Նամ Թե Հյոն
Նամ Թե Հյոն (հանգըլ՝ 남태현, հանջա՝ 南太鉉, մայիսի 10, 1994, Հանամ (քաղաք), Գյոնգի, Հարավային Կորեա), հեղինակ-կատարող, դերասան և WINNER խմբի նախկին մասնակից[1]։
Նամ Թե Հյոն | |
---|---|
South Club-ը Holiday Land փառատոնին,2017 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 남태현 |
Ծնվել է | մայիսի 10, 1994 (30 տարեկան) Հանամ (քաղաք), Գյոնգի, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | Քեյ փոփ, ալտերնատիվ ռոք, բլյուզ |
Մասնագիտություն | երգիչ, հեռուստատեսային դերասան և դերասան |
Երգչաձայն | լիրիկական տենոր |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Գործունեություն | 2011-մինչ այժմ |
Լեյբլ | YG Entertainment (2011–2016), Avex/YGEX (2014-2016), South Buyers Club (2017 ) |
Կրթություն | Հանլիմ բազմարվեստ դպրոց |
Անդամակցություն | South Club (խունբ) և Winner |
Կայք | ygfamily.com |
Nam Tae-hyun Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրելԴեբյուտից առաջ։ WIN: Who Is Next, Winner TV
խմբագրելԴեբյուտից առաջ որպես Winner խմբի մասնակից Նամ Թե Հյոնը, լինելով YG Entertainment լեյբլի ստաժյոր, հանդես է եկել որպես պարող YG Family Concert 2011-ում[2]։ 2013 թվականին մասնակցել է WIN: Who Is Next ռեալիթի շոույի Team A խմբի կազմում, որը հաղթանակ տարավ և արդյունքում առաջնելույթ կատարեց «Winner» անվանումով[3]։ Նույն թվականի դեկտեմբերին Թեհյոնը հայտնվեց Winner TV կատակերգական հաղորդման մեջ, որը հեռարձակվել է Mnet ալիքով, և նկարահանվել է իր կոլեգայի՝ Թեյանգի «Ringa Linga» տեսահոլովակում[4]։
2014 - 2015: Դեբյուտ և 2014 S/S
խմբագրելՏեհյոնը իր անմիջական մասնակցություն է ունեցել խմբի 2014 S/S դեբյուտային ալբոմի նախապատրաստմանը՝ ալբոմի համար 3 երգ գրելով՝ «But» (사랑하지마), «Tonight» (이 밤) և սոլո թրեք «Confession»[5]: Ալբոմը թողարկվել է 2014 թվականի օգոստոսին և գլխավորել մեծ քանակությամբ չարտեր, այդ թվում նաև Gaon Music Chart-ը, ինչպես նաև՝ Billboard's World Album Chart-ը[6]։ Ռելիզի շրջանակներում Թեհյոնը՝ խմբի մնացած անդամների հետ հանդես է եկել այնպիսի հանրահայտ հեռուստաշոուներում, ինչպիսիք են Inkigayo-ն, M Countdown-ն, Weekly Idol-ը և You Hee-yeol’s Sketchbook-ը[7]։ Winner խումբը նոր ռեկորդ է սահմանել առաջնելույթից մինչև առաջին հաղթնակը ընկած օրերի քանակով և ստացել «հրեշ-նորեկներ» մականունը՝ հավաքելով երկրի հնարավոր բոլոր երաժշտական մրցանակները[8]։ Բացի այդ, Թեհյոնը Winner-ի հետ միասին առաջնելույթ է կատարել Ճապոնիայում, որտեղ խումբը 25000 հանդիսատեսի համար անցկացրել է իր առաջին Zepp Tour շրջագայությունը և երգել Epik High խմբի «Spoiler» երգի ճապոնական տարբերակը[9]։
2015 թվականին Թեհյոնը խաղաել է Midnight Girl վեբ-դորամայում, ստացել է երկրորդ պլանի դեր SBS ալիքի Late Night Restaurant սերիալում և ելույթ ունեցել Worldwide Inner Circle Conference-ում՝ WWIC 2015 Կորեայում, Չինաստանում և Ճապոնիայում և աշնանային ճապոնական Winner Japan Tour 2015 շրջագայությունում[10]։
2016: EXIT: E և հեռացումը Winner-ից
խմբագրել2016 թվականի հունվարին՝ նոր ալբոմի թողարկման շեմին Թեհյոնը և Սոն Մինոն թողարկել են «Pricked» (사랑가시) սինգլը, որը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Melon չարտում և գլխավորել iTunes չարտերը 9 երկրներում՝ այդ թվում նաև Սինգապուրում, Թաիլանդում և Բրունեյում[11]։
