Հակաֆեմինիզմ, ֆեմինիզմի հակադրություն դրա որոշ կամ բոլոր դրսևորումներում։ Կարող է դիտվել և որպես հակազդեցություն կանանց՝ իրենց իրավունքների կամ արտոնությունների հասնելու ձգտմանը, և որպես հակադրություն կանանց սեքսիզմին։ Տերմինն օգտագործվում է նաև որպես հակադրություն արմատական ֆեմինիզմին, որը հակաֆեմինիստները համարում են միզանդրիայի ձև[1][2][3]:

ՊատմությունԽմբագրել

 
Սուֆրաժիստների դեմ հանդես եկող ամերիկացիները 20-րդ դարի սկզբում

19-րդ դարում հակաֆեմինիզմը հանդես էր գալիս կանանց ընտրական իրավունքի դեմ։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում կանանց ուսուցման հակառակորդները պնդում էին, որ կրթությունը չափազանց մեծ ֆիզիկական բեռ է կանանց համար։ «Սեռը կրթության մեջ․ կամ Արդար հնարավորություն աղջիկների համար» (անգլ.՝ Sex in Education: or, a Fair Chance for the Girls, 1873) գրքում Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Քլարկը պնդում էր, որ եթե կանայք քոլեջ են ընդունվում, նրանց ուղեղը գնալով աճում է, ինչի հետևանքով նրանց արգանդն ապաճում է[4]: Նա հաստատում էր դա դիտարկմամբ, որ բարձրագույն կրթություն ունեցող կանայք ավելի քիչ երեխաներ ունեն, քան առանց բարձրագույն կրթության կանայք:

Ժամանակակից հակաֆեմինիստներն իրենց խնդիրը տեսնում են կանանց շարժման ծայրահեղություններին և կանանց սեքսիզմին հակազդելու մեջ[5]:

Հիմնական գաղափարներԽմբագրել

Այս շարժման կողմնակիցների մի մասը կոչ է անում պահպանել ավանդական պատկերացումն ընտանիքի և հասարակության մեջ տղամարդկանց և կանանց մասին. տղամարդուն նրանք դիտարկում են որպես վաստակող, իսկ կնոջը՝ որպես տնային օջախի պահապան և մայր[6]:

Հակաֆեմինիստները հանդես են գալիս գենդերային իրավահավասարություն և հավասարության հասկացությունների բաժանման օգտին: Նրանք կարծում են, որ սեռերից յուրաքանչյուրն ունի զգալի հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, և առաջարկում են տղամարդու ևկնոջ տարբեր սոցիալական դերեր և բեռներ:

Ֆեմինիզմի քննադատների մի մասը կարծում է, որ ֆեմինիզմը բացասաբար է ազդում դրա ազդեցության տակ հայտնված երկրների ծնելիության մակարդակի վրա[7][8][9]։ Քաղաքագետ և ժողովրդագիր Սերգեյ Գրադիրովսկին դա բացատրում է այն բանով, որ «երեխաները ֆալլիկ ուժի տեսանելի դրսևորում են, որի ցուցադրման մեթոդները ֆեմինիզմի և քաղաքական կոռեկտության դարաշրջանում խիստ ճնշված են»[10]: Ֆեմինիզմի ազդեցությանն են վերագրվում նաև ամուսնալուծությունների թվի աճը[8]:

Բացի այդ, ըստ հակաֆեմինիստների, ֆեմինիզմը «սեռերի պատերազմ» է քարոզում, որտեղ չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին սերն է, քանի որ այն մատուցվում է որպես նահապետական մշակույթի մնացորդ[11][12][13]:

Լրագրող Ադա Բասկինայի խոսքով՝ ֆեմինիզմը (առաջին հերթին ԱՄՆ-ում) ձեռք է բերել գրոտեսկային ձևեր և վաղուց պոկվել է իրավահավասարության բուն ձգտումից[14]:

Ռուս քաղաքական գործիչ Իրինա Խակամադան կարծում է, որ այժմ պահանջված է ավելի շուտ պոստֆեմինիզմը․ «Ես կարծում եմ, որ զարգացած երկրներում, որոնց, չնայած ընտանիքում և հասարակության մեջ կնոջ նկատմամբ մտավոր ավանդականությանը, դասում եմ նաև Ռուսաստանը, ֆեմինիզմը որպես քաղաքական բողոքի շարժում այսօր իրեն սպառել է»[15]:

Շատ հակաֆեմինիստների կարծիքով՝ արմատական ֆեմինիզմը սեքսիզմի կանացի տեսակ է[16]։ Ֆեմինիզմի որոշ ուղղությունների, առաջին հերթին արմատական և լեսբիական ֆեմինիզմի[17][18] ներկայացուցիչներն կոչ են անում մայրիշխանության[19][20][21][22][23][24][25]:

Հակաֆեմինիստների տեսանկյունից, ֆեմինիզմը կանանց սոսկ անձնական խնդիրները դասում է հասարակականորեն նշանակալից խնդիրններին։ Եկատերինա Յանգի կարծիքով՝ «Մեկ տղամարդու հետ անհաջողությունը հեշտությամբ նախագծվում է բոլոր տղամարդկանց վրա»: Ընտանեկան բռնությունն ամուր ասոցացվում է տղամարդու կերպարի հետ, ընդ որում, հաշվի չի առնվում, որ որպես ագրեսոր կարող է հանդես գալ նաև կինը[26]։ Կանանց նկատմամբ բռնության աճը, որի մասին հայտարարում են ֆեմինիստուհիները, ավելի շուտ խոսում է «սեռական ոտնձգության» հասկացության ընդլայնման մասին, որի տակ այժմ ընկնում են հոգեբանական ճնշումը, ուժի կիրառման բանավոր սպառնալիքները, այլ ոչ թե միայն ֆիզիկական ազդեցությունը[27]։ Դրանով էլ բացատրվում է կանանց կազմակերպությունների («Ամերիկայում յուրաքանչյուր երկրորդ կնոջը բռնաբարել կամ փորձել են բռնաբարել») և ոստիկանության միջև եղած թվերի միջև խոշոր տարբերությունը՝ ներկայացված հայտարարությունների թվով[12]։

 
Լեհ նացիոնալիստների խումբը բողոքում է 2010 թվականին Լեհաստանի Վարշավա մայրաքաղաքում անցկացված կանանց միջազգային երթի դեմ։

Երբեմն հակաֆեմինիստները պնդում են, որ չնայած այն բանին, որ դեկլարատիվորեն ֆեմինիզմը հաճախ սահմանում է իրեն որպես հավասարության շարժում, իրականում հավասարությունը ֆեմինիստուհիներին ձեռնտու է միայն մի քանի դեպքերում[28][29]: Սեռական նախապաշարմունքները շահագործվում են նրանց կողմից այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են («կինն ավելի զգայուն է») և անտեսվում են, երբ ձեռնտու չեն («կանայք ավելի քիչ ինտելեկտուալ են, քան տղամարդիկ»)[26]:

Որպես երկակի ստանդարտների օգտագործման օրինակ, հակաֆեմինիստները հաճախ բերում են Լորենա Բոբիթի գործը[26][30][31][32][33], որը կտրել է հարբած քնած ամուսնու[34][35] սեռական առնանդամը, բայց հետագայում լիովին արդարացվել է: Դատավարությունըանցկացվել է ֆեմինիստական կազմակերպությունների հսկայական ճնշման տակ[14]։ Փաստաբաններին հաջողվել է համոզել դատավորներին, որ կինը գործել է աֆեկտի (ժամանակավոր խանգարման[34]) վիճակում, թեև ձերբակալության ժամանակ նա հայտարարել է, որ հանցագործությունը կատարել է «սեռական անբավարարվածության» պատճառով[36]: Թեման մանրակրկիտ կերպով խառնաշփոթի է մատնվել է զանգվածային լրատվամիջոցների կողմից, իսկ Բոբիթին հրավիրել են Օփրա Ուինֆրիի շոու[37], ինչպես նաև այս գործին նվիրված է եղել «Ամերիկյան արդարադատություն» (անգլ.՝ American Justice) նախագծի հատուկ թողարկումը «Լորենա Բոբիթ․ Կանայք և բռնություն» (անգլ.՝ Lorena Bobbitt: Women and Violence) վերնագրով:

Հակաֆեմինիստները որոշ ֆեմինիստների գործողությունները ոչ ռացիոնալ և հակատղամարդկային արարքներ են համարում, որոնք վարկաբեկում են ֆեմինիզմն ընդհանուր առմամբ[29]։ Շատ հակաֆեմինիստներ ֆեմինիստուհիներին մեղադրում են տղամարդկանց ոչնչացնելու ձգտման մեջ (անդրոցիդ)[38][39][40][41][42][43][44][45]։

Որոշ ֆեմինիստուհիներ ենթադրում են, որ տղամարդիկ «երիտասարդ էվոլյուցիոն ճյուղ են՝ թույլ և գրեթե փակուղային, իսկ կինը հիմնական էվոլյուցիոն, զարգացնող մասն է»[46]:

Ֆեմինիզմի արմատական ուղղություններն այժմ գլխավոր նպատակ են դնում ոչ միայն վերացնել սեռերի միջև անհավասարությունն, այլև մայրիշխանության կոչերով[47][48][49][50] ապացուցել կանանց գերազանցությունը[51][52][53][54]: Այսպիսով առաջացած անջատողականությունը[55], ինչպես նաև հետերոսեքսուալության դեմ պատերազմը, բևեռացնում են սեռերը և շատ ուժեղ վանում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց[56][57]։ Արդյունքում Ամերիկայում բնակվող կանանց միայն 30%-ն են իրենց ֆեմինիստուհիներ համարում[26]։ Ռուսաստանում էլ «ֆեմինիզմ» հասկացությունը գրեթե վիրավորական է դարձել[7][58][59]։ Ռուս սոցիոլոգ Օլգա Կրիշտանովսկու խոսքով՝ «Մեզ մոտ ֆեմինիստների տակ ենթադրում են լեսբուհիներին, որոնք ատում են տղամարդկանց»[60]։ Այդ կարծիքը կիսում է նաև փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լարիսա Վարֆալվին․ «Ֆեմինիզմի նվաճումներին սպառնում են իրենք [արմատական] ֆեմինիստուհիները»[49]։

ՀիմնավորումներԽմբագրել

Հակաֆեմինիզմը կարող է հիմնավորվել այն համոզմունքով, որ հայրիշխանության և հասարակության մեջ կանանց առջև ծառացած անբարենպաստ պայմանների ֆեմինիստական տեսությունները սխալ են կամ չափազանցված[61][62]։ Նրանց կարծիքով՝ ֆեմինիզմը, որպես շարժում, սխալ վարքագիծ է խրախուսում և հանգեցնում է տղամարդկանց ճնշմանը կամ նրանց վնաս հասցնելուն[63][64][65][66]։

ՆերկայացուցիչներԽմբագրել

Ֆիլիս Շլաֆլին ամերիկացի պետականագետ, պահպանողական կուսակցության ակտիվիստուհի և «Eagle Forum» խմբի հիմնադիրն է: Նա հայտնի է որպես ֆեմինիստական գաղափարների կատաղի հակառակորդ և հավասար իրավունքների վերաբերյալ փոփոխության դեմ քարոզարշավի ակտիվիստ: Ֆիլիս Շլաֆլին հիմնել է «Eagle Forum»-ը 1972 թվականին և կազմակերպության նախագահն է եղել մինչև իր մահը՝ 2016 թվականի սեպտեմբերին:

