Red Barrels, անկախ ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Հիմնադրվել է 2011 թվականին, հայտնի ընկերությունների նախկին աշխատակիցների կողմից, ովքեր աշխատանքներ են կատարել այնպիսի խաղերի վրա ինչպիսիք են՝ Prince of Persia, Assassin’s Creed, Splinter Cell և այլն[1]։ Ստուդիան տեղակայված է Մոնրեալ քաղաքում (Կանադա)։ Ընկերությունն ունի 40 աշխատակից։ Red Barrels-ի առաջին խաղը դարձավ՝ 2013 թվականին թողարկված Outlast խաղը։ Խաղի հավելումը՝ Outlast: Whistleblower-ը թողարկվեց 2014 թվականի մայսի 6-ին։ 2014 թվականի աշնանը ընկերությունը հայտարարեց, որ սկսկում է աշխատանքներ իրականացնել Outlast 2 խաղի վրա։ Խաղը թողարկվեց 2017 թվականին։ 2019 թվականի դեկտեմբերին ընկերությունը ցուցադրեց նոր The Outlast Trials խաղը։

Red Barrels
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2011
ՎայրՄոնրեալ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Կայքredbarrelsgames.com(անգլ.)

Պատմություն խմբագրել

Փիլիպ Մորինը, Դեյվիդ Շատոնյոֆը և Հյուգո Դալլերը 1997-1998 թվականները աշխատել են Ubisoft Montreal ընկերության համար, այդ թվում Շատոնյոֆը աշխատանքներ է տարել Tom Clancy's Splinter Cell խաղի վրա, իսկ Մորինը և Դալերը՝ Prince of Persia: The Sands of Time խաղի վրա[1]։ Մորինը 2009 թվականին լքեց Ubisoft Montreal-ը և 2010 թվականից աշխատանքի անցավ EA Montreal-ում։ Սակայն 2011 թվականին Մորինը չունենալով այլ տարբերակ լքեց նաև այս ընկերությունը, նոր ընկերություն հիմնելու նպատակաով, որը պետք է զբաղվեր survival horror ժանրի Red Barrels խաղի մշակմամբ։ Շատոնյոֆը մնաց Ubisoft Montreal-ում և շարունակեց մասնակցություն ունենալ Assassin's Creed խաղի առաջին տարբերակի մշակումներին[2]։

Հետագայում, երբ եռյակը հեռացվել էին իրենց աշխատանքից, որոշեցին հիմնադրել սեփական ընկերություն։ Ֆինանսավորման առաջին ձախողված փորձից հետո, խումբը Կանադայի լրագրողների ֆոնդի կողմից ստացավ 300 000 կանադական դոլարի չափով ֆինանասավորում 2012-2013 թվականներին, իսկ 2013-2014 թվականներին ևս 1 միլլիոն դոլար[3][4]։

2012 թվականի հոտեմբերին ընկերությունը ցուցադրեց Outlast խաղը, որը թողարկվեց 2013 թվականի սեպտեմբերին։ Մեկ տարի անց Մորինը հայտարարե, որ խաղի երկրորդ մասը գտնվում է մշակման փուլում։ Այն թողարկվեց 2017 թվականի ապրիլին։ Նույն թվականի հուլիսին ընկերությունը թողարկեց The Murkoff Account կոմիքսների շարքը, որը բաղկացած էր 5 մասին, և մանրամասն ներկայացնում էր Outlast և Outlast 2 խաղերի սյուժետային զարգացումը[5]։ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընկերությունը ցուցադրեց բազմաօգտատեր The Outlast Trials խաղը[6]։ 2020 թվականի հուլիսի 13-ին թողարկվեց խաղի մասին պատմող տեսահոլովակ, որում որպես թողարկման տարեթիվ նշվում էր 2021 թվականը[7]։ 2021 թվականի օգոստոսի 25-ին թողարկվում է նոր տեսահոլովակ, որում նշվում է, որ խաղի թողարկումը հետաձգվել է մինչև 2022 թվական։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Պլատֆորմ
2013 Outlast Windows, macOS, Linux, Xbox One, PlayStation 4, Nintendo Switch
2014 Outlast: Whistleblower Windows, macOS, Linux, Xbox One, PlayStation 4, Nintendo Switch
2017 Outlast 2 Windows, Xbox One, PlayStation 4, Nintendo Switch
2022 The Outlast Trials Չթողարկված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Policarp, Paul (2016 թ․ օգոստոսի 8). «Taking Risks and Reaping Rewards With Outlast Developer Red Barrels». PressA2Join.
  2. Edge Staff (2013 թ․ մարտի 24). «The Making Of: Assassin's Creed». Edge. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին.
  3. Sinclair, Brendan (2013 թ․ նոյեմբերի 7). «Don't think of going indie as romantic, says Outlast dev». GamesIndustry.biz.
  4. Campeau, Pierre (2012 թ․ հուլիսի 9). «25 Canadian companies receive more than $14 million for their interactive digital media projects». Canada Media Fund. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  5. Donnelly, Joe (2016 թ․ հուլիսի 18). «Red Barrels launches Outlast horror comic series». PC Gamer.
  6. «The next Outlast game will be multiplayer». www.polygon.com. Polygon. 2019 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «Red Barrels». twitter.com. Twitter. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել