Լոլա Պոնսե

արգենտինացի երգչուհի, դերասանուհի և մոդել

Լոլա Ֆաբիանա Պոնսե (իսպ.՝ Paola Fabiana Ponce, հայտնի է որպես Լոլա Պոնսե (իսպ.՝ Paola Ponce, հունիսի 25, 1982(1982-06-25)[1][1], Capitán Bermúdez, Սան Լորենսո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի երգչուհի, դերասանուհի և մոդել[2][3]։

Լոլա Պոնսե
Ծնվել էհունիսի 25, 1982(1982-06-25)[1][1] (41 տարեկան)
Capitán Bermúdez, Սան Լորենսո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Երկիր Արգենտինա
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլSony BMG
ԱմուսինԱհարոն Դիազ
Պարգևներ
Կայքsnaplola.com
 Lola Ponce Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լոլա Պոնսեն ծնվել է 1977 թվականի հունիսի 25-ին երաժիշտների ընտանիքում։ Մասնակցել է բազմաթիվ մանկական մրցումների։ 1998 թվականին խաղացել է «Chiquititas» հեռուստասերիալում։ Ընդունվել է Բուենոս Այրեսի համալսարան, բայց կրթությունը թողել է երաժշտական կարիերայի պատճառով։

2001 թվականին թողարկվել է նրա առաջին ալբոմը՝ «Inalcanzable»-ը։ 2002 թվականին կատարել է Էսմերալդայի դերը իտալական հայտնի «Նոտր-Դամ դե Պարի» մյուզիքլում։ 2004 թվականին լույս է տեսել նրա անգլալեզու «Fearless» ալբոմը։

2008 թվականին Լոլա Պոնսեն թողարկեց իր երրորդ՝ «Il diario di Lola» ալբոմը։ Այն ներառում է իսպաներեն, իտալերեն և անգլերեն լեզուներով երգեր։ Լոլա Պոնսե և Ջո Դի Տոննո դուետը դարձել են «Սան Ռեմո» երաժշտական փառատոնի հաղթող՝ «Կոլպո դի Ֆուլմին» երգով։

2010 թվականին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» հեռուստասերիալին (Bailando 2010 ruen)։ Նույն թվականին թողարկվել է «Լոլա» երգերի հավաքածուն։

Անձնական կյանք խմբագրել

 

Պոնսեն հինգ տարի շարունակ (2005-2010 թվականներին) հանդիպել է իտալացի փաստաբան Մանուել Մալենոտտիի հետ։ Այժմ նա հանդիպում է Ահարոն Դիասի հետ։ Զույգը սկսեց հանդիպել «Էլ Թալիշման» հեռուստասերիալի նկարահանումներից հետո։ 2013 թվականի փետրվարի 27-ին զույգն ունեցավ դուստր՝ Էրին Դիասը։ 2014 թվականի օգոստոսի 16-ին ծնվեց նրանց երկրորդ դուստրը` Ռեժինա Դիասը[4]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Inalcanzable, 2001
  • Fearless, 2004
  • Il diario di Lola, 2008
  • Lola, 2010

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. «Lola Ponce fue recibida por la presidente». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  3. La bella cantante actuará el sábado en el colegio Guatemala Արխիվացված 2014-11-29 Wayback Machine
  4. «Así celebraron Lola Ponce y Aarón Díaz el primer año de Regina».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոլա Պոնսե» հոդվածին։