Ֆեմինիզմին կամ դրա տարբեր դրսևորումներին բացասական գնահատական են տվել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Քրիստինա Շրյոդերը (Գերմանիայի ընտանիքի և կանանց հարցերով նախարար[67]), Իլյա Մոսոլովը, Դևիդ Բենաթարը (հարավաֆրիկացի գիտնական, «Երկրորդ սեքսիզմ․ Տղամարդկանց և տղաների խտրականություն» գրքի հեղինակ[68]), լրագրող և մանկավարժ Վլադիմիր Լեգոյդան[69], գրող Ալեքսանդր Նիկոնովը[70], գիտնական Սերգեյ Կապիցան[71], լրագրող Ադա Բասկինան[14], գրող Դմիտրի Բիկովը[72], ամերիկացի ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոն[73], Մարգարետ Թետչերը[74], հեռուստալրագրող Դմիտրի Կռիլովը[75], դերասան Ալեքսանդր Լոյեն[76], Վիկտոր Երոֆեևը[77], Օքսանա Ռոբսկին[78], բանասեր Սերգեյ Ավերինցևը[79], թագավորական ընտանիքի հետնորդ և բիզնես լեդի Մարիա Բուրբոնը[80], լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը[81], երգչուհի Վարվառան[82], դերասանուհի Ելենա Կորիկովան[83], դերասան Կուրտ Ռասելը[84], Estee Lauder-ի ավագ փոխնախագահ Էվելին Լաուդերը[85], Ռեդյարդ Քիփլինգը[86] և այլոք:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «How anti-feminism is shaping world politics»։ Washington Post։ Վերցված է հոկտեմբերի 25, 2018 
  2. «'Anti-feminist' YouTuber Sydney Watson launches March for Men in Melbourne»։ News hub։ Վերցված է հոկտեմբերի 25, 2018 
  3. Anderson Kristin J., Kanner Melinda, Elsayegh Nisreen (2009)։ «Are Feminists man Haters? Feminists' and Nonfeminists' Attitudes Toward Men»։ Psychology of Women Quarterly 33 (2): 216–224։ doi:10.1111/j.1471-6402.2009.01491.x 
  4. ^ Clarke, Edward H. (1873). Sex and Education. Wildside. p. 96. ISBN 978-0-8095-0170-0.
  5. David Benatar The Second Sexism: Discrimination Against Men and Boys. — Wiley-Blackwell, 2012. — 304 p. — ISBN 978-0-470-67451-2
  6. Никонов А. Конец феминизма. Чем женщина отличается от человека — Электронная Библиотека гендерной социологии
  7. 7,0 7,1 «Феминистка Ольга Липовская: "Война полов началась"»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-16-ին։ Վերցված է 2013-01-03 
  8. 8,0 8,1 Страна победившего феминизма Все это не способствуют улучшению демографии: уровень рождаемости коренного датского населения неуклонно снижается — и это ещё один из парадоксов феминистского общества.
  9. Я не просил меня рожать «Но вскоре выяснилось, что общество, поклонявшееся идолу феминизма, готово прославлять женщину-ученого, женщину-космонавта, но при этом совершенно не готово поддерживать женщину-мать. Начали с многодетных семей, объявив их иждивенцами общества»
  10. «Родился сам – помоги другому - Slon.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2013-01-03 
  11. Нищета феминизма Archived 2012-01-26 at the Wayback Machine.
  12. 12,0 12,1 О каком таком новом искусстве любви идет речь? (…) В наличии нет такого соединения социальных и культурных условий, которое сделало бы возможным возрождение ars amandi* в его утонченных формах. (…) Современная культура по своей ориентации развивается в сторону упразднения формализма и театральности в знаках внимания; повсюду в частной жизни торжествует отказ от дистанцирования, повсюду вычурная манера соблазнения отступает перед требованием непосредственности и «искренности» желания.
    (…)И такое положение дел не может не вызвать сожаления, поскольку подобные игры слишком долгое время составляли важный элемент человеческой культуры. Ещё Платон заповедовал нам: «Каждый мужчина и каждая женщина пусть проводят свою жизнь, играя в прекраснейшие игры, хотя это и противоречит тому, что теперь принято» (Платон. Сочинения: В 3 т. Т. 3. M.: Мысль, 1971. С. 283, 287).
  13. УСКОЛЬЗАЮЩАЯ ЖЕНСТВЕННОСТЬ ИЛИ EAT YOUR MAKE-UP: КРИТИКА РАДИКАЛЬНОГО ФЕМИНИЗМА. Порошенко О. Ю., Харисова Т. А.
  14. 14,0 14,1 14,2 Баскина А. Л. Повседневная жизнь американской семьи. — Москва: Молодая гвардия, 2004. — 288 с. — ISBN 5-235-02620-9
  15. Радио ЭХО Москвы :: Культурный шок, 08.09.2012 13:08 Феминизм — диагноз или форма протеста?: Ирина Хакамада, Наталья Осипова, Евгения Отто
  16. Сущность феминизма
  17. Weisberg, D. Kelly, ed., Applications of Feminist Legal Theory to Women’s Lives: Sex, Violence, Work, and Reproduction (Philadelphia: Temple Univ. Press, 1996 (ISBN 1-56639-423-6)), p. 9.
  18. Dale, Jennifer, & Peggy Foster, Feminists and State Welfare (London: Routledge and Kegan Paul, 1986 (ISBN 0-7102-0278-4)), p. 52 («[r]adical feminist theory …. could, indeed, be said to point in the direction of 'matriarchy'») and see pp. 52-53 (political separatism).
  19. Zerilli, Linda M. G., Feminism and the Abyss of Freedom, op. cit., p. 101.
  20. Take No Prisoners, in The Guardian, May 13, 2000, as accessed Sep. 6, 2010.
  21. Ouma, Veronica A., Dworkin’s Scapegoating, in Palestine Solidarity Review (PSR), Fall 2005 Archived 2010-12-08 at the Wayback Machine., as accessed Oct. 21, 2010.
  22. Eller, Cynthia L., Relativizing the Patriarchy: The Sacred History of the Feminist Spirituality Movement, in History of Religions, vol. 30, no. 3 (Feb., 1991), pp. 281—283, 287, 289—290, & 291.
  23. Franklin, Kris, & Sara E. Chinn, Lesbians, Legal Theory and Other Superheroes, in Review of Law & Social Change, vol. XXV, 1999, pp. 310—311 & n. 45 Archived 2013-05-11 at the Wayback Machine., as accessed Oct. 21, 2010.
  24. Spender, Dale, For the Record: The Making and Meaning of Feminist Knowledge (London: The Women’s Press, 1985 (ISBN 0-7043-2862-3)), pp. 151 & 214.
  25. Women and Madness, in off our backs, vol. 36, no. 2, Jul. 1, 2006, p. 71, col. 1.
  26. 26,0 26,1 26,2 26,3 «Женщин феминизма феминистки»։ Վերցված է 2013-01-03 
  27. Липовецкий Ж. Третья женщина
  28. В. И. Красиков Женщиной не рождаются, ей становятся // Экстрим. Междисциплинарное философское исследование причин, форм и паттернов экстремистского сознания. — Водолей Publishers, 2006. — 496 с. — 500 экз. — ISBN 5-902312-77-9 «Современный либеральный феминизм не ограничивается, как классический, идеей равенства»
  29. 29,0 29,1 «Что такое Мачизм и Феминизм»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2013-01-03 
  30. Андрей Ковалев: Вперед, заре постфеминизма навстречу! «Некая Лорена Боббит, возмущенная до крайности сексуальными домогательствами своего собственного мужа, отрезала ему пенис и сдалась полиции. И суд присяжных Лорену оправдал! (…) Можно только предположить, что та леди, которая в порыве негодования отрезала мужу пенис, находилась под косвенным воздействием ультрарадикалок из Революционной группы Лидс, которые утверждали: „Проникновение есть акт огромного символического значения, посредством которого угнетатель входит в тело угнетаемой. Функцией и результатом его является наказание и контроль женщины“»
  31. Lorena Bobbitt Revisited
  32. BOBBITT VERDICT REVEALS DOUBLE STANDARD.
  33. No excuse for a feminist double standard «Why should a woman be applauded for committing a barbaric act of violence, while a man who acts upon his rage is castigated as a fiend?.»
  34. 34,0 34,1 Lorena Bobbitt Takes Brutal Revenge …Lorena grabbed the knife, then walked back to the bedroom where John was sleeping…
  35. Lorena Bobbitt Lorena Bobbitt is best known for severing her husband’s penis while he slept…
  36. Она заявила полиции при аресте следующее: «У него всегда бывает оргазм, а моего оргазма он не ждёт. Он эгоист!»
  37. Lorena Bobbitt’s Unforgettable Story на oprah.com
  38. Report on the Father Congress in Karlsruhe, May 3rd and 4th 2008 Except for the abolition of men, the radical feminists has a goal in their agitation: to destroythe traditional family.
  39. «Feminist : Let’s Eliminate All Men»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին։ Վերցված է 2012-12-29 
  40. Radical Feminism Enters the 21st Century Archived 2012-07-18 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ) «…Some say an earth with only 10 % men will be a safe earth free of oppression»
  41. «Leave TheFemitheistDivine Alone! - YouTube»։ Վերցված է 2013-01-03 
  42. Radfem Hub: the underbelly of a hate movement «…The Scum Manifesto, a violent ideologue who advocated the extermination of men»
  43. Gayle Graham Yates What Women Want: The Ideas of the Movement. — Cambridge, Mass. [u.a.] Harvard Univ. Press, 1975. — ISBN 9780674950795 «[…] man is anachronism and destroy him before he destroys the rest of humankinds (women). […] Otherwise, like the dinosaur, man is no longer suited to or needed in the balance of nature»
  44. В. И. Красиков Женщиной не рождаются, ей становятся // Экстрим. Междисциплинарное философское исследование причин, форм и паттернов экстремистского сознания. — Водолей Publishers, 2006. — 496 с. — 500 экз. — ISBN 5-902312-77-9 «Вейнингер все же достаточно кроток в сравнении с наиболее мизоандринными феминистками, всерьез рассматривавшими возможность „полного уничтожения мужского рода“, что „стало бы желательным последствием улучшения технологии банков сперматозоидов“»
  45. Kenneth E. Maxwell A Sexual Odyssey: From Forbidden Fruit to Cybersex. — New York: Plenum Press, 1996. — ISBN 030645405X «[…] they would like the elimination of men»
  46. «Женское искусство как проект будущего»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2013-01-03 