Փետրվարի 1-ին՝ առաջնելույթից 18 ամիս անց Winner-ը բեմ վերադարձավ « Exit: E» ալբոմով, որն առաջինն էր Exit Movement շարժման նախատեսված չորս մինի ալբոմներից[12]։ Մինի ալբոմը ներառում է 5 երգ, այդ թվում նաև «Pricked»-ը և «Baby Baby» և «Sentimental» երկու գլխավոր երգերը[13]։ Թեհյոնը դարձավ ալբոմի գլխավոր կոմպոզիտորը և պրոդյուսերը, որի մեջ մտնում էր նաև նրա սոլո թրեք «I’m Young» (좋더라)-ը։ «Baby Baby»-ն և «Sentimental»-ը գլխավորել են Կորեայի 8 երաժշտական չարտերը, որոնց թվին են պատկանում նաև Melon-ը, Naver-ը և Mnet-ը[14]։ Exit: E-ն զբաղեցրել առաջին հորիզոնականը 11 երկրների iTunes-ում, ներառյալ Հոնկոնգը, Սինգապուրը, Ինդոնեզիան և Ֆիլիպինները[15]։ «Baby Baby»-ն քննադատների և լսողների կողմից ստացավ գովաբանական արձագանքներ քեյ փոփին ոչ բնորոշ բլյուզ երաժշտության և 6/8 («վեց ութերորդական») դժվար չափերի օգտագործման շնորհիվ[16]։ Հարցազրույցի ժամանակ Թեհյոնը խոստովանել է, որ «Baby Baby» երգը նրան հեշտ չի տրվել, բայց «ոչ նրա համար, որ դժվար էր գրելը, այլ, որովհետև երգը ծնունդ առավ ծանր ժամանակներում», դրա համար է, որ նա հատուկ կապ ունի այս երգի հետ[17]։ Բրիտանական մշակույթի և արվեստի Dazed հրատարակությունը «Baby Baby» երգը բնութագրեց ինչպես գրավիչ բլյուզ երաժշտություն, որը գրվել է Motown-ի ոգով, որը հրաշալի կերպով թույլ տվեց նրան առաձնացնել քեյ փոփ թրենդներից, և տվեց իր «տարվա 20 լավագույն քեյ փոփ թրեքներ» ցուցակի 3-րդ հորիզոնականը[18]։
Նույն թվականի մարտին Թեհյոնը հայտնվել է չինական Happy Camp հայտնի շոույում, Two Yoo Project Sugar Man հաղորդման մեջ և Actor School (배우학교) նախագծում[19][20]։ Actor School նախագծում մասնակցություն ունեցան 7 հայտնիություններ, ովքեր դերասանական վարպետություն են սովորել դերասան Պակ Շին Յանի մոտ[21]։ Նույն ամսում Winner 2016 EXIT Tour-ի շրջանակներում խումբը համերգներ է անցկացրել Սեուլում, Դեգուում, Բուսանում և Կվանգջուում[22]։ Դրան զուգահեռ Winner-ը նկարահանվել է Half-Moon Friends ծրագրում, որում մասնակիցները երկու շաբաթվա ընթացքում խնամեցին 4-ից 7 տարեկան երեխաններին[23]։ Half-Moon Friends-ը մեծ ճանաչում ձեռք բերեց Չինաստանում, որտեղ հաղորդման դիտումների քանակը գերազանցեց 32 միլիոնը, իսկ յուրաքանչյուր դրվագ դիտվել է մոտավորապես 6 միլլիոն անգամ[24]։ Ապրիլում Girl's Day խմբի Սոն Մինոյի և Հերիի հետ Թեհյոնը հայտնվել է Running Man վարկանշային հեռուստաշոույի էպիզոդներից մեկում[25]։ Ալբոմի խթանումը ավարտվել է հուլիսյան համերգներով 4 ճապոնական քաղաքներում՝ Տոկիո, Ֆուկուոկա, Նագոյա և Կոբե, որտեղ Winner-ը հանդես եկավ 36 հազար հանդիսատեսների առջև[26]։
Նույն թվականի հոկտեմբերի 12-ին YG Entertainment-ը հայտարարեց, որ Թեհյոնը ժամանակավորապես կդադարեցնի իր գործունեությունը հոգեբանական խնդիրների պատճառով և բուժում կստանա տնային պայմաններում, իսկ Winner-ի հաջորդող ռելիզները կհետաձգվեն անորոշ ժամկետով[27]։
Նոյեմբերի 25-ին հայտարարվեց, որ Թեհյոնը հեռանում է խմբից և YG Entertainment-ից[28]։ Մյուս օրը նա իր անձնական Ինստագրամում հրապարակեց ձեռագիր նամակ, որի մեջ նա ներողություն է խնդրել իր երկրպագուներից, արտահայտել իր երախտագիտությունը և խոստացել վերադառնալ այլ երաժշտությամբ և նախագծերով[29]։
2017 - ներկա ժամանակներս։ Սոլո գործունեություն
խմբագրելԹեհյոնը շարունակում է տեղադրել իր երաժշտությունը և քավերները SoundCloud-ում իր էջում, որոնց թվին են պատկանում նաև Radiohead խմբի Creep երգի քավեր, ինչպես նաև հարավկորեացի երգիչ Պակ Հյո Շինի «Beautiful Tomorrow»-ն և «Breath» (숨)-ը[30]։ Որպես մենակատար, նա ոգեշնչվում է տարբեր ժանրերի արտիստների կողմից, ինչպիսիք են Nirvana-ն, Beatles-ը, Rolling Stones-ը, B.B. King-ը և Eric Clapton-ը[31]։
