Outlast (Հայ. «Վերապրել»), Կրոսսպլատֆորմային համակարգչային խաղ Գոյատևման սարսափ ժանրի, առաջին հայացքից, մշակված և հրատարակված Red Barrels ընկերության կողմից Windows, PlayStation 4, Xbox One պլատֆորմաների համար։ Խաղը թողարկվել է 2013 թվականի Սեպտեմբերի 4- ին։

Outlast
ՄշակողRed Barrels
ՀրատարակիչRed Barrels
ԴիստրիբյուտորSteam, GOG.com[1], Humble Store[2], Microsoft Store և PlayStation Store
Միջերեսի լեզուանգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, լեհերեն, բրազիլիական պորտուգալերեն և ճապոներեն
Սերիայի մասOutlast?
ՀաջորդOutlast 2?
ՎայրԱՄՆ
Անոնսի թվականՀուլիսի 17 2012 թ.
Թողարկման թվականԼինուքս
Microsoft Windows
Երկիր Սեպտեմբերի 4 2013 թ.
PlayStation 4
Երկիր Փետրվարի 5 2014 թ.
Xbox One
Երկիր Հունիսի 2014 թ.[3]
ՊլատֆորմներPlayStation 4, Windows, Xbox One, Լինուքս[4] և մաքՕՍ[4]
ՇարժիչUnreal Engine 3
ԺանրԳոյատևման սարսափ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 18[5]
USKUSK 18
ESRB17+
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումստեղնաշար, մկնիկ և գեյմփադ
🌐redbarrelsgames.com/games/outlast/

2013 թվականի ամենալավ խաղ «Սարսափ» նոմինացիայում «Игромания» ամսագրի տարբերակով[6]։

Սյուժե խմբագրել

Լրագրող Մայլզ Ապշերը (անգլ. Miles Upsher) սենսացիա փնտրելու նպատակով գալիս է Մաունթ Մեսսիվ (անգլ. Mount Massive) հոգեբուժարան, որի շուրջը շատ լուրեր են պտտվում։ Ի զարմանս իրեն Մայլզը տեսնում է, որ հիվանդանոցը պաշտպանված չէ և բոլոր մուտքերը փակ են։

Լուսամուտով մտնելով հիվանդանոց Մայլզը տեսնում է ամբողջ սարսափը, որը կատարվել է այդ հիվանդանոցում. ամենուրեք փռված են անդամահատված դիակներ իսկ միջանցքներով թափառում են խենթացած այլանդակված դեմքերով հիվանդները Բոլոր այդ խելագարների մեջ հանդիպում են քահանա Մարտինը, որը քարոզում է պաշտամունք Աստվածության շուրջ, որն անվանում են Վոլրայդեր (անգլ. Walrider), նախկին զինվորական Կրիս Ուոկերը, որը նման է հսկա մուտանտի և ամբողջ խաղի ընթացքում հետապնդում է Մայլզին սպանելու նպատակով, և բժիշկ Ռիչարդ Տրագերը - սադիստ որը օգտագործում է հիվանդներին իր վիրաբուժական փորձերի համար։ Քայլելով հիվանդանոցի միջանցքներով գլխավոր հերոսը իմանում է որ այն ուղակի Մերկոֆ (անգլ. Murkoff Corporation) գիտական ակադեմիայի քողն է, անորեն փորձերի միջոցով մարդկանց նոր՝ գերբնական կարողություններով օժտված տեսակ ստանալու համար։

Հետագայում Մայլզը իմանում է, որ հիվանդանոցի տակ գտնվում է Մերկոֆի գիտական լաբորատորիան։ Զննելով լաբորատորիան նա հանդիպում է խորհրդավոր մութ մառախուղի նման թանձրուկի, որը հետապնդում է նրան և սպանում ձերքի տակ ընկած Կրիսին, որից հետո կորում է։ Մայլզը շարժվում է առաջ և հանդիպում է գիտնականի - բժիշկ Ռուդոլֆ Վերնիկեին, որը նրան պատմում է Վոլրայդեր պրոեկտի և առեղծվածային թանձրուկի - Բիլլի ի - միակ փրկվածի մասին։ Դրանից հետո նա խնդրում է լրագրողին սպանել Բիլլի ին։ Դրա համար պետք է անջատել ջրի և Էլեկտրականության դեպի պարկուճը՝ որում պահպանվում է Բիլլի ի ֆիզիկական մարմինը, գնացող աղբյուրները։ Երբ գործը արված է լինւըմ Բիլլին ծեծի է ենթարկում հերոսին բարձրացնում է վերև և նետում ներքև։ Լրագրողը ընկնում է ներքև կոտրելով ոտքը և դժվարությամբ փորձում է լքել լաբորատորիան։ Ելքի դռների մոտ նրան հանդիպում է բժիշկ Վերնիկեն սպեցնազի շրջապատմամբ, որոնք կրակում են լրագրողին։