  47. В. И. Красиков Женщиной не рождаются, ей становятся // Экстрим. Междисциплинарное философское исследование причин, форм и паттернов экстремистского сознания. — Водолей Publishers, 2006. — 496 с. — 500 экз. — ISBN 5-902312-77-9 «Женщина должна восстать и захватить контроль над средствами естественного воспроизводства: социальными институтами вынашивания и выращивания детей.»
  48. Современное мифотворчество: почему так живуч миф о матриархате? Archived 2012-04-16 at the Wayback Machine. «Впрочем, и сами феминистки (особенно представительницы радикального крыла этого общественного движения) также подчас готовы идентифицировать себя как новых мессий восстановления женской власти в обществе (Reed E. Women’s Evolution. N.Y.:Aldin. 1975.)»
  49. 49,0 49,1 «Феминизм силы как сила феминизма»։ Արխիվացված է օրիգինալից 2002-07-02-ին։ Վերցված է 2013-01-03 
  50. http://www.bsu.by/Cache/pdf/219773.pdf
  51. Феминизм и гендерное равенство «В рамках этой концепции предполагается, что все женщины подобны друг другу и принципиально отличаются от мужчин в лучшую сторону. Очевиден явный биологизм этой позиции. Ясно так же и то, что если женщины и мужчины фундаментально различаются, то политика равных прав просто невозможна»
  52. Феминизм"Приверженцев психоаналитического феминизма, как и радикалок (С.Хардинг с её концепцией эссенциальной сущности женщины, К.Гилигэн с идеей «женской морали», особых типов и стилей мышления, П.Гримшоу с концепцией «женской этики»), обвиняют в эссенциализме (обосновании тезиса о вечном сущностном доминировании женского над мужским), «Радикальный феминизм (…) считает женственность и её составляющие базисом социальных отношений будущего»
  53. The Natural Superiority of Women
  54. The ontology of female supremacism
  55. Основные направления феминистской теории Archived 2013-06-01 at the Wayback Machine. (копия) [Теория радикального феминизма] …создает представление о мужчине как о враге, которое логически приводит только к лесбийскому сепаратизму и не является привлекательным и приемлемым для большинства женщин…
  56. So-Called Female Supremacy: Another Enemy of Feminism
  57. Wolf N. Fire with fire. The new female power and how it will change the 21st century. London, 1993. C. XV. «…женщинам их собственное движение стало чуждым..»
  58. ЖЕНЩИНА В ОБЩЕСТВЕ …само слово «феминизм» в общественном сознании имеет отрицательную коннотацию.
  59. Молчание консерваторов …положительно к феминизму относятся всего 8 % опрошенных…
  60. «Длинные ноги Кремля | ИноСМИ - Все, что достойно перевода»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2013-01-03 
  61. Clatterbaugh Kenneth (2007)։ «Anti-feminism»։ in Flood Michael, Kegan Gardiner Judith, Pease Bob և այլք:։ International encyclopedia of men and masculinities։ London: Routledge։ էջեր 21–22։ ISBN 978-0-41-533343-6 
  62. Brosnan Greg (հուլիսի 24, 2014)։ «#BBCtrending: Meet the 'Women Against Feminism'»։ BBC News (BBC)։ Վերցված է հուլիսի 24, 2014 
  63. Kimmel Michael, Aronson Amy, eds. (2004)։ «Antifeminism»։ Men and masculinities a social, cultural, and historical encyclopedia։ Santa Barbara, California: ABC-CLIO։ էջեր 35–37։ ISBN 978-1-57607-774-0 
  64. Blee, Kathleen M. (1998), "Antifeminism", in Mankiller Wilma, ed. (1998)։ The reader's companion to U.S. women's history։ Boston, Massachusetts: Houghton Mifflin Co։ էջ 32։ ISBN 9780395671733 
    • "The two major waves of antifeminist activity coincide with the two waves of the women's rights movement: the campaign to secure female suffrage in the late nineteenth and early twentieth centuries, and the feminist movement of the late twentieth century. In both periods, those holding a traditional view of women's place in the home and family tried to advance their cause by joining with other conservative groups to forestall efforts to extend women's rights."
  65. Mertz, Thomas J. (2005), "Antifeminism", in Cline Horowitz Maryanne, ed. (2005)։ New dictionary of the history of ideas / Vol. 1, Abolitionism to Common sense։ New York: Charles Scribner's Sons։ էջեր 94–98։ ISBN 9780684313788 
    • "Antifeminism, then, repudiates critiques of male supremacy and resists efforts to eliminate it (often accompanied by dismissal of the idea that change is possible). Note that this definition of antifeminism limits its reference to reactions against critiques of gender-based hierarchies and efforts to relieve the oppression of women."
  66. Howard, Angela Marie (2008), "Antifeminism", in Smith Bonnie G., ed. (2008)։ The Oxford encyclopedia of women in world history / Vol. 1, Abayomi to Czech Republic։ Oxford England New York: Oxford University Press։ էջեր 115–119։ ISBN 9780195148909 
    • "Reform activity that challenged either the subordination of women to men or the patriarchal limitation of women's status provoked an antifeminist response that included an intellectual and political campaign to halt progress toward women's rights and equality."
  67. «Lenta.ru: Германия: Не угодила»։ Վերցված է 2013-01-03 
  68. en:David Benatar
  69. «ЖЕНЩИНА И МУЖЧИНА: ОТНОШЕНИЯ СКВОЗЬ ВЕКА - Православный журнал ''Фома''»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2013-01-03 
  70. «Феминистки обсуждают книгу Никонова "Конец феминизма". | Александр Никонов как таковой»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2013-01-03 
  71. Капица С. Правила жизни «Нигде не видел более затравленных мужчин, чем в Америке. Они в жутком состоянии находятся, агрессивный феминизм их добивает. Я помню, в Бостоне в институте один почтенный преподаватель, русский математик, шел по коридору, а какая-то секретарша несла принтеры. Он открыл ей дверь, а она обвинила его в сексуальных домогательства, хотя у него это было инстинктивное движение: женщина тяжелую железяку тащит. Был публичный скандал, и ему пришлось уйти из института.»
  72. Дмитрий Быков: «Две души» …Однако феминизм хуже мачизма…
  73. Feminazi — термин, придуманный Раш Лимбо для обозначения воинствующих феминисток
  74. Маргарет Тэтчер «Феминистки стали гораздо скрипучее и навредили женскому вопросу, чем только смогли, перекрикивая нас, чтобы, не дай бог, мы что-нибудь не смогли сделать.» («Times», май 1978).
  75. Непутевые рассказы Дмитрия Крылова …мода на феминизм сильно подкосила отношения между мужчинами и женщинами. Любое ухаживание или знак внимания легко подпадает под статью о сексуальном домогательстве.
  76. Александр Лойе «- Интересно, а как ты к феминисткам относишься?
    - Плохо. Для меня феминистка — это как женщина-бодибилдер. Так не должно быть. Феминистки отчего появились? Ведь в их появлении виноваты сами мужики. Не может так быть, чтобы был создан мужчина, была создана женщина, и чтобы они должны были делать одно и тоже. Так не может быть! Если они созданы разными, значит, созданы для разных целей и задач»
  77. Виктор Ерофеев …записные феминистки XX века прогадали, предложив женщинам просто стать мужчинами.
  78. Оксана Робски Archived 2014-01-10 at the Wayback Machine. …Посмотрите на меня — я самодостаточна, но какая я феминистка?.. Мне кажется, женщине независимо от того, чем она занимается и где живёт, не нужно быть агрессивной и мужеподобной. Главное — оставаться женщиной и при этом заниматься тем, чем ей хочется.
  79. Сергей Аверинцев О духе времени и чувстве юмора(ռուս.) // Новый мир. — 2000. — В. №1. «…вульгарный феминизм, de facto стремящийся отменить как раз творческое в женщине и разрушающий традиционное уважение к материнству; демонтаж всех культурных иерархий и знаменитый антиэлитистский принцип „ты не лучше меня“; принципиальное превосходство самодовольного невежества над „Пайдейа“..»
  80. Мария Бурбон «— Вы рассуждаете как феминистка.
    — К феминизму я не очень хорошо отношусь… Считаю, что установки этого движения были изобретены теми женщинами и для тех женщин, которые не знают, чем заняться в жизни, и скучают»
  81. Радио ЭХО Москвы :: Женщины в современном обществе: эмансипация и феминизм Я однажды, будучи человеком наивным, чуть не получил по морде в маленьком городке под Бостоном (…) Просто я в лифт в университете пропустил вперед. Это все!
  82. Варвара К феминисткам отношусь спокойно. У каждого в жизни свои убеждения. Но их взгляды не разделяю!
  83. Елена Корикова Archived 2013-02-25 at the Wayback Machine. "— При том что вы достаточно жестко высказываетесь в адрес мужчин, вы ведь не феминистка?
    — Не-е-т! Мужчины — это святое! (Смеется.) Я их настолько люблю, не всех, конечно. Не знаю, как без них вообще можно существовать?! А как же у нас тогда глаза будут гореть? А как же продолжение рода?! И для чего тогда вообще жить?!
  84. Курт Рассел «Я против феминизации»
  85. Эвелин Лаудер Archived 2010-12-06 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ) …Эвелин вовсе не воинственная феминистка… «Я думаю, что разумнее оставаться женственной и в то же время добиваться желаемого»…
  86. "Под клики «Равенство дамам!» жизнь в цвету нам сулил Девон:
    И ближних мы возлюбили, но пуще всего — их жен.
    И мужи о чести забыли, и жены детей не ждут,
    А Боги Азбучных Истин сказали: «Гибель за блуд!» // Перевод И. Грингольца и Т. Грингольц. Партик Дж. Бьюкенен. Смерть Запада (2002). Русский перевод Archived 2012-11-22 at the Wayback Machine.

ԳրականությունԽմբագրել

ՌուսերենԽմբագրել

В. И. Красиков Женщиной не рождаются, ей становятся // Экстрим. Междисциплинарное философское исследование причин, форм и паттернов экстремистского сознания. — Водолей Publishers, 2006. — 496 с. — 500 экз. — ISBN 5-902312-77-9

ԱնգլերենԽմբագրել

  • Helen Andelin, Fascinating Womanhood (2007) ISBN 0-553-38427-9
  • Alan J. Barron, The Death of Eve: Women, Liberation, Disintegration (1986) ISBN 0-949667-36-6
  • Alan Carlson, The Family in America: Searching for Social Harmony in the Industrial Age (2003) ISBN 0-7658-0536-7
  • Alan Carlson, Family Questions: Reflections on the American Social Crisis (1991) ISBN 1-56000-555-6
  • Gilbert K. Chesterton, Brave New Family (1990; essay collection) ISBN 0-89870-314-X
  • Thomas Fleming, The Politics of Human Nature (1988) ISBN 1-56000-693-5
  • George Gilder, Men and Marriage (1992) ISBN 0-88289-444-7
  • Steven Goldberg, The Inevitability of Patriarchy (1973) ISBN 0-8126-9237-3
  • F. Carolyn Graglia, Domestic Tranquility: A Brief Against Feminism (1998) ISBN 0-9653208-6-3
  • Mary A. Kassian, The Feminist Mistake (2005) ISBN 1-58134-570-4
  • Linda Kelly, Disabusing the Definition of Domestic Abuse: How Women Batter Men and the Role of the Feminist State (2003)
  • Myron Magnet, Modern Sex: Liberation and Its Discontents (2001) ISBN 1-56663-384-2
  • Paul Nathanson and Katherine Young Spreading Misandry: The Teaching of Contempt for Men in Popular Culture (2001) ISBN 0-7735-2272-7
  • Paul Nathanson and Katherine Young, Legalizing Misandry: From Public Shame to Systemic Discrimination Against Men (2006) ISBN 0-7735-2862-8
  • John Piper and Wayne A. Grudem, Recovering Biblical Manhood and Womanhood (1991) ISBN 0-89107-586-0
  • Mary Pride, The Way Home: Beyond Feminism, Back to Reality (1985) ISBN 0-89107-345-0
  • Phyllis Schlafly, The Power of the Positive Woman (1977) ISBN 0-87000-373-9
  • Phyllis Schlafly, Feminist Fantasies (2003) ISBN 1-890626-46-5
  • Howard Schwartz, The Revolt of the Primitive: An Inquiry into the Roots of Political Correctness (2003) ISBN 0-7658-0537-5
  • Lionel Tiger, The Decline of Males (2000) ISBN 0-312-26311-2
  • Esther Vilar, The Manipulated Man (1972) ISBN 0-9530964-2-4
  • Danielle Crittenden, What Our Mothers Didn’t Tell Us (2000) ISBN 0-684-85959-9
  • Midge Decter, The New Chastity and Other Arguments Against Women’s Liberation (1974) ISBN 0-399-50307-2
  • Thomas Ellis, The Rantings of a Single Male (2005) ISBN 0-9762613-1-6
  • Thomas Fleming, The Politics of Human Nature (1988) ISBN 1-56000-693-5
  • Elizabeth Fox-Genovese, Feminism is Not the Story of My Life (1996) ISBN 0-385-46790-7
  • George Gilder, Men and Marriage (1992) ISBN 0-88289-444-7
  • Richard T. Hise, The War Against Men (2004) ISBN 1-930859-61-9
  • Domestic Violence: The 12 Things You Aren’t Supposed to Know; Thomas P. James, Aventine Press, 2003, ISBN 1-59330-122-7
  • Gertrude Himmelfarb, The De-moralization Of Society (1996) ISBN 0-679-76490-9
  • Christina Hoff-Sommers, The War Against Boys: How Misguided Feminism is Harming Our Young Men (2001) ISBN 0-684-84957-7
  • Christina Hoff-Sommers, Who Stole Feminism? (1995) ISBN 0-684-80156-6
  • Mary A. Kassian, The Feminist Mistake (2005) ISBN 1-58134-570-4
  • Linda Kelly, Disabusing the Definition of Domestic Abuse: How Women Batter Men and the Role of the Feminist State (2003)
  • The Lipstick Proviso: Women, Sex & Power in the Real World; Karen Lehrman, 1997, ISBN 0-385-47481-4
  • Myron Magnet, Modern Sex: Liberation and Its Discontents (2001) ISBN 1-56663-384-2
  • Harvey C. Mansfield, Manliness (2006) ISBN 0-300-10664-5
  • Diane Medved and Dan Quayle, The American Family: Discovering the Values That Make Us Strong (1997) ISBN 0-06-092810-7
  • Kate O’Beirne, Women Who Make the World Worse (2005) ISBN 1-59523-009-2
  • John Piper and Wayne A. Grudem, Recovering Biblical Manhood and Womanhood (1991) ISBN 0-89107-586-0
  • Professing Feminism: Cautionary Tales from the Strange World of Women’s Studies; Daphne Patai and Noreta Koertge, 1995, ISBN 0-465-09827-4
  • Erin Pizzey, Prone to Violence (Hamlyn, 1982; ISBN 0-600-20551-7)
  • Mary Pride, The Way Home: Beyond Feminism, Back to Reality (1985) ISBN 0-89107-345-0
  • Phyllis Schlafly, Feminist Fantasies (2003) ISBN 1-890626-46-5
  • Howard Schwartz, The Revolt of the Primitive: An Inquiry into the Roots of Political Correctness (2003) ISBN 0-7658-0537-5
  • Philip Gordon Wylie, A Generation of Vipers (1942) ISBN 1-56478-146-1

Արտաքին հղումներԽմբագրել