Հունվարի 5-ին թեհյոնը ստեղծեց հանրային էջ Tumblr-ում, որտեղ նա կիսվում է իր երկրպագուների հետ իր երաժշտությամբ, մտքերով և արվեստով[32]։
Մայիսի 26-ին առաջնելույք է կատարել «South Club» խմբի հետ «Hug Me» թրեքով[33]։
Անձնական կյանք
խմբագրելԹեհյոնը խոսում է անգլերեն և ճապոներեն լեզուներով։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Նամ Դոն Հյոնը, ով նույնպես երաժիշտ է։ Բացի երաժշտությունից՝ Թեհյոնը հետաքրքրվում է նկարչությամբ։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողնում ամերիկացի նեյոէքսպրեսիոնիստ Ժան Միշել Բասկիայի աշխատանքները։
Սկավառակագրություն
խմբագրելՏարի | Արտիստ | Երգ | Դեր | Ալբոմ |
---|---|---|---|---|
2013 | Team A | «Go Up» | Բառեր (համահեղինակ), երաժշտություն (համահեղինակ) | WIN: Who Is Next, «Final Battle» |
«Just Another Boy» | ||||
2014 | Winner | «Confession» (고백하는거야) | Բառեր, երաժշտություն (համահեղինակ) | 2014 S/S |
«But» (사랑하지마) | Բառեր (համահեղինակ), երաժշտություն (համահեղինակ) | |||
«Tonight» (이 밤) | ||||
2016 | «Sentimental» (센치해) | EXIT: E | ||
«Baby Baby» | Բառեր (համահեղինակ), երաժշտություն | |||
«I’m Young» (좋더라) | Բառեր, երաժշտություն (համահեղինակ) | |||
2017 | South Club | «Hug Me» | Բառեր, երաժշտություն | 90 |
Ֆիլմագրություն
խմբագրելՀեռուստատեսություն
խմբագրելՍերիալներ
խմբագրելՏարի | Ալիք | Անվանում | Դեր |
---|---|---|---|
2015 | MBC Every 1 | Midnight’s Girl | Gong Ji-dan |
SBS | Late Night Restaurant | Min-woo | |
2016 | Sohu TV | Under The Black Moonlight | Lee Kang-woo |
Հաղորդումներ
խմբագրելՏարի | Ալիք | Անվանում | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2013 | Mnet | Who Is Next: WIN | Team A խմբի մասնակից |
2014 | WINNER TV | բոլոր էպիզոդները | |
SBS | Inkigayo | հրավիրված հեռուստահաղորդավար | |
KBS | You Hee-yeol’s Sketchbook | ||
MBC Every 1 | Weekly Idol | էպիզոդ 169 | |
2016 | tvN | Actor School | էպիզոդ 1-10 |
KBS | You Hee-yeol’s Sketchbook | էպիզոդ 307 | |
HBS | Happy Camp | ||
SBS | Running Man | էպիզոդ 294 | |
JTBC | Two Yoo Project — Sugar Man | էպիզոդ 21 | |
Half-Moon Friends | բոլոր էպիզոդները |
Երաժշտական տեսահոլովակներ
խմբագրելԱնվանում | Արտիստ | Տևողություն | Դեր |
---|---|---|---|
«Ringa Linga» | Taeyang | 3:49 | ինքը իրեն (կամեո) |
«Empty» | Winner | 4:07 | ինքը իրեն |
«Color Ring» | Winner | 4:24 | ինքը իրեն |
«I’m Him» | Mino | 3:21 | ինքը իրեն |
«Sentimental» | Winner | 3:43 | ինքը իրեն |
«Baby Baby» | Winner | 5:05 | ինքը իրեն |
«I’m Young» | Taehyun | 5:41 | ինքը իրեն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «About Winner». fy-winner. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «'WIN' 강승윤 속한 A팀, 최종 우승…'WINNER'로 데뷔». Nate. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Billboard World Album Chart». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «WINNER Successfully Wrap Up "WINNER 1st JAPAN TOUR 2014," Drawing 25,000 Fans». YG LIFE. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «WINNER's Nam Taehyun confirmed to be lead in web drama 'Midnight Girl'». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «WINNER's Nam Taehyun Cast in "Shinya Shokudo" Remake». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Worldwide Inner Circle Conference: WWIC 2015». ygfamily.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «WINNER JAPAN TOUR 2015». ygex. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «WINNER announces their 'Exit Movement' entry single and mini-album in new image». AllKpop. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «WINNER回归先行曲《PRICKED》登各大榜单No1 - 粉丝网星闻». news.ifensi.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «[YG Press] [KPKF] [Pann] Winner gets praised for 'Baby Baby' and Nam Taehyun's composition skills - Netizen Nation». OneHallyu. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Interview: 160319 WINNER Discusses Creating Borderless Music Style + Activities During Hiatus in Nylon Korea!». With WINNER. 2016 թ․ մայիսի 3. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «The 20 best K-Pop tracks of the year». DAZED. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Stars get acting lessons in new TV show». koreatimes. 2016 թ․ փետրվարի 3. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «WINNER Wins Children's Hearts on Half-Moon Friends». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «WINNER's "Half-moon Friends" fascinating China, too… Recording more than 30 million views». YG LIFE. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Girl's Day's Hyeri and WINNER's Song Mino and Nam Tae Hyun to Appear on "Running Man"». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «위너, 日투어 성료…3만 6천 관객과 굿바이». X Sports News. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Choi, R. «WINNER's Nam Taehyun To Halt Activities Indefinitely Due To Health Issue». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ https://twitter.com/koreanupdates/status/786103119096733696
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ confessions of a daydreamer (2016 թ․ նոյեմբերի 26), Nam TaeHyun apologizes to fans after leaving YG and WINNER in handwritten letter., Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին
- ↑ Do, K. «Nam Tae Hyun Writes Handwritten Letter To Fans After Leaving WINNER And YG». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «SOUTH_CLUB». SoundCloud. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Namtaehyun». south-b-club.tumblr.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Nam Taehyun Tattoos' Hidden Meaning». Pann-choa. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «VIDEO: BEHIND THE SCENES OF TAEYANG'S "RINGA LINGA" DANCE PERFORMANCE + MUSIC VIDEO». Kempire Daily. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «WINNER - 공허해(EMPTY) M/V». Youtube. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «WINNER - 컬러링(COLOR RING) M/V». Youtube. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «WINNER - 걔 세(I'm him) MINO SOLO M/V». Youtube. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «WINNER - 센치해(SENTIMENTAL) M/V». Youtube. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «WINNER - Baby Baby M/V». Youtube. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «WINNER - 좋더라(I'M YOUNG) M/V». Youtube. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամ Թե Հյոն» հոդվածին։ |