South Club (խունբ)
South Club-ը (կորեերեն` 사우스클럽) հարավկորեական բոյ բենդ է, 2017 թվականին կազմավորված երգիչ` Նամ Թե Հյոնի կողմից[1]։ Այս պահին բենդը կազմված է չորս անդամից` լիդեր, վոկալիստ, կիթառահար, երգահան և պրոդյուսեր Նամ Թե Հյոն, բաս կիթառահար Ջոն Հե-մին, թմբկահար Լի Դոն-գըն և կիթառիստ Կանգ Մին-ջուն։ South Club-ը դեբյուտ ունեցավ` թողարկելով իրենց առաջին սինգլ` «Hug Me»-ին[2]։
South Club | |
---|---|
South Club-ի ելույթը 2018 թվականին վերջին «Indiestance» համերգին | |
Հիմնական տվյալներ | |
Լեյբլ | P&B գործակալություն |
Կայք | pnbent.com |
Անդամներ | |
| |
Նախկին անդամներ | |
| |
South Club Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԿազմավորում
խմբագրելԵրբ 2016 թվականի նոյեմբերի 25-ին Նամ Թե Հյոնը դուրս եկավ նախկին գործակալությեունից և խմբից[3], նա որոշեց շարունակել իր գործունեությունը երաժշտության ասպարեզում` կազմավորելով բենդ։ Թե Հյոնը հրապարակեց օնլայն հայտարարություն[4]։ Ի վերջո նա եկեղեցում հանդիպում է իր բենդի ապագա ամդամ Կիմ Ըի-մյոնին[5]։ Ըի-մյոնը Թե Հյոնին ծանոթացնում է իր երաժիշտ ընկերներ` Կանգ Կուն-կուի, Ջանգ Վոն-յոնի և Չոի Յուն-հիի հետ։ Նրանք միասին ստեղծեցին հինգ հոգանոց բենդ։ Թե Հյոնը միակը չէր, ով ուներ փորձ այդ ասպարեզում։ Կանգ Կուն-կուն և Կիմ Ըի-մյոնը նույնպես նախկինում եղել էին բենդի անդամներ[6]։
Մարտի 25-ին Թե Հյոնը հայտարարեց իրենց նորաստեղծ South Club բենդի առաջին կատարման մասին իր սոցիալական կայքէջում[7]։ Բենդի կազմավորումը պաշտոնական էր։ Նամ Թե Հյոնը հիմնադրեց «South Buyers Club» երաժշտական ընկերությունը, որպեսզի շարժվի իր նախընտրած երաժշտական ոճով[8]։ Թե Հըոնը հետագայում դարձավ բենդի լիդերը և գլխավոր երգահանը, իսկ մնացած անդամները, միասին պայմանավորվելով, ավելացնում են իրենց ուրույն ոճը երգերին[9]։
2017, սկզբնական շրջան, 90
խմբագրելSouth Club-ը դեբյուտ ունեցավ 2017 թվականի մայիսի 26-ին իրենց առաջին սինգլ` «Hug me»[2], մելամաղձոտ երգ` մարդկաին միայնության մասին։ Այն միանգամից դրական արձագանք ստացավ երկրպագուների և այլ արտիստների կողմից։ Այդտեղից սկսած բենդը սկսեց մասնակցել բազմաթիվ միջոցառումների և փառատոների։ Հունիսի 18-ին նրանք ունեցան իրենց առաջին պաշտոնական հանրային ելույթը «Smile, Love, Weekend» երաժշտական փառատոնում։ Այնտեղ արեցին իրենց ալբոմի պրեմիերան և նվագեցին երգ, որը նախատեսված էր իրենց մինի ալբեմի համար։ Նրանց առաջին յոթ թրաքեր պարունակող մինի ալբոմ`«90»-ը թողարկեցին հունիսի 27-ին[10]։ South Club-ը նկարագրեց իրենց երաժշտությունը որպես ալտերնատիվ ռոք` բլյուզի հիմքով։ Ալբոմի թողարկման հետ մեկտեղ նրանք նույնպես թողարկեցին երեք տեսահոլովակներ։ «Dirty House» (더러운 집), «I Got the Blues» և « Liar»: Նրանք խոսեցին ազատության և երիտասարդության մասին իրենց երգերի միջոցով[9]։ Նրանց երաժշտությունը հիմնականում ոգեշնչված է 90-ականների ռոք խմբերից, ինչպիսին է «Nirvana»-ն[11]։
Հուլիսի ութին թողարկում են իրենց երկրորդ սինգլ` «NO»-ն իր տեսահոլովակի հետ միասին South Club-ի ՅուԹյուբյան էջում[12]։
Նույն տարում Չոի Յուն-հին լքեց խումբը անձնական խնդիրների պատճառով, սակայն Թե Հյոնը հայտարարեց, որ բենդը կշարունակի իր գործունեությունը` հանդես գալով որպես չորս հոգուց բախկացած խումբ։
Նրանք շարունակեցին ունենալ ելույթներ Հարավային Կորեայում, ապա նրանք հանդիպում կատարեցին երկրպագուների հետ նաև Տոկիոյում, Բանգկոգում և Թայբեյում[13] and Taipei[14],: Այնտեղ նրանք արժանացան ջերմ ընդունելության։ Նոյեմբերի 18-ին և 19-ին South Club-ը ունեցավ իր պաշտոնական սոլո համերգը` կազմակերպված Կիմ Թե-վոնի կողմից Սեուլում։ Համերգին հյուր եկան 10 cm-ը, Heize-ը և Նամ Դն-հյունը[15]։
South Club-ի երրորդ սինգլ` «누굴 위한 노래인가요 (Ու՞մ համար է այս երգը)» թողարկվեց թվային երաժշտական կայքում դեկտեմբերի հինգին։ Երգը ինքնին հիմնված է Նամ Թե Հյոնի անձնական կյանքի սիրային պատմության վրա[16]։ Նա խոստովանել է, որ երգը պետք է լիներ ջերմ սիրայրն երգ, բայց երբ իր ընկերուհին լքեց նրան, նա ձևափոխեց երգը և նկարագրեց իր մոլորված լինելու զգացողությունը[17]