Վերջում լսվում է բժիշկի արտահայտությունը «Gott Im Himmel: Հիմա դու կրող ես!» - որից հետո լսվում են գոռոցներ, զինվորների կրակոցներ և Վոլրայդերի արձակած ձայները։ Խաղի վերջաբանը մնում է բաց, սակայն խաղի լրացումից կարելի է ենթադրել, որ Մայլզը չի մահանում։

Խաղի ընթացքը խմբագրել

Խաղացողը ներկայանում է լրագրող Մայլզ Ապշերի դերում, որի կառավարումը ընթանում է առաջին հայացքից։ Մայլզն իր հետ կրում է բլոկնոտ, որի մեջ խաղի ընթացքում կատարում է նշումներ և վիդեոխցիկ։ Քանի որ Մայլզը սովորական մարդ է, որը չի կարողանում կիրառել որևէ զենք, վիդեոխցիկը միակ առարկան է, որը կարելի է օգտագործել։

Վիդեոխցիկը համալրված է գիշերային տեսողության սարքով, առանց որի վատ լուսավորված հիվանդանոցում ուղակի անհնար է տեղաշարժվել Ցավոք, գիշերային տեսոցության սարքը օգտագործելուց վիդեոխցիկը սկսում է լիցքաթափվում է, ինչը ստիպում է հերոսին ամենուրեք փնտրել մարտկոցներ։

Խաղային պրոցեսը ներառում է ներառում է ոչ դժվար գլուխկոտրուկների լուծում, թաքնված տեղաշարժում, ինչպես նաև պահեր, երբ պետք է փախչել հետապնդողներից հաղթահարելով խոչընդոտներ և թաքնվել մթության մեջ, զգեստապահարաններում, անկողինների տակ և այլ վայրերում։ Խաղում գլխավոր հերոսը չունի դաշնակիցներ չհաշված հայր Մարտինին։

Անձնավորություններ խմբագրել

  • Հիվանդներ - Մաունթ Մեսսիվ հիվանդանոցի նախկին՝ տեսքափոխված հիվանդներ։ Շատ վտանգավոր են։ Հետապնդում են խաղացողին մինչև չեն կորցնում տեսքից, որից հետո ստուգում են այն թաքստոցները, որտեղ վերջին անգամ տեսել են խաղացողին։ Կարող են սպանել 3 հարվածից։ Հանդիպում են ռեգուլյար։ Ըստ իրենց արտահայտությունների նրանք հարվածում են խաղացողին, նրան ընդունելով բժիշկի տեղ որը նրանց վրա էքսպերիմենտներ է անցկացրել։
  • Հսկա (Կրիս Ուոկեր - Մերկոֆ ընկերության անվտանգության մասնագետ որը ենթարկվել է էքսպերիմենտների գաղտնի տեղեկության բացահայտման փորձի համար) - առաջին հանդիպած թշնամին խաղում Առաջին հանդիպման ժամանակ վտանգավոր չէ իսկ մնացած պահերին սպանում է երկու հարվածից։ Տարբերվում է սովորական հիվանդներից մեծ չափսերով. անվանում է Մայլզին խոճկոր։ Շատ դաժան է պոկում է ձեռքի տակ ընկած հիվանդների գլուխները։ Գտնված դոսյեից կարելի է հասկանալ, որ Կրիսը ինքն է իր դեմքը այլանդակել կարծելով, որ կոգնի իր տեսողությանը։ Խաղի վերջում սպանվում է Վոլրայդերի կողմից։
  • Եղբայրներ - երկու հսկա որոնք աշխատում են սպանել խաղացողին։ Չնայած նրան որ երբեք չեն անցնում վազքի, ծայրահեղ վտանգավոր են, քանի որ քայլում են անձայն և կարողանում են բացել դռներ, սպանում են մեկ հարվածից և հիմնականում բաժանվում են, ստուգելով բոլոր հնարավոր ճամփաները, որոնցով կարող էր նահանջել խաղացողը։ Առաջին հանդիպման ժամանակ, չնայած հայր Մարտինի արգելքի՝ դիպչել Մայլզին նրանք որոշում են, թե ինչպես են նրան սպանելու (ինչպես նաև նրանք համաձայնվում են թե ում կհասնի լեզուն և լյարդը)։
  • Բժիշկ Ռիչարդ Տրագեր - Խելագար բժիշկ, որը հիվանդների վրա կատարում է վիրահատական փորձեր։ Սկզբում ներկայանում է խաղացողին որպես դաշնակից, իսկ հետո կապկպում է Մայլզին և կտրում նրա երկու մատերը։ Ոչ պակաս վտանգավոր է, քան Քրիս Ուոքերը, քանի որ նրա հսկայական մկրատով կարող է սպանել երկու հարվածից։ Հետագայում սեղմվում է վերելակի դռներով և մահանում։
  • Վոլրայդեր (անգլ. Walrider) կամ «Բիլլի» - սև մառախուղ նանոմասնիկներից, որը հանդիպում է միայն խաղի վերջում Մաունթ Մեսսիվ հոգեբուժարանի տակ։ Մինչ այդ կարելի է տեսնել դիսպետչերանոցի էկրանին, կոյուղիում, հիվանդանոցի այգում։ Ձայներով չի տարածվում քանի որ չի կարողանում խոսել և չի կոտրում դռները անցնում է դրանց տակով։ Շատ վտանգավոր է սպանում է մեկ հարվածով։ Սակայն հերոսը կարող է տեսնել նրան գիշերային տեսողության սարքով։ Ինչպես Մայլզն է նշում իր գրառումներում «Ըստ դոկումենտների նա հիմա 20 տարեկան է, իսկ ըստ արտաքինի 50»։
  • Հայր Մարտին - հիվանդներից մեկը ով երկրպագում է Վոլրայդերին որը չի ներկայացնում վտանգ խաղացողի համար։ Խաղի սկզբում քնեցնում է Մայլզին սրսկելով վզից և չթողնելով որ վերջինս փախչի Մաունթ Մեսսիվից։ Նա տեսնում է Մայլզի մեջ իր առաքյալին, որը կարող է պատմել հանրուչյանը հիվանդանոցում կատարվող սարսափների մասին։ Խաղի մեծ մասը խաղացողը պետք է գնա նրա հետքերով։ Պատմության համարյա ամենավերջում մահանում է հրամայելով իր հիվանդներին փայտի վրա խաչված վիճակում այրել իրեն կարծելով, որ այդ գործողությամբ կարող է կանչել Վոլրայդերին, որպեսզի Մայլզը կարողանա նկարել նրան վիդեոխցիկով։ Մահվանից առաջ տալիս է Մայլզին վերելակի բանալին, որպեսզի նա կարողանա փախչել հիվանդանոցից։
  • Վեյլոն Պարկ (Իրազեկիչ) - հիվանդանոցի աշխատակիցներից մեկը, որը հիշեցվում է դոկումենտներում։ Գրել է Մայլզին նամակ, որում պատմել է Մաունթ Մեսսիվի և հիվանդանոցի փորձերի մասին։ Ներկայանում է որպես գլխավոր հերոս Whistleblower ինտերկվելում։

Լրացում խմբագրել

2013 թ. հոկտեմբերի 29- ին կայքում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, որ պատրաստվում է խաղի լրացումը «Whistleblower» (Հայ. «Իրազեկիչ») անվանմամբ։ Խաղացողները պետք է ներկայանան Վեյլոն Պարկի դերում - մի մարդու, որը պատմել է Մայլզ Ապշերին հիվանդանոցի փորձերի մասին Խաղացողները կտեսնեն այն բոլոր սարսափելի էքսպերիմենտները, որոնք անցկացվում էին հիվանդների վրա և այդ խելագարների հեղաշրջումը։ DLC ի ելքը տեղի է ունեցել 2014 թ. մայիսի 6- ին PCի և PS4 ի վրա Ամերիկայում և 2014 թ. Մայիսի 7 ին PS4ի վրա Եվրոպայում[7]։

Ակնարկներ խմբագրել

Outlast ը ստացել է շատ դրական կարծիքներ քննադատների կողմից։

Metacritic կայքում խաղը ստացել է 80 բալ 100 ից[8]։

Game Rankings կայքում խաղը ունի 81,03%[9]։

Խաղը ներկայացրել են Electronic Entertainment Expo 2013 ցուցահանդեսի ժամանակ և դառել է հաղթող «Most Likely to Make you Faint» և «Best of E3» նոմինացիաներում[10]։ Rock, Paper, Shotgun խաղային կայքը գովաբանել է խաղը ավելացնելով[11]։

Outlast ը էքսպերիմենտ չէ, թե որքան կարող է խաղը վախենալու լինել, այն արվեստի նկարազարդում է։

IGN կայքի թղթակից անգլ.՝ Marty Sliva ն գնահատել է խաղը 7,8 բալ դրական է նշել խաղի ընթացքը, սակայն, քննադատելով մոդելներն ու շրջապատ[12]։ Իր տեսությունում Absolute Games պորտալը նշել է, որ խաղն իսկապես վախեցնում է[13]։

Ծանուցումներ խմբագրել

  1. GOG.com — 2008.
  2. Humble Store
  3. «Outlast. PS4». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
  4. 4,0 4,1 Steam — 2003.
  5. http://www.pegi.info/en/index/global_id/505/?searchString=outlast
  6. «Лучшие игры 2013 > Ужасы». Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  7. Red Barrels (2014 թ․ փետրվարի 25). «Outlast: Whistleblower». redbarrelsgames.com (անգլերեն). Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  8. «Outlast (PC)» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9–ին-ին.
  9. «Outlast» (անգլերեն). Game Rankings. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9–ին-ին.
  10. Outlast (PS4) - E3 Preview
  11. Barrett, Ben (2013 թ․ սեպտեմբերի 4). «Wot I Think: Outlast». Rock, Paper, Shotgun (անգլերեն). Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  12. Sliva, Marty (2013 թ․ սեպտեմբերի 4). «Outlast Review» (անգլերեն). IGN. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9–ին-ին.
  13. «Рецензия на Outlast». AG.ru. 02.10.2013.

Արտաքին հղումներ խմբագրել