Kinder, Küche, Kirche

ավանդական գենդերային դերերի համար կիրառվող արտահայտություն կանանց համար

Kinder, Küche, Kirche կամ 3 K-եր ([ˈkɪndɐ ˈkʏçə ˈkɪʁçə], քինդեր, քյուխե, քիրխե), բաղաձայնույթ, գերմանական դարձվածաբանական կարգախոս, որը թարգմանվում է որպես «երեխաներ, խոհանոց, եկեղեցի», որն օգտագործվել է Գերմանական կայսրության օրոք` պահպանողական հասարակության արժեհամակարգում կնոջ դերը նկարագրելու համար։ Այն այժմ հիմնականում նսեմացնող ենթատեքստ ունի` նկարագրելով այն, ինչը դիտվում է որպես հնացած կանացի դերի մոդել ժամանակակից արևմտյան հասարակության մեջ[1][2]։ Արտահայտությունը գրեթե համարժեք է ամերիկյան «ոտաբոբիկ և հղի» (անգլ.՝ Barefoot and pregnant)[3], բրիտանական վիկտորյական ժամանակաշրջանի «Կնոջ տեղը տանը է» կամ Մեյձիյան դարաշրջանի «Լավ կին, իմաստուն մայրիկ» (ճապ.՝ 良妻賢母 - ռյոսաիկենբո) ճապոներեն արտահայտություններին[4][5]։

Գերմանացի մոր Պատվո Խաչ, շքանշան և վկայական, որը շնորհվել է Նացիստական Գերմանիայում բազմազավակ ընտանիքների մայրերին

Նացիստական Գերմանիայում այս դարձվածքը կիրառվել է որպես քաղաքական հռետորաբանության կարգախոս։

Ծագում

խմբագրել

Արտահայտության ծագումը սովորաբար վերագրվում է կամ գերմանացի վերջին կայսր Վիլհելմ II-ին, կամ նրա առաջին կնոջը` կայսրուհի Ավգուստա Վիկտորյային։ Ավգուստան, ամենայն հավանականությամբ, այն վերցրել է գերմանական մի քանի նմանատիպ «թվով ասույթներից»։ Դրանցից ամենաակնառուները թվարկված են Գերմանական ասացվածքների բառարանի երկրորդ հատորում` Գանձարան գերմանական ժողովրդի համար, որը հրատարակվել է 1870 թվականին Կառլ Ֆրիդրիխ Վիլհելմ Ուանդերի կողմից.

«Չորս Կ-ն անհրաժեշտ են բարեպաշտ կնոջ համար, այն է, որ նա հարգի եկեղեցին, ննջասենյակը, խոհանոցը, երեխաներին»[6]։ Ուանդերը այս ասացվածքի ծագումը վերագրել է 16-րդ դարի Սիրաք գրքի վերաբերյալ Յոհաննես Մաթեսիուսի մեկնաբանությանը[7]։ Նա նաև թվարկում է նմանատիպ մեկ այլ արտահայտություն. «Լավ տնային տնտեսուհին պետք է հոգա հինգ Կ-ի մասին` ննջասենյակ, երեխաներ, խոհանոց, նկուղ, հագուստ», որն առաջին անգամ հայտնվել է 1810 թվականի Գերմանական ասացվածքների ժողովածուում Յոհան Մայքլ Սեյլերի կողմից[8]։ 1844 թվականին «Գերմանական ազնվականության թերթը» տպագրել է իր ավանդական վերջին էջի «Հատկանիշ» կարճ հայտարարություններ բաժնում[9]։

Արտահայտությունն իր ներկայիս տեսքով սկսեց գրավոր հայտնվել 1890-ականների սկզբին։ «Գերմանիայից հետո, որտեղ կանայք, ըստ երևույթին, չեն հետաքրքրվում հասարակական գործերով և կարծես հնազանդվում են երիտասարդ կայսեր հրահանգին. «Թող կանայք նվիրվեն երեք K-երին. (խոհանոց, եկեղեցի և երեխաներ), բոլոր մեծ հարցերի նկատմամբ անգլիացի կանանց ակտիվ հետաքրքրությունն ու ազդեցությունը թարմացնող էր». գրել է Մարի Ք. Ռեմիկը 1892 թվականին «Կնոջ ճամփորդական նոթեր Անգլիայի մասին» աշխատության մեջ[10]։ Այնուհետև արտահայտությունը մի քանի անգամ օգտագործվել է 1890-ականների ընթացքում ազատական գրություններում և ելույթներում։

