|---|---|---|---|
![]() | |||||
Ջասթին Թիմբերլեյքի սինգլը | |||||
«The 20/20 Experience» ալբոմից | |||||
Թողարկված | Հունիսի 14, 2013 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | Մայիս-հուլիս, 2012 | ||||
Ժանր | R&B | ||||
Երգահան | Թիմբալենդ, Jerome Harmon?, Ջասթին Թիմբերլեյք և Ջեյմս Ֆաունտլերոյ | ||||
Տևողություն | 6:47 | ||||
Լեյբլ | RCA Records | ||||
Պրոդյուսեր | Թիմբալենդ, Ջասթին Թիմբերլեյք, J-Roc | ||||
Ջասթին Թիմբերլեյքի սինգլների ժամանակագրություն | |||||
|
Երգը հիմնականում արժանացել է դրական արձագանքների երաժշտական քննադատների կողմից, ովքեր գովաբանել են Թիմբալենդի կատարած աշխատանքը և այն համեմատել նախկինում երգչուհի Ալիայի հետ կատարած նրա աշխատանքի հետ։ «The 20/20 Experience» ալբոմի թողարկումից հետո երգը Հարավային Կորեայում և Միացյալ Նահանգներում բարձր վաճառքի արդյունքներ ունենալու շնորհիվ հայտնվել է այդ երկրների հիթ շքերթներում։ Երգը Հարավային Կորեայի սինգլների հիթ շքերթ է մտել 27-րդ հորիզոնականով և ունեցել է 6,670 օրինակի վաճառք[3]։ Այն նաև զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթում։ Երգը իր ամենաբարձր հորիզոնականը գրանցել է Մեծ Բրիտանիայի R&B սինգլների հիթ շքերթում, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն են Ջոնաթան Քրեյվենը, Սայմոն Մաքլաֆլինը և Ջեֆ Նիկոլան, թողարկվել է 2013 թվականի հուլիսի 3-ին։ Յոթ րոպե տևողություն ունեցող տեսահոլովակի տարբեր կադրերում պարում են երեք մերկ աղջիկներ, որոնց մարմնի վրա ցուցադրվում են Ջասթին Թիմբերլեյքի և Թիմբալենդի դեմքերը[4]։ Քննադատները տեսահոլովակը անվանել են «Աշխատանքի համար ոչ անվտանգ» (Not Safe For Work) և նրանցից շատերը այն համեմատել են Ռոբին Թիքի «Blurred Lines» երգի տեսահոլովակի հետ[5][6]։ Երգի տեսահոլովակը չնայած ի սկզբանե Յութուբ վիդեոհոսթինգից արգելափակվել է, սակայն կարճ ժամանակահատվածում ետ է վերադարձվել միայն այն պայմանով որ տեսահոլովակը դիտելուց առաջ անհրաժեշտ է հաստատել տարիքը։
Կենդանի կատարումներ
խմբագրելՋասթին Թիմբերլեյքը առաջին անգամ երգը կատարել է 2013 թվականի հուլիսի 9-ին, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Ֆենիքս պարկ զգոսայգում տեղի ունեցած համերգի ժամանակ[7]։ Երեք օր անց՝ հուլիսի 12-ին, նա կատարել է երգը Լոնդոնում անցկացված Wireless Festival փառատոնի ժամանակ[8]։ Երգը նաև ընդգրկված է եղել նրա Legends of the Summer Stadium Tour և The 20/20 Experience World Tour համերգային շրջագայությունների երգացանկում[9][10]։
Երգացանկ
խմբագրել- Թվային ներբեռնում
- «Tunne Vision» (Radio edit) - 4։45
- «Tunel Vision» - 6։47
Հիթ շքերթներ
խմբագրելՀիթ շքերթ (2013) | Զբաղեցրած տեղ |
---|---|
Ավստրալիա (ARIA) | 63 |
Ավստրալիա (ARIA Urban) | 12 |
Բելգիա (Ultratip Flanders) | 49 |
Բելգիա (Ultratop Flanders Urban) | 42 |
Իռլանդիա (IRMA) | 75 |
Լիբանան (The Official Lebanese Top 20) | 16 |
Հարավային Կորեա (Gaon International Chart) | 27 |
Ուկրաինա (FDR Pop Singles Chart) | 9 |
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) | 61 |
Մեծ Բրիտանիա (UK R&B Chart) | 8 |
ԱՄՆ (Billboard Bubbling Under Hot 100 Singles) | 11 |
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) | 40 |
ԱՙՄՆ (Billboard Pop Digital Songs) | 46 |
Թողարկման պատմություն
խմբագրելԵրկիր | Թվական | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
Ավստրալիա[11] | Հունիսի 14, 2013 | Թվային ներբեռնում | Sony Music Entertainment |
Բելգիա[12] | |||
Դանիա[13] | |||
Ֆինլանդիա[14] | |||
Ֆրանսիա[15] | |||
Իտալիա[16] | |||
Լյուքսեմբուրգ[17] | |||
Մեքսիկա[18] | |||
Նիդերլանդներ[19] | |||
Նոր Զելանդիա[20] | |||
Ռուսաստան[21] | |||
Շվեդիա[22] | |||
Նորվեգիա[23] | Հունիսի 17, 2013 | ||
Իսպանիա[24] | Հունիսի 18, 2013 | ||
Շվեյցարիա[25] | Հունիսի 21, 2013 | ||
Միացյալ Թագավորություն[26] | Հունիսի 26, 2013 | Contemporary hit radio | RCA Records |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bentley, Jean (2013 թ․ մարտի 11). «Justin Timberlake's 'The 20/20 Experience' is Streaming Online Right Now! An Early Review». Hollywood.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
- ↑ Rolle, Kat (2013 թ․ մարտի 18). «Justin Timberlake – The 20/20 Experience». Drowned in Sound. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
- ↑ «South Korea Gaon International Chart (Week, March 17 to 23, 2013)» (Korean). Gaon Chart. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Minsker, Evan (2013 թ․ հուլիսի 3). «Watch: Justin Timberlake's "Tunnel Vision" Video Features Lots of Female Nudity, Timbaland». Pitchfork Media. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Gottlieb, Steven (2013 թ․ հուլիսի 3). «Justin Timberlake Goes NSFW with New Video 'Tunnel Vision'». Video Static. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Lipshutz, Jason (2013 թ․ հուլիսի 3). «Justin Timberlake Admires Naked Women in NSFW 'Tunnel Vision' Video: Watch». Billboard. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «40,000 bring 'Sexy Back' with Justin Timberlake». RTÉ.ie. 2013 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Jay-Z joins Justin Timberlake onstage at London's Wireless Festival». NME. 2013 թ․ հուլիսի 13. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Godley, Chris (2013 թ․ հուլիսի 29). «Justin Timberlake, Jay Z Affirm Their 'Legends' Status with Rose Bowl Bow: Concert Review». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Justin Timberlake's '20/20 Experience' World Tour Set List». CBS Local Media. 2014 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Tunnel Vision (2013) – Justin Timberlake». 7digital (AU). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Tunnel Vision (2013) – Justin Timberlake» (Dutch). 7digital (LU). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tunnel Vision – Single by Justin Timberlake». iTunes Store (DK). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Tunnel Vision – Single by Justin Timberlake». iTunes Store (FI). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Tunnel Vision: Justin Timberlake» (French). Amazon.com (FR). Amazon Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tunnel Vision: Justin Timberlake» (Italian). Amazon.com (IT). Amazon Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tunnel Vision (2013) – Justin Timberlake» (Luxembourgish). 7digital (LU). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tunnel Vision – Single de Justin Timberlake» (Spanish). iTunes Store (MX). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tunnel Vision (2013) – Justin Timberlake» (Dutch). 7digital (NL). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tunnel Vision (2013) – Justin Timberlake». 7digital (NZ). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Tunnel Vision – Single by Джастин Тимберлейк» (Russian). iTunes Store (RU). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tunnel Vision (2013) – Justin Timberlake». 7digital (SE). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Tunnel Vision (2013) – Justin Timberlake» (Norwegian). 7digital (NO). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tunnel Vision (2013) – Justin Timberlake» (Spanish). 7digital (ES). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tunnel Vision (2013) – Justin Timberlake» (German). 7digital (CH). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hart, Tina (2013 թ․ հունիսի 27). «Radio playlist update: BBC Radio 1». Music Week. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
{{cite web}}
: Invalid|url-access=yes
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Երգի տեսահոլովակը ՅուԹուբում
- Երգի բառերը Արխիվացված 2014-07-13 Wayback Machine MetroLyrics-ում