Քոթեջ, մեկ բնակարանանոց անհատական տուն (քաղաքային կամ գյուղական) կից ոչ մեծ հողակտորով։

Հիմնական կառուցվածք խմբագրել

Քոթեջներն առավելաբար լինում են երկհարկանի, ներքին սանդուղքով, առաջին հարկում սովորաբար ընդհանուր սենյակն է, խոհանոցը, տնտեսական բնակարանամասերը, երկրորդ հարկում՝ ննջարանները։ XVI դարի վերջին–XVII դարի սկզբին ստեղծվելով Անգլիայում՝ Քոթեջը դարձել է անգլիական բնակարանի ավանդական տիպ։ Քոթեջը տարածված է նաև եվրոպական այլ երկրներում։ ՍՍՀՄ–ում Քոթեջները կառուցվել են հիմնականում 1920-ական թվականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։