1899 թվականի օգոստոսին բրիտանական ազդեցիկ լիբերալ Westminster Gazette թերթը մանրամասնեց պատմությունը` նշելով նաև չորրորդ «K»-ն[11]։ «Ամերիկյան լեդին և կայսրը. Կայսրուհու չորս K-երը» վերնագրված պատմվածքում նկարագրվում է կայսրի ընդունելությունը երկու ամերիկացի սուֆրաժիստներին։ Նրանց լսելուց հետո կայսրը պատասխանում է. «Ես համաձայն եմ կնոջս հետ։ Իսկ գիտե՞ք, թե նա ինչ է ասում։ Նա ասում է, որ կանայք գործ չունեն չորս «K»-ից դուրս որևէ բանի միջամտելու։ Չորս «K»-երն են` Kinder, Küche, Kirche, և Kleider. երեխաներ, խոհանոց, եկեղեցի և հագուստ»[12]։

Կայսեր 4 K-երը կրկին հանդիպում են Շարլոտ Պերկինս Գիլմանի 1911 թվականին տպագրված «Մարդակերտ աշխարհը» գրքում[13]։ Այնուամենայնիվ, «3 K» տարբերակը շատ ավելի հայտնի և հանրաճանաչ է։

Երրորդ ռայխ

խմբագրել

Երրորդ Ռայխը կանանց և մայրերին դարձրել էր իր քաղաքական հռետորաբանության առաջնահերթություն։ Շատ կանայք աջակցում էին Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը, քանի որ այն կոչ էր անում վերադառնալ անցյալի ընտանեկան արժեքներին, երբ կանանց խրախուսվում էր մնալ տանը և զբաղվել տնային տնտեսության հոգսերով[14]։ Բարբարա Կոստան պնդում է, որ ոմանց համար Վայմարյան ժամանակակից կինը դիտվում էր որպես վիրավորանք գերմանական մայրության և ընդհանրապես կանացիության նախկին պատկերացումներին[15]։

Երբ 1933 թվականին Հիտլերը նշանակվեց կանցլեր, նա ներկայացրեց «Ամուսնության խրախուսման մասին» օրենքը, որը նոր ամուսնացած զույգերին իրավունք էր տալիս 600-1000 մարկ (մոտ 9 ամսվա միջին աշխատավարձն այդ ժամանակ) ամուսնական վարկ ստանալ։ Միևնույն ժամանակ, վարկ ստանալու համար կինը պետք է հրաժարվեր աշխատանքից, իսկ ամուսինը փակեր վարկը. ամեն ամիս անհրաժեշտ էր վերադարձնել վարկի 1%-ը, այսինքն՝ 6-10 մարկ։ Իրենց առաջնեկի ժամանակ դրանից հանվում էր 250 մարկ։ Երկրորդ երեխայի դեպքում ևս 250 մարկ էր հանվում[16]։ Այդպիսով, չորրորդ երեխան ունենալուվ վարկն ամբողջությամբ զրոյանում էր։

1934 թվականի սեպտեմբերին Նացիոնալ-սոցիալիստական կանանց կազմակերպությանն ուղղված ելույթում Հիտլերը պնդում էր, որ գերմանուհու համար նրա «աշխարհը ամուսինն է, ընտանիքը, երեխաները և տունը»[17], մի քաղաքականություն, որն ամրապնդվում էր « Kinder» և «Küche» քարոզչությամբ և չորս և ավելի երեխաներ ունեցող կանանց Գերմանական մոր պատվո խաչ շնորհելով։

Այս ժամանակահատվածում կանայք խտրականության են ենթարկվել աշխատավայրում և հարկադրաբար դուրս են մղվել կամ կաշառվել բազմաթիվ սոցիալական արտոնություններով։ Բժշկությունը, օրենքը և քաղաքացիական ծառայությունը միայն տղամարդկանց համար նախատեսված զբաղմունք է համարվել[18]։

Իր էսսեներից մեկում Թ. Ս. Էլիոթը վերարտադրում և այնուհետև մեկնաբանում է 1939 թվականի մայիսի 10-ի Evening Standard լոնդոնյան օրաթերթի սյունակը, որը վերնագրված է «Վերադարձ դեպի խոհանոց հավատամքը դատապարտված է»..

  Տրանսպորտի նախարարությունից միսս Բաուերը, ով ելույթում առաջարկեց, որ ասոցիացիան պետք է արգելքը հանելու քայլեր ձեռնարկի (այսինքն՝ պետական ծառայության մեջ գտնվող ամուսնացած կանանց նկատմամբ), ասաց, որ խելամիտ կլինի լուծարել մի հաստատություն, որը մարմնավորում է նացիստական դավանանքի հիմնական դրույթներից մեկը` կանանց իջեցնել խոհանոցի, երեխաների և եկեղեցու ոլորտ։