2018 և ներկա
խմբագրել2018 թվականի սկզբին Թե Հյոնը հայտարեց, որ South Club-ը ապրիլին սկսելու է շրջագայություն Եվրոպայով, այցելելու է Լոնդոն, Փարիզ, Քյոլն և Մադրիդ[18]։
Հունվարի 27-ին նրանք կազմակերպեցին իրենց առաջին երաժշտական հանդիպումը երկրպագուների հետ Հոնկոնգում[19], որտեղ նրանք նկարահանեցին տեսահոլովակ իրենց առաջիկա ալբոմի համար[20]։
Մի քանի շաբաթ անց South Buyers Club-ը հայտարարեց, որ South Club-ի բաս կիթառահար` Կիմ Ըի-մյոնը խումբը լքել է անձնական խնդիրների պատճառով[21]։ Բենդը թողարկեց մի հոլովակ. նրանք ասեցին, որ ունեն նոր բաս կիթառիստ իրենց բենդում։ Փետրվարի 18-ին South Club-ը ելույթ ունեցավ «Rolling Hall»-ի 23-րդ տարեդարձին իրենց նոր բաս կիթառահար` Նամ Դոն-հյունի հետ միասին[22]։
2018 թվականի մարտի 28-ին South Buyers Club-ը հայտարարեց, որ South Club-ը գնալու է շրջագայության Ճապոնիայում[23]։
Անդամներ
խմբագրելներկաիս կազմ
խմբագրել- Նամ Թե Հյոն (남태현) - վոկալիստ, կիտառահար, երգահան և պրոդյուսեր
- Ջոն Հե-մին (정회민) - բաս կիթառահար
- Կանգ Մին-ջուն (강민준) - կիթառահար
- Լի Դոն-գըն (남동현) - թմբկահար
Սկզբնական կազմ
խմբագրել- Ջանգ Վոն-յոն (장원영) - թմբկահար
- Կանգ Կուն-կու (강건구) - կիթառահար
- Կիմ Ըի-մյոն (김의명) - բաս կիթառահար
- Չոի Յուն-հի (최윤희) - դաշնակահար
- Նամ Դոն-հյուն (남동현) - բաս կիթառահար
- ↑ «South Club». Naver.
- ↑ 2,0 2,1 «[e뉴스세끼] 남태현, 위너 탈퇴 후 밴드로 데뷔! 'Hug Me' 감성곡 성공할까? (동영상) - 뉴스 - enews24». enews24.tving.com/ (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Post, The Jakarta. «YG Entertainment nullifies Nam Tae-hyun's Winner contract». The Jakarta Post (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «South Club :: PROFILE - SOUTH CLUB». www.souththth.com (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «[허프인터뷰] 남태현은 홀로서기를 후회하지 않는다». 허핑턴포스트코리아 (կորեերեն). 2017 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «ANAE-731, by APNEA». APNEA. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «위너 출신 남태현, 밴드 결성 이어 법인 설립…독자 활동 시작». 비즈엔터. 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «나를, 너를 위한 노래». 아이 엠 어 디스커버러 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 9,0 9,1 «Born to be Blue | 보그 코리아». www.vogue.co.kr (կորեերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «90 / 남태현(South Club)». 벅스! (կորեերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Born to be Blue | 보그 코리아». www.vogue.co.kr (կորեերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ South Club Official (2017 թ․ հուլիսի 8), 아니 (No), South Club, Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին
- ↑ «South Club (Nam Tae Hyun) Music Fan Meeting in Bangkok». music.sanook.com (թայերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «南太鉉領「South Club」來台 售票資訊公布». NOWnews 今日新聞 (Chinese (Taiwan)). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «| 사우스클럽, 11월 국내 첫 단독 콘서트…전석 스탠딩텐아시아». 텐아시아 (կորեերեն). 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «네이버 뮤직 :: 누굴 위한 노래인가요 - 남태현(South Club)» (կորեերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «'남태현 밴드' 사우스클럽, 오늘 신곡 '누굴 위한 노래인가요' 공개» (կորեերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «South Club Europe Tour 2018». BeatCraze Events (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «南太鉉 South Club 香港演唱會 2018 - Timable». Timable (Chinese (Hong Kong)). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «진짜 청춘 남태현». 아레나 (կորեերեն). 2018 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «우리는 몰랐던 남태현의 뒷모습». HYPEBEAST.KR | 하입비스트. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «[현장스케치] 롤링 23주년 기념 공연 vol.18 <사우스클럽(남태현) X 더 모노톤즈>». m.post.naver.com (կորեերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ https://t.pia.jp/pia/event/event.do?eventBundleCd=b1899381
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «South Club (խունբ)» հոդվածին։ |