Զեկույցը, դատելով նրա հապավումից, կարող է ավելի քիչ արդարացնել միսս Բաուերին, բայց ես չեմ կարծում, որ ես անարդարացի եմ զեկույցի նկատմամբ՝ գտնելով ենթատեքստ, որ նացիստականը սխալ է, և կարիք չկա այն քննարկել ըստ էության։ Ի դեպ, «կանանց իջեցնել» տերմինը կանխորոշում է այդ խնդիրը։ Մեկը կասկածո՞ւմ է, որ խոհանոցը, երեխաները և եկեղեցին ամուսնացած կանանց ուշադրության պահանջն ունեն, կամ որ ոչ մի նորմալ ամուսնացած կին չի նախընտրի լինել աշխատավարձ ստացող, եթե հնարավորությունները ներեին։ Խղճուկն այն համակարգն է, որն անհրաժեշտ է դարձնում կրկնակի աշխատավարձը[19]։

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում կանայք ի վերջո վերադարձվեցին գործարաններ՝ զինված ուժերում աճող կորուստների և առաջնագծում տեխնիկայի հուսահատ բացակայության պատճառով։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

խմբագրել

Արտահայտությունը շարունակվել է օգտագործել ֆեմինիստական և հակաֆեմինիստական գրություններում անգլիախոս աշխարհում 1950-ական և 1960-ական թվականներին։ Այսպիսով, հատկապես ամերիկացի ճանաչողական հոգեբան, նյարդաբան, հեղինակ և հոգեբանության պրոֆեսոր Նաոմի Վայսշտեյնի «Հոգեբանությունը կառուցում է կնոջը»[20] դասական ֆեմինիստական աշխատության առաջին տարբերակը վերնագրված էր «Kinder, Küche, Kirche որպես գիտական օրենք. հոգեբանությունը կառուցում է կնոջը»։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Mast-Kirschning, Ulrike (2004 թ․ օգոստոսի 3). «Kinder, Küche, Kirche: Nein danke!» (գերմաներեն). Deutsche Welle. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  2. «Kinder, Küche, Kirche» (գերմաներեն). Süddeutsche Zeitung. 2010 թ․ հունվարի 6. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  3. Saddik, Annette J. (2015 թ․ հունվարի 26). Tennessee Williams and the Theatre of Excess: The Strange, the Crazed, the Queer. Cambridge University Press. էջ 36. ISBN 978-1-316-24068-7. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  4. Holloway, Susan D. (2010). Women and Family in Contemporary Japan. էջ 10. ISBN 978-0-521-18037-5.
  5. Sechiyama, K. (2013). Patriarchy in East Asia. էջ 67. ISBN 978-90-04-23060-6.
  6. Wander, Karl Friedrich Wilhelm (1870). Deutsches sprichwörter-lexikon: bd. Gott bis Lehren [German Proverb Glossary: volume Gott – Lehren]. «Vier K gehören zu einem frommen Weib, nemlich, dass sie Achtung gebe auff die Kirche, Kammer, Kuche, Kinder.»
  7. Wander, Karl Friedrich Wilhelm (1867). Deutsches Sprichwörterlexikon: Ein Hausschatz für das deutsche Volk. A bis Gothen, Volume 1 [Glossary of German Proverbs : A Treasury for the German People. A to Gothen].
  8. Sailer, Johann Michael (1810). Die weisheit auf der gasse: oder Sinn und geist deutscher sprichwörter [The wisdom of the streets; or, meaning and spirit of German proverbs]. M. Veith und M. Rieger. էջ 100. «Eine gute Hausfrau hat fünf K zu besorgen: Kammer, Kinder, Küche, Keller, Kleider.»
  9. Zeitung für den deutschen Adel [Newspaper for German Nobility]. 1844.
  10. Sunderland, Jabez Thomas; Herford, Brooke; Mott, Frederick B (1892). The Unitarian, a monthly magazine of liberal christianity.
  11. The American Lady and the Kaiser. The Empress's four K's, in: Westminster Gazette, 17. 8. 1899, S. 6.
  12. Paletschek, Sylvia, Kinder – Küche – Kirche
  13. Gilman, Charlotte Perkins (1911). Charlotte Perkins Gilman, The man-made world; or, Our Androcentirc Culture. New York, Charton Co., 1911. Charlton. «Kinder, .»
  14. Gordeeva, Tatyana. «German Women and 3 K's». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  15. Silva, Marie (May 2018). «The Rise and Faill of the Weimar Woman». Southern Oregon University. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  16. ««Три К», или «Дети, кухня, церковь»: как сформировалось представление о «типичной женской роли», которое взяли на вооружение нацисты». Нож (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  17. Doramus, Max, The Complete Hitler. A Digital Desktop Reference to His Speeches & Proclamations, 1932-1945 (Bolchazy-Carducci Publishers, 1990), 532
  18. Spartacus Educational Արխիվացված 2006-05-10 Wayback Machine
  19. Eliot, Thomas Stearns (1960). T. S. Eliot, Christianity and Culture. ISBN 978-0156177351.
  20. «N. Weisstein, Psychology Constructs the Female». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել